«Ծառուկյան» դաշինքի ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի բնակարանի մոտ անհայտ անձիք ծաղկեպսակ են դրել`«Ողորմի Նաիրա Զոհրաբյանին» գրությամբ: Այս մասին հայտնում է Armlur.am կայքը: Ընդ որում, նշյալ անձիք մինչ բնակարանի մոտ հայտնվելը կոտրել են մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը:
Hayacq.com-ն էլ տեղեկացավ, որ նույնանման գրությամբ ծաղկեպսակ դրվել է նաև Shame.am լրատվական կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանի տան մոտ: Արտյոմ Խաչատրյանը նախ մեզ տրամադրեց լուսանկարը, այնուհետև ասաց, որ սա «Ծառուկյան» դաշինքով ԱԺ պատգամավորության թեկնածու Տիգրան Ուրիխանյանի ձեռքի գործն է. «Գործ ունենք ոչ ադեկվատ, հոգեկան հիվանդի հետ, որը չգիտես ինչի ինձ միշտ կապում է Նաիրա Զոհրաբյանի հետ, նրան թվում է, թե իր դեմ ամեն գրածը Նառան է ուղղորդում, ինչը սկզբունքորեն հնարավոր չէ: Ինքը իմ գլխին են բանն է բերել, որ ոչ մեկի ուղղորդման կարիքը չունեմ(Տ. Ուրիխանյանը, մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել, և չթույլատրվող ձայնագրություններ իրականացրել Ա Խաչատրյանի հանդեպ. խմբ): Նա նույնիսկ չի էլ թաքցնում՝ նրա ֆեյսբուքյան գրառումից էլ է ամեն ինչ երևում»:


«Այն օրվանից, երբ չդավաճանեցի ժողովրդին, թիմիս, կուսակցությանս, Ծառուկյանին, երբ 2015 թվականի դեպքերից հետո շարունակեցի քննադատել իշխանություններին, պաշտպանել սովից կոտորվող ժողովրդի շահը, դեմ քվեարկեցի սահմանադրական փոփոխություններին ու դուրս եկա “Բարգավաճ Հայաստանից”, որի նախագահի աթոռին վեր ընկավ իշխանությունների գիրկը թռած Նաիրա Զոհրաբյանը, սկսվեցին իմ և ընտանիքիս հասցեին լկտի ու հայհոյանքային հոդվածներ մի պղծությունից ծնված կենսաբանական օրգանիզմի կայքում, որը լկտիաբար հայհոյում է ու արատավորում ժողովրդականություն ու վարկանիշ ունեցող, իշխանություններին ոչ ձեռնտու գործիչներին, պատերազմի հերոսներին և այլ արժեք ունեցող մարդկանց ու նրանց ընտանիքների անդամներին: Բայց, քանի որ անբարոյական Նաիրան չէր կարող հանդուրժել սկզբունքայնությունս, վարկանիշիս աճն ու մարդկանց հարգանքը իմ նկատմամբ, ամեն ինչ արեց նախընտրական շրջանում ինձ վարկաբեկելու համար, սկսեց կեղտոտ բամբասանքներ տարածել անբիծ ու սուրբ ընտանիքիս մասին,այդ թվում վերը նշված կենդանու ժառանգի կայքում, որի մարմնի վերին հատվածի գնդաձև մասը պարբերաբար կոտրում են ու էլի կոտրելու են: ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԻ ՀԱՄԱՐ, ՉԵՄ ՇԵՂՎԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ, ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԵՄ ԹԱԼԱՆՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ ՔԱՆԴՈՂՆԵՐԻՆ և, եթե դրա հետևանքով պիտի փորձեն վարկաբեկել սուրբ ընտանիքս, պատժելու եմ դաժանաբար բոլոր կատարողներին ու պատվիրատուներին նշված երկու դուրսպրծուկներից սկսած, վերջացրած դրանց հետ կապված ևս մի քանի տականքներով»:
Հ՚Գ՚ Հետաքրքիր է Գագիկ Ծառուկյանը տեղյակ է, թե ի՞նչ է կատարվում իր թիմի ներսում և ինչպե՞ս է նա վերաբերվում այս ամենին: Արդյո՞ք Ծառուկյանը չի կարողանում վերահսկել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գործողությունները, և արդյո՞ք պատկան մարմինները ուշադրություն կդարձնեն ու կապ կգտնեն առեղծվածային երկու ծաղկեպսակների և Տ. Ուրիխանյանի ֆեյսբուքյան գրառման միջև:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.