ՀՀ կառավարության ղեկավարն այսօր խիստ ցուցումներ է տվել բոլոր կառույցներին «Մաքուր Հայաստան» ծրագիր իրականացնելու ողջ երկրի տարածքում: Հանձնարարական է տրվել նաև ոստիկանությանը։ Վարչապետի կողմից ոստիկանությանը խնդիր է առաջադրվել արտաքին ծառայության ուժերով ապահովել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի կանխարգելումը: Տարիներ շարունակ լրագրողներս պայքարել ենք հատկապես մայրաքաղաքը մաքուր տեսնելու հույսով, սակայն մեզանում առկա՝ փող գրպանելու արատավոր պրակտիկան թույլ չի տվել հասնել արդյունքի։ Մանավորապես սեզոնային սննդի օբյեկտների տերերն այդ հարցում անուղղելի են, նրանք մի կլորիկ գումար են խցկում թաղապետարանների համապատասխան աշխատակցի գրպանը, և վերահսկողը աչք է փակում օբյեկտի մոտակայքում կուտակվող աղբի կույտերի վրա:
Ոստիկանները երբեք իրենց գործառույթը չեն համարել միջամտել այս հարցին: Իսկ այսօր, Կարեն Կարապետյանի հանձնարարականից հետո, Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Ոստիկանությունը սկզբունքային, հետևողական ու խստապահանջ է լինելու այս խնդրի իրականացման գործում: Միևնույն ժամանակ, մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում այսօրվանից իսկ ընդգրկվել օժանդակել իրավապահներին՝ բացառելու ճամփեզրերին, բնակավայրերում, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը: Տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկատերերին, առևտրի և սննդի կետերի, հանգստի վայրերի տնօրեններին առաջարկում ենք առկա բոլոր միջոցներով և առավելագույնս կարճ ժամանակում իրականացնել տնօրինած տարածքների մաքրման աշխատանքն ու կանխել աղբ թափելու դեպքերը: Ոստիկանությունը լիահույս է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման գործում կունենա պատկան մարմինների և իրավագիտակից քաղաքացիների լիարժեք աջակցությունը, իսկ օրինազանցները կենթարկվեն վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության: Համատեղ ու գործով հավաստենք առ Հայաստան մեր սերը, մեր ճանապարհներին, մեր քաղաքներում ու գյուղերում ապահովենք մեր երկրին ու ժողովրդին վայել մաքրություն»:
Ինչպես ասում են՝ լավ է ուշ քան երբեք, թեպետ մաքուր երկիր ունեանլու տեսլականը ու դրան հասնելու ջանքերը երբեէ չպետք է ոլորտների բաժանվեր, դա միայն վարչական շրջանի գործը չէր, ու եթե նույնիսկ նրանց էր վերապահված վերահսկողության իրավունքը, ոստիկաններին էլ տրված էր ոչ թե աչք փակելու, այլ պարզելու, թե ինչ հանցավոր գործարքի արդյունքում է աղբ կուտակվում կոնկրետ տարածքներում:
Մնում է հուսալ, որ վարչապետի հանձարարականը չի դիտվի նախընտրական գովազդի շրջանակում և ավագանու ընտրություններից հետո էլ չի նվազի ուշադրությունն այս իրո՛ք կարևոր խնդրի նկատմամբ։
Ռուզան Ավոյան
- 11:00Մի ասացվածք կա. հայի հետին խելքը իմը լիներ
- 12:28Քաղաքապետարանում իրենց վախկոտի պես պահեցին թե՛մազ քաշող բորենին, թե՛ ձեռք գցող ու ապտակ ստացող փողկապավորը
- 13:57ՃՈ-ն հատուկ ծուղակնե՞ր է պատրաստել վարորդների համար
- 16:16Ամեն նորի հետ երանի են տալիս նախորդին
- 12:32Հրամցվում է հերթական «հում» նախագիծը. միջոցներ քերելով բյուջե լցնել
- 13:19Գարշահոտ բուրող աղբամաններով Երևանս
- 12:53Արդարացված չէ «կարմիր գծերի» կողմից գանձվող 5000 դրամ գումարը
- 12:16Ոչնչից մեծ աղմուկ. այնուամենայնիվ., բանակի բեռը մնում է միջին վիճակագրական քաղաքացու զավակների ուսերին
- 12:23Ահա թե ինչու են տապալվում դատավարությունները մեր երկրում
- 15:55Մենք ունենք երկամսյա կալանք, որ գրեթե չի կիրառվում որպես առանձին պատժամիջոց
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.