Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 18-ին վարույթ է ընդունել ԱԱԾ նախկին պաշտոնյաների մասնակցությամբ «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագրերի կեղծման վերաբերյալ քրեական գործը: Այս գործով դատավոր է նշանակվել Մնացական Մարտիրոսյանը: Այդ մասին հայտնում է Դատական տեղեկատվական համակարգը:
Այս քրեական գործով անցնում են ԱԱԾ սահմանապահ զորքերի պաշտոնյաներ, տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ 8 անձ, որոնց մի մասի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուս մասի նկատմամբ՝ գրավ:
Գլխավոր դատախազության հաստատած մեղադրանքի համաձայն, մեղադրյալներից մեկը տուրիստական «Վիգուել» գործակալության պետ Արուսյակ Մանասյանն է, որին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա Ֆրանսիայում բնակվող` քննությամբ չպարզված Նաիրիի ծանոթ Կարեն Ենգոյանի կոմից անօրինական միգրացիայի կազմակերպմանն օժանդակելու դիտավորությամբ, 2016թ. մայիսին վերջինից նախապես տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացիներ Արմինե Պետրոսյանը և Ծաղիկ Փիլոյանը մտադրություն ունեն մշտական բնակության մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, շահադիտական նպատակով, պատրաստակամություն է հայտնել օժանդակել նշված անձանց ուղևորության կազմակերպումը:
Հաջորդ մեղադրյալը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետ Միքայել Ղասաբօղլյանն է, որը ծանոթ լինելով Արուսյակի հետ ու նրանից տեղեկանալով, որ նրա տուրիստական ընկերություն դիմած հինգ քաղաքացիներ, Ղազախստանում Լատվիայի Հանրապետության դեսպանատնից ստացել են «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագրեր, սակայն ՂՀ տարածք մուտք չեն գործել և անձնագրերում սահմանահատման վերաբերյալ դրոշմակնիքներ չկան, նշված անձանց սահմանահատման ժամանակ ՀՀ ԱԱԾ սահմանապահ վերահսկողության աշխատակիցների կողմից խոչընդոտներ չառաջացնելու համար համաձայնվել է երեք դրվագով կատարել կաշառքի միջամտություն:
Մյուս մեղադրյալ պաշտոնյան ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 1-ին հերթափոխի պետ Արամ Գրիգորյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տուրիստական գործունեությամբ զբաղվող «Վիգուել» ՍՊԸ տնօրեն Արուսյակ Մանասյանից, նրա տուրիստական ընկերության ծառայություններին դիմած հինգ քաղաքացիների անարգել ելքը Հայաստանից ապահովելու համար, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգությամ հերթափոխի պետ Միքայել Ղասաբօղլյանի միջնորդությամբ, ստացել է կաշառք:
Այս գործով անցնող մյուս պաշտոնյան ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետ Սամվել Աղաջանյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր անմիջական ենթակայության տակ ծառայող Արամ Գրիգորյանից, նրա ներկայացրած անձանց օգտին իր լիազրությունների շրջանակում գործողություն կատարելու համար վերցրել է կաշառք:
Այս գործով մեղադրյալ է նաև տուրիստական գործունեությամբ զբաղվող Էդգար Նազարյանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական նպատակով պատրաստակամություն է հայտնել կազմակերպել է Հայաստանում գտնվող և մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող Մերի Նավոյանի և ևս 31 քաղաքացիների անօրինական միգրացիան` Հայաստանից Գերմանիա:
Մեղադրանք է առաջադրվել նաև տուրիստական «Կոսմոս տուր» ընկերության տնօրեն Ալեքսան Մովսիսյանին: Ըստ մեղադրական եզրակացության, նա շահադիտական նպատակով պտրաստակամություն է հայտնել կազմակերպել Հայաստանում գտնվող Հայկ Կարապետյանի, Սուրեն Ստեփանյանի և Հովհաննես Իգիթյանի անօրինական միգրացիան` Հայաստանից Հոլանդիա:
Արմեն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկացված լինելով որ իր ծանոթներ` Հովհաննես Իգիթյանի, Սուրեն Ստեփանյանի և Հայկ Կարապետյանի անարգել ելքը ՀՀ-ից ապահովելու համար` վերջիններիս անձնագրերում Ղազախստանի Հանրապետությունում մուտքի կնիք չլինելու պայմաններում ՂՀ տարածքում «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագիր ստանալու կապակցությամբ նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 2-րդ հերթափոխի ավագ հսկիչ Արսեն Տավարածյանի հետ և երեք քաղաքացիներից յուրաքանչյուրի համար վերցրել է կաշառք:
ԱԱԾ պաշտոնյա Արսեն Տավարածյանը նույնպես անցնում է այս գործով՝ կաշառք վերցնելու մեղադրանքով:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.