Կշարունակեմ այցելել Արցախի Հանրապետություն այնքան, որքան կկամենամ` առանց անհրաժեշտություն համարելու հաղորդելու կամ հաշվետու լինելու Ձեզ: Այս մասին նշված է բուլղարացի քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Գեորգի Կոլարովի՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովային ուղղված բաց նամակում, որը տպագրվել է «Свободен Народ» թերթում, հաղորդում է news.am-ը:
Հրապարակված բաց նամակում՝ ուղղված Բուլղարիայում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովային, մասնավորապես, ասվում է.
«Ուզում եմ նամակս սկսել այն անակնկալ փաստով, որ բուլղարական լրատվամիջոցներին ուղարկված Ձեր բաց նամակի մեջ իմ անունը չի նշվել` Արցախի Հանրապետության (նախկինում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) հաջողությամբ ավարտված հանրաքվեի առթիվ: Ենթադրում եմ, որ միակ պատճառը Ձեր ձգտումն էր նսեմացնել այնտեղ գտնվող Բուլղարիայի ներկայացուցչությանը:
Ես «Բուլղարիայի փրկության Ազգային ճակատ» քաղաքական կուսակցության անդամ չեմ: Եվ չնայած մեր` «ՍԿԱՏ» հեռուստատեսության տարբեր հեռուստատեսային ծրագրերին հաճախակիորեն մասնակցելուն՝ Ստեփանակերտում բավականին քիչ ժամանակով ինձ հաջողվեց հանդիպել պարոնայք Վալերի Սիմեոնովի, Վալենտին Կասաբովի, Քրիստիան Միտեւի և Պետր Պետրովի հետ, քանի որ աշխատում էինք տարբեր տարածքներում եւ ծրագրերում:
Մասնավորապես, 20.02.2017թ.-ի հանրաքվեին իմ մասնակցությունը արտահայտվում է Հադրութի և Մարտունու շրջանների ընտրատեղամասերի այցելությամբ: Իսկ հաջորդ օրը` 21.02.2017թ.-ին, այցելեցի Շուշիի շրջան, որտեղ ես պատիվ և հաճույք ունեցա երկար ժամանակ շփվելու հայ մեծ երկրաբան Գրիգոր Արկադիի Գաբրիելյանցի հետ: Նրա հայտնագործությունները տասնամյակներ շարունակ մեծ դեր են խաղում Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական կայունությունը պահպանելու, գունավոր մետաղների և այլ օգտակար հանածոների արտահանմանը, որոնք ժամանակին յուրացվում էին Բաքվի իշխանությունների կողմից:
Ամենուր, ուր որ հրավիրված էի քվեարկության ընթացքը դիտարկելու համար, ես նկատեցի արցախյան հայերի համազգային ոգևորությունն ու ավանդական հյուրընկալությունը, որն ինձ շատ անգամներ ուրախացրեց և կուրախացնի նաև ապագայում: Այդ մարդիկ ապրում են իրենց կյանքով և բնավ անհանգստացած չեն իրենց հանրապետության միջազգային ճանաչման բացակայությամբ:
Ինչպես մատնանշեցին մի շարք քաղաքական գործիչներ ու դիվանագետներ՝ նույնիսկ Երևանը չի ճանաչում Ստեփանակերտի պետական կարգավիճակը: Պատճառը, սակայն, լայնածավալ ռազմական հակամարտության վերսկսելուց վախը չի, ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները (այն իրոք կարող է սկսել ցանկացած պահի):
Տվյալ դեպքում խոսքը գնում է հետևյալի մասին. հայ հասարակության մեջ (Քարվաճառի` երբեմնի Լաչինի արհեստական սահմանի երկու կողմերում գտնվող երկրների) այս փուլում չկա կոնսենսուս Արցախի Հանրապետության ապագայի վերաբերյալ. արդյոք հնարավոր է երկրորդ հայկական պետության գոյությունը կամ միանալ Հայաստանի Հանրապետությանը: Եթե հասարակական կարծիքը կողմնորոշվում է դեպի երկրորդ տարբերակը, ապա ճանաչումը կստեղծի մի բարդ իրավական վիճակ: Հետևաբար, այն դառնում է ներքին հայկական հարց, որի հետ մենք այլևս գործ չունենք:
Այսպես թե այնպես, Արցախի Հանրապետությունը հանդիսանում է ամբողջական, գործող պետություն, որը չի կարելի նույնացնել Հայաստանի Հանրապետության հետ` գոնե այս փուլում: Ապացույցը հենց այս հանրաքվեի հաջողությունն է, որն ամրապնդում է Ստեփանակերտում նախագահական իշխանությունը՝ Երևանում խորհրդարանական համակարգի անցման ֆոնին: Թե ինչպես կարող են զարգանալ երկու հայկական պետությունների հարաբերությունները՝ մենք ձեզ հետ միասին կարող ենք միայն ենթադրություններ անել:
Մի բան հստակ է. Արցախի և Ադրբեջանի բնակիչները լավ հարևաններ դառնալուց բացի այլընտրանք չունեն: Հակառակ դեպքում, ինչպես ասում է ԱՊՀ պետությունների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, «ադրբեջանցիները պետք է ոչնչացնեն 150 հազար արցախցիներ», որպեսզի վերադառնան այնտեղ:
Ուզում եմ նաև նշել, որ հանրաքվեին ներկա էինք 104 միջազգային դիտորդներ (այդ թվում հինգը` Բուլղարիայի Հանրապետությունից), 103 ներքին դիտորդներ և 80 լրագրողներ: Ինչպես հաղորդում են Երևանի և Ստեփանակերտի լրատվամիջոցները, Բաքվում արդեն հրապարակվել են ձերբակալման միջազգային հրահանգներ նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել «նման պատվի արժանանան»: Այդ առումով ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ կշարունակեմ այցելել Արցախի Հանրապետություն այնքան, որքան կկամենամ` առանց անհրաժեշտություն համարելու հաղորդելու կամ հաշվետու լինելու Ձեզ:
2016թ. նոյեմբերի վերջին հնարավորություն ունեցա (որի համար սրտանց շնորհակալ եմ իմ գործընկեր Զաուր Ռասուլզադեին) haqքin.az–ի էջերում Ադրբեջանի հանրային կարծիքին ներկայացնելու այդ գաղափարների մի որոշ մասը և ցավոք Ձեզ հիմա պետք է նույնը կրկնեմ, ինչը ժամանակի կորուստ է: Բայց, գուցե և տեղյակ լինեք բուլղարական հայտնի ասացվածքին. «Կրկնությունը՝ գիտության մայրն է»:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.