ՀՀ Կենտրոնական բանկն ամեն ամիս հրապարակում է ֆիզիկական անձանց միջոցով բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան և Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների վիճակագրությունը՝ ըստ երկրների։ ԶԼՄ-ներն այս տեղեկատվությունը մշտապես ուշադրության կենտրոնում են պահում և հրապարակումներ պատրաստում՝ ինչպես է փոխվել գումարների ներհոսքը և արտահոսքը, որ երկրից որքան է ուղարկվել և այլն։
Սակայն ԿԲ-ն հրապարակում է նաև դրամական միջոցներին վերաբերող մեկ այլ վիճակագրություն, որը պակաս հետաքրքիր չէ։ Խոսքը վերաբերում է դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումներին՝ ըստ վճարային հաշվեկշռի։
Այդտեղ երկրները չեն երևում, փոխարենը՝ այս մեթոդաբանությամբ ներկայացվող տրանսֆերտների վիճակագրությունը թույլ է տալիս հասկանալ, թե Հայաստան ուղարկվող փողերը ինչ բնույթի են՝ միգրանտների աշխատարձե՞րն են, դրսում մատուցած ծառայությունների դիմաց վճարումների դիմաց վճարումնե՞րը, թե՞ այլ բան։
Այսպես, ըստ վճարային հաշվեկշռի՝ 2016 թվականին արտերկրից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 331,3 մլն ԱՄՆ դոլար՝ 2015 թվականի 1 մլրդ 430,4 մլն դոլարի դիմաց։
Ինչպես տեսնում եք, փոխանցվող գումարների մեջ ամենամեծ կշիռն ունեն անձնական տրանսֆերտները՝ 608.7 մլն դոլար։ Կապիտալ բնույթի փոխանցումների ծավալն ամենափոքրն է՝ 17.5 մլն դոլար։
Ըստ մեծության՝ տրասնսֆերտների երկրորդ խոշոր աղբյուրը աշխատողների զուտ աշխատավարձերն են՝ 586.9 մլն դոլար։ Խոսքը վերաբերում է սեզոնային աշխատողների կողմից արտերկրում ստացված աշխատավարձին, իսկ զուտը նշանակում է, որ այն չի ներառում եկամտահարկը, տրանսպորտային ծախսերը և արտերկրում կատարված այլ ծախսումները (ընդգծենք նաև, որ այստեղ ներառված չեն նաև ՀՀ տարածքում տեղաբաշխված անկլավային տարածքում ռեզիդենտ աշխատողների ստացած աշխատավարձները):
Իսկ ի՞նչ է ցույց տալիս կարմիր հատվածը՝ որպես ծառայություն դասակարգված սեզոնային աշխատողների աշխատանքների դիմաց ստացված զուտ եկամուտները։ Բանն այն է, որ արտերկիր սեզոնային աշխատանքի մեկնողների մի մասի ստացած եկամուտը դասակարգվում է ոչ թե որպես աշխատավարձ, այլ որպես ծառայությունների արտահանում, քանի որ նրանց դեպքում չկան գործատու-աշխատող հարաբերություններ: 118.2 մլն դոլարը հենց այդ տեսակի եկամտի չափն է, իսկ գնահատականը տրված է՝ հիմնվելով հարցումների տվյալների վրա:
Իսկ հաջորդ գծապատկերի օգնությամբ կարող եք տեսնել, թե ինչպես են փոխվել տրանսֆերտների ծավալները վերջին 6 տարիներին՝ ըստ տեսակների։
2013 թվականից սկսած նվազել են բոլոր տեսակի փոխանցումները։ Կապիտալ տրանսֆերտները 69.2 մլն դոլարից հասել են 17.5 մլն դոլարի, անձնական տրանսֆերտները՝ 963.9 մլն դոլարից հասել են 608.7-ի, ծառայություններից ստացված եկամուտը 187.3 մլն դոլարից նվազել է մինչև 118.2 մլն դոլար, իսկ արտերկում ստացված զուտ աշխատավարձը մոտ 940 մլն դոլարից հասել է 586.9 մլն դոլարի։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.