Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հանգիստ տոնը, որով նա կառավարության նիստի ժամանակ խոսում էր այս կամ այն պայթած ձեռնարկության շենք –շինությունների օտարման, կամ վերանորոգման մասին, կամ դրանց վերանորոգման համար փողեր էր ուզում, նյարդայնացնում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, և նա նիստի ընթացքում կծու արտահայտություններ ու ռեպլիկներ էր անում Արման Սահակյանի կողմը: Օրինակ, մի անգամ ասաց, որ նա ալարում է խոսել, մի անգամ էլ, երբ շատ ակտիվ էր խոսում, ասաց` ձեր աջն ու ձախը շատ ակտիվ են, ի՞նչ է պատահել:
Կարեն Կարապետյանի հետ Գալուստ Գրիգորիչի որդու հարաբերությունները, կարծես, ավելի հարթ էին, բայց այսօր Կարապետյանն էլ սկսեց նյարդայնանալ Արման Սահակյանի օլիմպիական հանդարտությունից: Քննարկում էին պետգույքի 2006-2007 թվականների մասնավորաեցման ծրագրի հաշվետվությունը, որը իրականացվել է 2016 թվականին: Կարեն Կարապետյանը չհասկացավ, թե այս ծրագրից «տակը ինչ է մնացել», և Արման Սահակյանը բոլորովին այլ բան պատասխանեց` որ հիմա նրա հանձնարարականով նոր ծրագիրն է շրջանառության մեջ դրվել, 2017-2020 թվականների ծրագիրը, որում 42 ձեռնարկություն էր մնացել: Վերջապես հարց ու պատասխանի մեթոդով վարչապետը հասկացավ, որ 2006-2007 թվականների մասնավորեցման ծրագիրն ավարտվել է, և աշխույժ ու անհամբեր երեխայի նման նոր հարց տվեց. «Հիմա եթե մենք ամբողջը մաքրում ենք, ագրեսիվ գնում ենք, լավ կոմերցիոն գործակալություն ենք ստեղծում, ե՞րբ ենք մենք էդ ռեֆորմը ձեզնից լսում»:
Բայց Արման Սահակյանին վարչապետի ագրեսիան չվարակեց. «Անկեղծ ասած, դրանք նաև որոշակի օրենսդրական փոփոխությունների հետ են կապված: Մեկ ամսվա ընթացքում՝ կարծում եմ կլինի»: Վարչապետը հանձնարարեց մաքրել ու գույքագրել ամեն ինչ: Փոխանակ Վարդան Արամյանի պես, կայտառ շուտասելուկի նման պատմեր, թե ինչ մեծ աշխատանք է ինքը անում, ինչ արագ է անում ու ինչ լավ կլինի վերջում, Արման Սահակյանն անցավ մեկ այլ «տոռմուզ» ծրագրի` ինչ-որ «Արաքս» ընկերություն հիշեց, որը պետք է մասնավորեցնել։
Նյութն ամբողջությամբ` hraparak.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.