Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը անսպասելիորեն լքեց Խորվաթիայի Սպլիտ քաղաքը, որտեղ տեղի է ունենում Եվրոպայի առաջնությունը: Միջազգային բազմաթիվ լրատվամիջոցներ ադրբեջանական պատվիրակության նման պահվածքը որակել են փախուստ մրցավայրից:
Նշենք, Ադրբեջանի հավաքականը Խորվաթիա է մեկնել մարտի 31-ին: Ավելի վաղ նրանք մինչև ապրիլի 8-ը ամրագրած են եղել հյուրանոցային համարները: Ընդամենը մեկ օր մնալով Սպլիտում՝ ադրբեջանական պատվիրակությունն անհետացել է, վերադառնալով Բաքու: Նման որոշման պատճառը շատերը պարզաբանում են նրանով, որ ադրբեջանցիները վախեցել են խիստ դոպինգ ստուգումներից: Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան անմիջապես հերքել է դոպինգի հետ կապված բոլոր վարկածները, նշելով որ մարզչական շտաբը Բաքու վերադառնալու որոշում է կայացրել, քանի որ մոտ 1 ամիս անց տեղի են ունենալու Իսլամական համերաշխության խաղերը:
Մասնավորապես, այդ մրցումներում պատշաճ կերպով ներկայանալու համար մարզիչները որոշել են խնայել ծանրորդներին: Նման պարզաբանումն ինչ խոսք ծիծաղելի և աբսուրդային կարելի է որակել: Միթե՞ մարզիչները տեղյակ չէին որ տեղի են ունենալու Իսլամական համերաշխության խաղերը: Կամ այդքան գումար ծախսելուց, այդքան ճանապարհ անցնելուց և մրցավայր հասնելուց հետո նման որոշում կայացվեց: Խորվաթիան լքելը ադրբեջանցիների մարզասերների շրջանում զայրույթի մեծ ալիք է առաջացրել: Եթե լրատվամիջոցները կարծում են, որ փախուստի պատճառը դոպինգ-ստուգումներն են, ապա մարզասերները և հատկապես ծանրամարտի սիրահարները ամենևին այլ կարծիքի են:
Սպլիտում Ադրբեջանը պետք է ներկայացնեին 62 քաշային Մագոմեդ Մամեդլին, 69 քաշային Իսա Ռուստամովը, 85 քաշային Քյամրան Իսմայիլովը և 94 քաշային Հուսեյն Իսմայիլովը:
«Ո՞վքեր են այդ ծանրորդները, ես նրանց չեմ ճանաչում: Նրանք Ադրբեջանի հավաքականի կազմում մասնակցե՞լ են որևէ լուրջ մրցաշարի: Մեր հավաքականն իրականում փախել է խայտառակությունից խուսափելու համար, որպեսզի հայերի կողմից ծաղրի առարկա չդառնան»,- նշել է ադրբեջանցի երկրպագու Էլչին Սուլթանովը: Վերջինի հետ համակարծիք է ադրբեջանցի մարզասերների զգալի մասը:
Ի դեպ, վերը նշված ծանրորդների մասին ինտերնետային որոնողական կայքերում տեղեկություններ չկան: Մարզական կայքերում էլ չկան հիշատակումներ այս մարզիկների ելույթների և արդյունքների վերաբերյալ: Ի՞նչ է սա նշանակում: Ադրբեջանի հավաքականը իր առաջատար ծանրորդներին խնայել է Իսլամական համերաշխության խաղերի համար, իսկ սկսնակ ծանրորդներին այսպես ասած ուղարկել Եվրոպայի առաջնությանը: Հասնելով մրցավայր և տեսնելով որ իրենց համար սկզբունքային հավաքականները մրցավայր են ժամանել մարտական կազմերով, խայտառակությունից խուսափելու համար լքել են մրցավայրը:
Ուշադրություն դարձնենք, որ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան նման քայլի հեղինակ մատնանշում է մարզչական շտաբը: Նշենք սակայն, որ նման որոշումները չեն կարող կայացվել առանց ֆեդերացիայի ղեկավարների հորդորի կամ միջամտության:
Ինչ վերաբերվում է դոպինգ-ստուգումներին, ապա Միջազգային հակադոպինգային կազմակերպությունը՝ WADA-ն կարող է ցանկացած պահի ստուգում անցկացնել և մրցումներից խուսափելը փրկության եղանակ չէ: Այս հանգամանքը ընդունել էր նաև Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը: Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ծանրամարտի հավաքականը ներկայացել էր բավական ուժեղ կազմով:
Մասնավորապես Սպլիտում մրցահարթակ են դուրս եկել օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ 105 քաշային Սիմոն Մարիտրոսյանն, ինչպես նաև գերծանր քաշային Գոռ Մինասյանը:Մարտիրոսյանն այսօր նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Հայաստանի հավաքականի համար 3 ոսկե մեդալ ապահովելով:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.