Հաց բերող Արթուր Սարգսյանին ինչպես և կանխատեսել էինք, մոռացանք ազգովի. Մի կողմից՝ Աժ ընտրությունները, մյուս կողմից՝ սոցցանցի «կարճ հիշողությունը» նպաստեցին դրան: Հաց բերողի մասին իր ՎԱՐԿԱԾՆ է ներկայացնում անկախ վերլուծաբան Վաղարշակ Երեմյանը:
«Հաց բերողի» կապակցությամբ մի շարք հարցերի պատասխաններ այդպես էլ հանրությանը չներկայացվեցին: Իսկ այդ պատասխանները կօգնեին լույս սփռել այդ մարդու ֆենոմենի վրա, բացահայտել այն անձանց ու հանգամանքները, որոնք կարճ ժամանակում Արթուրին դարձրին հանրային կերպար, ապա՝ <<հերոս>>, ապա՝ <<զոհ>>:
Հարց 1-ին: Կոնկրետ ինչու՞մ էին Արթուրին մեղադրում իրավապահ մարմինները: Միայն ՊՊԾ գունդը զավթած զինյալներին հաց տանելու՞ մեջ։ Թե՞ Արթուրը գնդի ներսում այլ գործողություններ էր կատարել, օրինակ՝ որպես տեխնիկական գերազանց կրթություն ունեցող` ներս մտնող բժիշկների ու նրանց մեքենաների վրա ԱԱԾ գաղտնալսող սարքեր հայտնաբերելու և չեզոքացնելու, զինյալների անսարք ռադիոսարքերը նորոգելու հարցերում է օգնել։ Իմիջիայլոց այս գործողությունները «Հաց բերողի» կողմից կատարելու մասին տեղեկություններ տարածվեցին առաջին իսկ օրերից թե՝ ազատության մեջ գտնվող զինյալների, թե՝ բժիշկների, և թե՝ ազատված պատանդների կողմից։ Ի վերջո, ըստ տեղեկությունների` միայն Արթուրը չէր զինյալներին հաց տվող։ Հաց տվել էին նաև ՊՊԾ գնդի դիմացի տների որոշ բնակիչներ, նաև հարակից շենքերի պատանիներ, ինչու՞ նրանց էլ մեղադրանք չառաջադրվեց: Ուրեմն հաց բերելը Արթուրի միակ աջակցությունը չէր զինյալներին։
Հարց 2-րդ: Եթե Արթուրը միայն հաց բերող էր, ինչու՞ այն օրերին, երբ կար զինյալներին վնասազերծելու վտանգ, և նաև մի քանիսին զենքի ուժով վնասազերծել էին, Աթուրը հաց տանելուց հետո դուրս չեկավ գնդի տարածքից, այլ մնաց միացավ զինյալներին ու ըստ էության դարձավ նրանցից մեկը։
Հարց 3-րդ: Արթուրին ձերբակալելուց հետո ինչու՞ հինգ ամիս շարունակ ո՛չ նա, ո՛չ էլ նրա պաշտպանները, չէին բարձրաձայնում նրա Բեխտերևյան հիվանդության մասին։ Ո՞վ էր արգելել Արթուրին քննությանը հայտնել հիվանդության մասին, և ինչու՞։ Ինչու՞ Արթուրի հիվանդության մասին փաստաթղթերը քննությանը ներկայացնելու, նրան օր առաջ կալանքից ազատելու, քաղաքացիական հիմնարկում բուժումն իրականացնելու փոխարեն որոշվեց այդ փաստաթղթերը թաքուն պահել քննությունից և գանգատի հետ ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ինչու հիվանդության մասին իրավապահներին առաջինը դիմեց ո՛չ թե պաշտպանական կողմը, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը։
Հարց 4-րդ: Ինչու՞, երբ ամանորի նախաշեմին Արթուրին ազատեցին կալանքից, որ բուժումը շարունակի քաղաքացիական մասնագիտացված հիմնարկում, նրան ոչ ոք, այդ թվում պաշտպանական կողմը` չհամոզեց, չպնդեց, որ պառկի հիվանդանոց , բուժում ստանա, այլ հակառակը՝ ակտիվորեն քաջալերում էին մասնակցել տարբեր քաղաքական հանդիպումների։ Արդյո՞ք Արթուրի կազդուրվելը որոշ ուժերի ձեռնտու էր, թե՞ հակառակը` նրա մահը կարող էր իշխանության դեմ հանրությանը տրամադրելու միջոց դառնալ։
