ԻՏՁՄ-ն վերջին տասնամյակում բազմիցս ահազանգել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման ժամանակ հայկական ընկերություններին այդ գործընթացներից հեռու պահելու արատավոր պրակտիկայի մասին, գրում է vesti.am-ը:
Մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի մրցույթներում դրվում են այնպիսի պայմաններ, որոնք բացառում են տեղական ընկերությունների մասնակցությունը, ինչի հետևանքով պատվերները ուղղորդվում են դեպի օտարերկրյա ընկերություններ: Ընդ որում, հարկ է նշել, որ հայկական ընկերությունները նմանատիպ պատվերներ իրականացնում են այլ՝ հիմնականում զարգացած երկրների համար և որակով որևէ կերպ չեն զիջում, այլ նույնիսկ հաճախ գերազանցում են այն լուծումները, որոնք մեզ փորձում են հրամցնել օտարերկրյա ընկերությունները: Հեռու պահելով հայկական ընկերություններին՝ օտարերկրյա ընկերություններին արհեստական հաղթանակ են ապահովում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն և նրանց վերադաս պետական մարմինները:
Վերոհիշյալի հետևանքով պետությունը տասնապատիկ ավելի գնով լուծումներ է ձեռք բերում օտարերկրյա ընկերություններից, պարբերաբար դադարում է այդ լուծումների հետագա սպասարկումը, որն անհրաժեշտություն է ստեղծում նոր միջազգային մրցույթների հայտարարմանը: Արդյունքում հարված է հասցվում ինչպես պետությանը, այնպես էլ տեղական ընկերությունների զարգացմանը, որոնք լուծումներն իրականացնելու դեպքում ձեռք կբերեին դրանք միջազգային շուկաներում վաճառելու հնարավորություն: Այս ամենին գումարվում է անդառնալի հարվածը երկրի անվտանգությանը, քանի որ էլեկտրոնային կառավարման համակարգերը դառնում են թափանցիկ օտարերկրյա ընկերությունների համար, և դրանք ստանում են հասանելիություն ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներին, ինչպես նաև պետական մարմինների հույժ գաղտնի և կարևոր տվյալներին: Արհեստականորեն Հայաստան բերված օտարերկրյա ընկերությունները որևէ ձևով չեն կարող վերահսկվել ՀՀ անվտանգության մարմինների կողմից:
Ասածի ապացույցն է վերջերս հրապարակված՝ «ՀՀ կենսաչափական անձնագրերի ևնույնականացման քարտերի թողարկման համակարգի ներդրման, սպասարկման ևփոխանցման նպատակով մրցույթի հայտարարում» (ՀՀԷԿԵՆԳ–ՄԵԾՁԲ-N17/2), «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից, որտեղ մասնակցության պայմանների մեջ (մեջբերված է մրցույթի պայմաններից) նշված է՝
2) ֆինանսական միջոցներ.
ա. Մասնակիցը վերջին 5 տարվա ընթացքում անձամբ (այդ թվում՝ որպես կոնսորցիումի անդամ կամ ենթակապալառու) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության միջոցով սույն կետի 1-ին ենթակետում նշված համակարգերի մշակման, շահագործման և սպասարկման ծառայությունների կամ նմանատիպ այլ ծառայությունների և աշխատանքների դիմաց պետք է ստացած լինի ֆինանսական հասույթ՝ առնվազն 20 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով:
բ. Մասնակիցն անձամբ կամ մասնակիցների կոնսորցիումը համատեղ նախաորակավորման հայտը ներկայացնելու վերջնաժամկետին նախորդող տարվա՝ 2016 թվականի ընթացքում բանկային հաշիվներում պետք է ունենա միջին հաշվով ազատ շրջանառու միջոցներ առնվազն 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:
Նման պայմանները բացառում են ՀՀ ընկերությունների մասնակցությունն այս նախագծին:
Հիմնվելով վերոնշյալի վրա՝ ԻՏՁՄ-ն առաջարկում է ՀՀ կառավարությանը.
ա. քննության առարկա դարձնել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ–ի գործունեությունը, քայլեր ձեռնարկել այն առողջացնելու և ՀՀ շահերին ծառայեցնելու համար,
բ. անմիջապես դադարեցնել մրցույթի գործընթացը և հնարավորություն ստեղծել հայկական ընկերություններին մասնակցելու դրան,
գ. միջոցներ ձեռնարկել հետայսու տեղական ՏՀՏ ընկերություններին ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծմանը մասնակցելու համար,
դ. Ազգային անվտանգության ծառայությանը և Հատուկ քննչական ծառայությանն ընդունել այս հայտարարությունը որպես դիմում հանցագործության մասին,
ե. հետաքննել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ–ի և նրա վերադաս պետական մարմինների գործունեությունը, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է լրացուցիչ վարկային պարտավորությունների տակ, ունեցել է ֆինանսական կորուստներ, վնաս է հասցվել տեղական ընկերությունների զարգացմանը, ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները և պետական տեղեկատվությունը հասանելի է դարձրել վերահսկողությունից դուրս գտնվող արհեստականորեն Հայաստան բերված օտարերկրյա ընկերություններին:
ԻՏՁՄ վարչության անունից
Գործադիր տնօրեն՝
Կարեն Վարդանյան
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.