«Խորհրդարանի ընտրության քվեարկության օրվանից եւ արդյունքի հրապարակումից անցել է արդեն ավելի քան երեք շաբաթ, սակայն առկա է բավական արտառոց մի պատկեր՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն վերցրած եւ երկրորդ տեղը զբաղեցրած, համախառն արդյունքում խորհրդարանի երեւի թե մոտ 90 տոկոսը տնօրինող երկու ուժերի պարագայում առ այսօր պարզ չեն պատգամավորական խմբակցությունների կազմերը, այսինքն՝ պարզ չէ, թե ովքեր են ներկայացնելու հանրությանը խորհրդարանում՝ վերցնելով մանդատները: Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ «Ծառուկյան» դաշինքը մինչ այժմ անորոշության մեջ են կամ անորոշության մեջ են պահում հասարակությանը, թե ովքեր են այս ուժերը ներկայացնելու խորհրդարանում:
Դեռ պարզ չէ, թե ի վերջո ովքեր են դառնում պատգամավոր: Այդ մասին ոչ ոք տեղյակ չէ թե՛ ՀՀԿ-ում, թե՛ «Ծառուկյան» դաշինքում: Տեղյակ է կամ որոշել է ինչ-որ բան Սերժ Սարգսյանը, բայց չի՞ ասում, թե՞ Սերժ Սարգսյանն էլ չի որոշել դեռ: Եթե չի որոշել, ի՞նչն է պատճառը:
Եվ մեկ այլ հետաքրքիր հարց է առաջանում. եթե Հայ ազգային կոնգրեսը ընտրության արդյունքը չվիճարկեր Սահմանադրական դատարանում, ապա մանդատների հարցը, պատգամավորական կազմերի հարցը արդեն իսկ պետք է լիներ որոշված: Փաստորեն, Կոնգրեսի հայցը տվել է ներկայիս անորոշությունը, այսպես ասած, ձգելու իրավական ժամանակահատված: Սերժ Սարգսյանը գիտե՞ր, որ ունենալու է նման ժամանակահատված, եւ պետք չէ շտապել, թե՞ չգիտեր, պարզապես օգտվում է ՀԱԿ-ի ընձեռած առիթից:
Միեւնույն ժամանակ կասկածից վեր է, որ մանդատների հարցը քմահաճույքով չէ, որ որոշվում է, եւ անորոշությունը պայմանավորված է մաթեմատիկական ճշգրտության հաշվարկի անհրաժեշտությամբ եւ միաժամանակ ՀՀԿ ներսում եղած բաժանարար գծերով:
Բանն այն է, որ մանդատների քանակը կա, սակայն «քարտեզը» պետք է գծվի 2018 թվականի ապրիլից հետո իրավիճակի հաշվարկով: Այսինքն՝ օրինակ, այս համատեքստում Սերժ Սարգսյանին պետք է իքս կազմ, Կարեն Կարապետյանին՝ օրինակ, պետք է իգրեկ կազմ: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ՀՀԿ խմբակցության ձեւավորմանը, այլ նաեւ առնվազն «Ծառուկյան» դաշինքի:
Այդպիսով, մեծ հաշվով ստացվում է, որ առայժմ ունենք ոչ թե ձեւավորված խորհրդարան, այլ ըստ էության վարձակալված կամ «մեծածախ» ձեռք բերված մանդատներ, որոնք դրվել են աճուրդի: Պարզապես հարցն այն է, թե ինչ սկզբունքով է նախատեսվում վճարումը: Այսինքն՝ խոշոր հաշվով խորհրդարան չի էլ ընտրվել, ընտրությունը կատարելու է Սերժ Սարգսյանը, եւ առնվազն 2017 թվականին Հայաստանում գործում է Սերժ Սարգսյանի, ոչ թե խորհրդարանական կառավարման մոդելը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.