Մասոնությունը ժխտում է քրիստոնեությունը, մարդուն է հռչակում Աստված, հիմնովին մերժվում է ազգային պատկանելության գաղափարը, լիովին բացասում «հայրենիք» հասկացությունը: Այս մասին և մասոնության հետ կապված այլ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը հրապարակախոս, տնտեսական մշակութաբան Խաչատուր Դադայանի հետ:
Ի դեպ, այն ինչ ասել է պարոն Դադայանը մասոնների միմյանց գաղտնաբար աջակցելու, բարձր դիրք ձեռք բերելու, հնարավորությունների, հատուկ արտաքին նշանների, խիստ գաղտնապահության, հնազանդության, կարգապահությունը խախտելու համար հաճախ դաժանորեն պատժելու, ներքին հստակ բաժանման, աստիճանակարգության վերաբերյալ, այսօր էլ, ըստ հրապարակված տեղեկությունների, բնորոշ են մասոնությանը:
— Ըստ հրապարակված ու Ձեզ հայտնի տեղեկությունների, ի՞նչ է մասոնությունը:
— Մասոնությունը կամ ֆրանկմասոնությունը (ֆրանսերեն` franc mason — ազատ որմնադիր) մի ուղղություն է, որ սկիզբ է առել Անգլիայում և իր գոյության մասին առաջին անգամ հայտարարել է 1717-ին։ Այդ շարժման կազմակերպական կառուցվածքը որքան խորհրդավոր, նույնքան էլ պատմագիտական բացատրություն ունի։ Միջին դարերում առանձնացված դաս` եղբայրություն, էին կազմում որմնադիրները, որոնք կրում էին իրենց արհեստավորական պիտույքները` մուրճ, կարկին, կապարալար, գոգնոց և այլն։
Միմյանց գաղտնաբար աջակցելով` մասոնները ձեռք էին բերում բարձր դիրք, համբավ, պատիվ, ճանաչում, ֆինանսական վիթխարի հնարավորություններ։
Միմյանց ճանաչելու համար մասոնները գործածում էին հատուկ արտաքին նշաններ` ձեռքսեղմման, դիմախաղի, բառային ակնարկների, առարկաների հետ վարվելու կերպեր, որոնք միայն իրենց էին հայտնի։ Սակայն պահանջվում էր երկու բան` խիստ գաղտնապահություն, որը խախտելու համար հաճախ կարելի էր հատուցել կյանքով, և բացարձակ հնազանդություն։
— Ըստ Ձեր ուսումնասիրությունների` ի՞նչ է մասոնությունը, եզրահանգումը, որ կատարել եք Ձեր ուսումնասիրությունների արդյունքում, համապատասխանո՞ւմ է արդեն իսկ հրապարակված ու հայտնի այդ տեղեկություններին:
Կարծում եմ, մասոնությունն ամենավտանգավոր մարտահրավերն է, որ նետված է Հայաստանին, մեր ազգին և պետականությանը: Եթե մի հանրակցություն վերազգային է, իր կողմից վերահսկվող մարդ-անհատին վեր է դասում ամենից, ամեն ինչից, դա չի կարող չմտահոգել:
— Ի՞նչ է հայտնի մասոնների ներքին բաժանման, աստիճանակարգության վերաբերյալ:
— Նրանք ունեին ներքին բաժանում. առաջին խմբի մեջ մտնում էին ճարտարապետները, երկրորդի մեջ` ճարտարապետներին օգնող շինարար-վարպետները, երրորդի մեջ` աշակերտները կամ սկսնակները։ Այս աստիճանակարգը պահպանվել է դարեր շարունակ։ Աշխատանոց կոչվող միավորումներն ունեին հետևյալ բաժանումները. առաջին` 1-18-րդ աստիճաններն ընդգրկում էին սկսնակներին, երկրորդ` 18-30-րդ աստիճաններում ներգրավված էին օգնականները, որոնք ձևավորում էին ժողովներ, իսկ բարձրագույն` 30-33-րդ աստիճանների մասոնները կազմում էին փիլիսոփայական խորհուրդները։ Այստեղ էր գտնվում մասոնության վերնախավը` Կադոշ-ասպետը, Մեծ տեսուչը, Ընդհանուր հավատաքննիչը, Արքունական գաղտնիքների գերագույն իշխանը և Գերագույն ընդհանուր մեծ տեսուչը։
— Սա մասոնության արտաքին ու ներքին կազմակերպական կողմն է, իսկ գաղափարական ի՞նչ ուղղվածություն ունի այդ կազմակերպությունը։
— 1723-ին անգլիացի բողոքական Անդերսոնը գրեց մասոնության առաջին կանոնադրությունը` Կանոնագիրքը կամ Սահմանադրությունը, որտեղ շարադրված էր իմաստային հենքը։ Հռչակված էր երեք սկզբունք` Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն, այսինքն` մասոնությունը փոխօգնության, մարդասիրության, սոցիալական համերաշխության մի համաշխարհային հանրակցություն պիտի լիներ և իր սկզբունքների կենսագործմանը հասներ կրթության, գիտության, արվեստների և առհասարակ մարդկային զարգացման, առաջընթացի շնորհիվ։ Գուցե հարց առաջանա` իսկ ի՞նչ տարբերություն կա մասոնության և, ասենք, այլ կրոնական կամ աշխարհական մարդասիրական գաղափարաբանությունների միջև։
Տարբերությունը վիթխարի է, էական և հիմնված է ժխտողականության, մերժողականության վրա։ Նախ, ժխտվում է քրիստոնեությունը, մարդն է հռչակվում Աստված, Աստված փոխարինվում է մարդով, իսկ «Ազատ որմնադիր» բառակապակցության առաջին բառով շեշտվում է ազատությունն ու անկախությունն ամեն ինչից, այդ թվում` քրիստոնեությունից։ Երկրորդ, հիմնովին մերժվում է ազգային պատկանելության գաղափարը. քանի որ մարդն է Աստված, ապա պետք է լինեն մարդկային հանրակցություններ, այլ ոչ թե ազգեր։ Եվ պատահական չէ, որ «Մարդկային իրավունքների ընկերակցության» ստեղծումը նախաձեռնեց ֆրանսիացի մասոն Լյուդովիկ Թրարիոն։ Երրորդ, լիովին բացասվում է «հայրենիք» հասկացությունը։
Աղբյուր՝ nyut.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.