ՌԴ ԱԳ նախարարը մեծ հարցազրույց է տվել «Նովոյե Վրեմյա» թերթին, որում մասնավորապես խոսել է սիրիական հակամարտության , Հայաստանի՝ դրանում ունեցած դերի , ինչպես նաև ՌԴ-ի և Հայաստանի ռազմավարական գործունեության մասին:
«Մենք ողջունում ենք ՀՀ ներդրումը Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում: Ռուսաստանը և Հայաստանը սերտ համագործակցում են առաջատար բազմակողմանի հարթակներում, ինչպես նաև ամրապնդում են համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խոհրդրում, ինչը ևս շատ կարևոր է : Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը ևս համապարփակ բնույթ է կրում: 2017թ. ապրիլի 3-ը նշվում է որպես՝ ՌԴ և ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ: Այս ամսաթիվը խորհրդանշում է հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլ, որը հարյուրամյակների պատմություն ունի»,- ասել է նա:
Լավրովի խոսքով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճել է 6 տոկոսով: ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերն է:
«Մեզ է բաժին ընկնում արտասահմանայան ներդրումների շուրջ կես, մոտավորապես 3 միլիարդ դոլար: Հանրապետությունում աշխատում է շուրջ 2000 ձեռնարկություն՝ ռուսական մասնակցությամբ»,-ասել է նա:
Լավրովն ընդգծել է, որ կողմերի համար նոր հորիզոններ են բացվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո:
Խոսելով Արցախյան հակամարտության մասին, Լավրովը ևս մեկ անգամ շեշտել է, որ այդ հարցի կարգավորումը կախված է հակամարտող երկու կողմերի՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքական կամքից և փոխզիջումային որոշումներից:
«Շատ հարցերի շուրջ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել. մնացել են մի քանիսը, որոնք ամենաբարդն են: Սակայն ակնհայտ է, որ աշխատանքի արդյունքները կախված են նախ և առաջ երկու կողմերի քաղաքական կամքից, ճկունություն և փոխզիջումային որոշումներ կայացնելու նրանց պատրաստակամությունից ու պարտավորվածությունից»,- ասել է Լավրովը:
Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ արցախյան հակամարտության կարգավորման ակտիվ մասնակից:
«ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ օգնում ենք կողմերին հասնել հակամարտության կայուն հաղթահարմանը: Այս խնդրի լուծմանն է նվիրված եղել նախորդ տարի ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ գագաթնժողովը Սանկտ-Պետերբուրգում»,- հավելել է Լավրովը:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.