Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հրամանագիր է ստորագրել «Ռազմական դրության մասին» Միլլի մեջլիսում փետրվարի 14-ին ընդունված նոր օրենքը եռամսյա ժամկետում իրագործելու մասին։ Հրամանագրի համաձայն՝ կառավարությանը հանձնարարվում է երեք ամսվա ընթացքում մշակել եւ նախագահին ներկայացնել Ադրբեջանի գործող օրենքներն ու նորմատիվ-իրավական ակտերը «Ռազմական դրության մասին» օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկներ, նախագահի հետ եռամսյա ժամկետում համաձայնեցնել ռազմական դրության ռեժիմի ապահովման եւ դրա հետեւանքների վերացման աշխատանքները ֆինանսավորելու կարգը։ Հանձնարարվում է հնգամսյա ժամկետում նախագահին զեկուցել վերը նշված օրենքի իրագործման մասին, եւ լուծել դրանից բխող մյուս հարցերը։ Իլհամ Ալիեը նաեւ կարգադրել է «Ռազմական դրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ սահմանել սույն օրենքի դրույթների իրագործման եւ դրա հետեւնանքերի վերացման աշխատանքների ընթացքում տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու կարգը։
1994 թվականին «Ռազմական դրության մասին» ընդունված օրենքում փետրվարին կատարված փոփոխություններով հստակ սահմանվում է, որ ռազմական դրությունը կարող է հայտարարվել հանրապետության տարածքի որեւէ մի հատվածի փաստացի բռնազավթման, օտարերկրյա պետության կողմից Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, երկրի վրա ռազմական հարձակման իրական սպառնալիք ստեղծվելու, երկրի տարածքի ինչ-որ հատվածը շրջափակման մեջ առնելու կամ դրա սպառնալիքի դեպքում: Նոր օրենքի համաձայն՝ ռազմական դրության հայտարարման դեպքում նախատեսվում է սահմանել ռազմական գրաքննություն: Ըստ այդմ, զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են լուրերն ու նյութերը հրապարակելուց առաջ դրանք նախապես համաձայնեցնել զինվորական կառավարման մարմինների ու պետական այլ կառույցների եւ պաշտոնատար անձանց հետ: Բացի այդ, ռազմական դրության հայտարարման դեպքում ամբողջական վերահսկողություն է սահմանվում քաղաքացիների նամակագրության, հեռախոսային ու ռադիոխոսակցությունների վրա, որպեսզի կանխվի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքն ու տարածումը:
Ռազմական դրության հայտարարման դեպքում արգելվում է հանրահավաքների, ցույցերի, երթերի, ժողովների ու զանգվածային այլ միջոցառումների անցկացումը: Պարզեցվել ու արագացվել է ռազմական դրության հայտարարման ընթացակարգը։ Օրինակ, եթե մինչ այժմ գործած օրենքը սահմանում էր, որ երկրի նախագահը երկրում ռազմական դրություն հայտարարելու համար դիմում է Միլլի մեջլիսին, որը պետք է 72 ժամվա ընթացքում քննարկի դիմումը, ապա նոր օրենքով այդ ժամկետը կրճատվել է մինչեւ 48 ժամի։ Օրենքում նշվում է, որ Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրականացրած կամ Ադրբեջանի անվտանգությանը սպառնալիք ներկայացնող երկրի կամ երկրների քաղաքացիները ռազմական դրության պայմաններում գերեվարվելու եւ ներկալվելու են։
Երկրում ռազմական դրության հայտարարման դեպքում գործադիր իշխանության մարմինը «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» միջազգային կոնվենցիային համապատասխան՝ 3 օրվա ընթացքում, ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարներին պետք է իրազեկվի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասնակի եւ ժամանակավոր սահմանափակման եւ դրա պատճառների մասին։
Այսպիսով, ծանոթանալով «Ռազմական դրության մասին» նոր օրենքն՝ կարելի է արձանագրել, որ բոլոր հիմքերը կան Ադրբեջանում ռազմական դրություն հայտարարելու համար: Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հնարավոր պատերազմի: Այդ առումով հաշվի է առնվել ապրիլյան պատերազմի փորձը, երբ որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին սպրդում ադրբեջանական բանակի կրած ահռելի կորուստների վերաբերյալ: Հնարավոր է նաեւ, որ փոփոխությունների միջոցով Ադրբեջանի իշխանություններն իրենց ապահովագրում են բողոքի տարերային ցույցերի կրկնությունից, ինչի հավանականությունը երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման, պատճառով նորից մեծացել է:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.