2016 թվականի տարեկան զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման խնդիրը շարունակում է մնալ չլուծված:
2016 թվականին Արդարադատության նախարարության կողմից քայլեր են ձեռնարկվել ՔԿՀ-ների գերբնակեցման խնդիրը լուծելու համար, սակայն այդ քայլերը չեն ենթադրել համաներման, ներման կամ պրոբացիոն ծառայությունների կիրառման տեսքով լուծել խնդիրը, այլ միակ ձևը, որ կարող էր թեթևացնել կալանավայրերը 2016-ին դիտվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը շահագործման հանձնելը, ինչը չի լուծել խնդիրը:
ՄԻՊ-ն անդարարձել է, որ 2016 –ին ևս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծանրաբեռնվածության խնդրիը չի լուծվել. գրանցվել են դեպքեր, երբ 30-35 քմ մակերեսով խցերում 10 մարդ է բնակվել:
Գերբնակեցման խնդիր է արձանագրվել նաև «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Չեն պահպանվել մեկ անձին բաժին հասնող բնակելի տարածության նորմերը:
ՄԻՊ-ի զեկույցում անդրադարձ է եղել ՔԿՀ-երում տարբեր ՝ բժշկական օգնության ապահովման, սանիտարահիգիենիկ, պահման պայմանների և այլնի վերաբերյալ խախտումների դեպքերին:
Արման Թաթոյանը իր զեկույցում նշել է, որ մտահոգիչ է մնում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը:
Ուսումնասիրելով 2011-2016 թվականների դատարանների գործունեության վերաբերյալ հաշվետվությունը՝ պարզել է, որ 2011 թվականին կալանավորման վերաբերյալ միջնորդությունների ընդհանուր թիվը կազմել է 3262, 2013 թվականին այդ ցուցանիշը կազմել է 3172, 2016 թվականին՝ 2563:
«Կարծում ենք, որ միջնորդությունների բավարարման այսպիսի բարձր շեմն ինքնին վկայում է դատարանների կողմից կալանքի կիրառության հիմնավորվածության կանխավարկածով առաջնորդվելու և կալանքը բացառիկ դեպքերում, այսինքն՝ որպես «վերջին միջոց» կիրառելու կայուն պրակտիկայի բացակայության մասին»,- արձանագրված է զեկույցում:
Անհամեմատ ցածր են կալանավորման միջնորդությունների մասնակի բավարարման դեպքերը (2015 թվականին՝ 11, իսկ 2016 թվականին` 13 դեպք) կալանքի կիրառության պրակտիկայի ընդհանուր պատկերը փոփոխելու առումով:
Ըստ ՄԻՊ-ի զեկույցի մտահոգիչ են նաև կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների և դրանց բավարարման քանակական ցուցանիշները:
2016 թվականին ներկայացվել են այդպիսի 1795 միջնորդություն, որոնցից բավարարվել է 1691-ը (միջնորդությունների ընդհանուր թվի 94.2 տոկոսը):
ՄիՊ-ի արձանագրած փաստերը և թվերը բերում են այն համոզման, որ համակարգում իրական բարեփոխումները անհրաժեշտ են:
Աննա Գրիգորյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.