«Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական իրավիճակն աննախադեպ լարվել է, եւ, ըստ էության, հայտնվել ենք համաշխարհային երրորդ պատերազմի նախաշեմին: Սիրիական ճգնաժամի այս վեց տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին. ԱՄՆ-ը ռմբակոծել է Սիրիայի ավիաբազաներից մեկը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե թիրախավորվել է այն ավիաբազան, որը Սիրիայի իշխանությունը օգտագործել է Իդլիբ նահանգին քիմիական զենքով հարվածելու համար: ԱՄՆ այս գործողությունները հարուցել են ՌԴ-ի քննադատությունը, քանի որ, ինչպես հայտնի է, ՌԴ-ն պաշտպանում է Ասադի իշխանությանը: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ քայլը որակել է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ եւ միջազգային օրենքի նորմերի խախտում: Չնայած, նկատենք, որ ըստ ԱՄՆ պենտագոնի խոսնակի՝ իրենք Սիրիայի նկատմամբ ծրագրված հարվածների մասին նախօրոք տեղեկացրել էին ռուսական ուժերին:
Հատկանշական է փաստը, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը համարվում էր ռուսական ազդեցության տակ գտնվող գործիչ, որին մեղադրում էին ռուսական հատուկ ծառայությունների օժանդակությամբ ընտրվելու մեջ: Այնինչ՝ հիմա Թրամփը պաշտոնավարման առաջին իսկ ամիսներին իր քայլերով փչացնում է ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ սրելով լարվածությունը: Տեղի ունեցածը, բնականաբար, իր ազդեցությունը կունենա նաեւ ԼՂ խնդրի վրա. ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Ռուսաստանը զբաղված էր Արցախյան հիմնահարցի լուծմամբ՝ իր ձեռքը վերցնելով նախաձեռնությունը, եւ հիմա ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծումն առժամանակ շեղում է ՌԴ-ի ուշադրությունն Արցախյան հիմնախնդրից՝ ստիպելով կենտրոնանալ թեժ կետերի վրա:
Իհարկե, սա կրելու է ժամանակավոր բնույթ, եւ անկախ ամեն ինչից՝ ԼՂ խնդրի լուծումը շարունակելու է մնալ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների առաջնահերթությունների շրջանակներում, որպեսզի եւս մեկ թեժ կետ չբացվի»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.