Մեծ պահք, օր երեսունիններորդ
Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով: Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը: Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին: Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդյոք կկենդանանա՞ն այդ ոսկորները»: Ես ասացի. «Տե՛ր Աստված, այդ դու գիտես»: Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր այդ ոսկորների վրա և ասա՛ դրանց. “Չորացա՛ծ ոսկորներ, լսեցե՛ք Տիրոջ պատգամները: Այսպես է ասում Տեր Աստված ոսկորներիդ. ‘Ահա ես ձեզ վրա կենդանի շունչ եմ բերելու, ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրա միս եմ բերելու և մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, և դուք կենդանանալու եք: Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը”»: Ես մարգարեացա, ինչպես որ հրամայել էր ինձ Տերը: Ու երբ մարգարեացա, մի ձայն լսեցի. հետո շարժում եղավ. և ոսկորը ոսկորի հետ մոտեցավ բոլոր հոդերին: Տեսա, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրա մաշկ էր ձգվում, բայց դրանց մեջ դեռ շունչ չկար: Նա ասաց ինձ. «Մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր շնչի վրա և ասա՛ շնչին. “Այսպես է ասում Տեր Աստված. ‘Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրա, և նրանք կկենդանանան”»: Ես մարգարեացա, ինչպես որ հրամայել էր ինձ Տերը: Ու շունչ մտավ նրանց մեջ, և կենդանացան: Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրա. դա բազմախուռն մի ժողովուրդ էր: Եվ Տերը խոսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են: Դրանք ասում են. “Չորացան մեր ոսկորները, մեր հույսը կտրվեց, ու մենք մեռանք”: Ուստի մարգարեացի՛ր ու ասա՛ դրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. ‘Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները և հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: Տանելու եմ ձեզ Իսրայելի երկիրը: Ու պիտի իմանաք, որ ես եմ Տերը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: Իմ հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու եք: Ձեզ դնելու եմ ձեր երկրում, և դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը: Ասացի ու կատարելու եմ”», — ասում է Տեր Աստված:
(Եզեկիելի մարգարեություն 37:1-14)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.