Հարց 5-րդ: Տեսե՞լ եք արդյոք առաջին անգամ կալանքից ազատվելուց հետո Արթուրի տված հարցազրույցի տեսագրությունը, մեկ անգամ էլ ուշադիր նայեք: Արթուրը շպարված դեմքով խոսում է, ասես բոլորովին առողջ մարդ։ Արթուրի <<կողմնակիցների>> համար տրամաբանորեն առավել շահեկան էր ցույց տալ հյուծված զոհի, դրանով մեղադրել իշխանություններին հվանդի նկատմամբ անգութ գտնվելու մեջ: Բայց ոչ, զարմանալիորեն նրան դեռ մի բան էլ շպարում են, դեմքն ավելի հիշվող, առողջ, գեղեցիկ ցույց տալու համար։ Արդյո՞ք խնդիրը նրանից վառ, լուսավոր հերոս կերտելը չէր, արդյո՞ք նրա միսսիան դեռ առջևում չէր, արդյո՞ք ծրագրված չէր, որ նա դեռ պետք է մահանա և այս կադրերով հետագայում բարձրաձայնվի՝ թե ինչ առողջ ու լուսավոր մարդ հեռացավ։
Հարց 6-րդ: Եթե Արթուրի զոհ դառնալու միսսիան դեռ առջևում չէր, ինչու՞ առաջին անգամ կալանքից ազատվելուց հետո նրան որոշ <<մտերիմներ>>, <<պաշտպաններ>> թույլ չէին տալիս ներկայանալ քննությանը, ինչու՞ էին խոչընդոտում նրան կատարել ազատության մեջ հայտնվելիս ստանձնած պարտականությունները, ու՞մ էր ձեռնատու Արթուրին ներշնչելը, թե նա հանրային դեմք է, կարող է քննության չներկայանալ և նրանք ոչ ոք ոչինչ չի կարող անել։ Ու՞մ էր ձեռնատու նրան նորից կալանքի դուռ տանելը։ Հաստատ, ո՛չ իշխանությանը։ Ինչու՞ պետք է նրան ազատողները կրկին կալանեին։ Միայն չասե՛ք թե՝ վախ կար որ լայն ճանաչում է ձեռք բերում։ Հիշե՛ք, երբ 2-րդ անգամ կալանելուց հետո կանայք հավաքվել էին քննչականի շենքի մոտ, փողոցում հաց էին բաժանում, քաղաքացիների մեծ մասը Արթուրին ոչ էլ ճանաչում էր։
Հարց 7-րդ: Եթե Արթուրի մահը նրան զոհ դարձնելու խնդիր չէր լուծելու, ապա պետք է պարզել, թե 2-րդ անգամ կալանավորվելուց հետո ո՞վ էր այցելում նրան քրեակատարողական հիմնարկում և նման հիվանդության պայմաններում ո՞վ էր նրան հրահրում, ոգեշնչում, դրդում իրականում առողջությանը խիստ վտանգավոր քայլի գնալ` հացադուլ անել, դրանից հետո էլ հրաժարվել բուժ օգնությունից։
Հարց 8-րդ: Երբ Արթուրին 2-րդ անգամ ազատեցին կալանքից, ո՞վ և ի՞նչ նպատակով էր նրան համոզում կիսատ թողնել բուժումն ու հիվանդանոցից ինքնագլուխ հեռանալ տուն։
Հարց 9-րդ: Ո՞վ կամ ովքե՞ր էին, որ մահվան նախորդ օրը Արթուրին այցելել են նրա տանը, պատվիրված խորոված քյաբաբով ընթրել հետը (չմոռանաք, որ Արթուրը երկար ժամանակ հացադուլի մեջ էր եղել և սնվելը պետք է բժիշկների հսկողությամբ լիներ)։
Հարց 10-րդ: Ո՞վ որոշեց, մահվան նախորդ օրն Արթուրին ծանր վիճակում տեղափոխել Երևանի հատկապես ամենահամեստ հիվանդանոցը` Հանրապետական հիվանդանոց։ Չէ որ Երևանի ավելի թանկ հիվանդանոցում բուժում ստանալու հնարավորություն լիարժեք կարող էր ապահովել Սասնա Ծռերի աջակիցների հիմնադրամը։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` այդ հիվանդանոցը կամ դրա տերը որոշ կապեր ունի Արթուրի պաշտպանի ընտանիքի հետ։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ Արթուրն ինչ որ ուժերի ձեռքին դարձավ զոհաբերման թատերականացման զոհը, չարագործների հաշվարկները սխալ դուրս եկան։ Նրա մահը, ի հիասթափություն շատերի, երկրում ցնցումներ չառաջացրեց, բացի մի քանի օր երիտասարդ Շահենականների հավաքներից, ուրիշ ոչ մի իրարանցում չեղավ, քաղաքական ոչ մի ուժ, չկտրվեց իր նախընտրական գործերից և դուրս չեկավ փողոց։ Ամենայն հավանականությամբ մեր քաղաքացիները հասկացան, որ Արթուրն էլ իր մեղքն ուներ օրը ցերեկով Երևանի ներսում երեք անմեղ ոստիկանի սպանության մեջ, որ եթե Արթուրն իր արկածխնդրությամբ չմիանար զինյալներին և նրանց մոտ կեղծ ոգևորություն չառաջացներ, նրանք ավելի շուտ կհանձնվեին և հնարավոր կլիներ խուսափել գոնե նախավերջին օրը ոստիկան Տեփանոսյանի դավադիր սպանությունից։
ՎԱՂԱՐՇԱԿ ԵՐԵՄՅԱՆ
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.