Վերջին շրջանում Հայաստանում տարատեսակ խոսակցությունների մեջ իր տեղը ուներ «Հող հանձնենք» և «Ոչ մի թիզ հող» թեմաները: Այս ամենին կարծես հեռավոր Բաքվից լուռ հետևում էր Իլհամ Ալիևը: Վերջապես անձամբ նրա պատասխանն էլ չուշացավ այս թեմայի շուրջ: Մինչ այս նրան ենթարկվող լրատվականները մի քանի անգամ այս թեմայի շուրջ հայտնել էին «իրենց» կարծիքները, բայց Իլհամը որոշեց սեփական շուրթերով խառնվել այս հարցին:
«Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն Ադրբեջանի ներքին խնդիրն է և ոչ մի երկիր, միջազգային կազմակերպություն չի կարող միջամտել ադրբեջանի ներքին խնդիրներին».- այս նախադասությամբ Ալիևը գրողի ծոցն ուղարկեց բոլոր միջազգային լպրծուն ու նավթի գնով ծախված կազմակերպություններին: Այս հայտարարությամբ Ալիևը նաև գրողի ծոցը ուղարկեց այն բոլոր հայերին, ովքեր Հայաստանի (Արցախի) փրկությունը տեսնում են այլ երկրների ու կազմակերպությունների ձեռքում: Առաջին դեպքը չէ, երբ Իլհամ Ալիևն այսպես է վարվում տարբեր տեսակի կառույցների հետ, ովքեր մտածում են, թե կարող են խառնվել հայ-ադրբեջանական կոնֆլիկտին: Հասկանալի է, որ նավթադոլարներով ու սև իկռայով հարուստ այս մարդը դեռ այնքան ժամանակ այսպիսի հայտարարություններ կկատարի, քանի դեռ նույն միջազգային կառույցներում կան մարդիկ, ովքեր պատրաստ են ծնկի իջնել նրա առաջ հանուն մի քանի զրոներով գումարների:
Իսկ մենք դեռ հույսներս կապում ենք դրանց հետ: Զգուշանում ենք դրանցից: Փորձում ենք դրանց միջոցով խաղաղություն հաստատենք: Այդ ընթացքում սահմանին զոհվում է ևս մեկ հայ զինծառայող: Այդ ընթացքում Ալիևը ևս մեկ անգամ թքում է միջազգային կառույցների դեմքին:
Հայաստանի (Արցախի) խաղաղության և անվտանգության միակ ու անփոխարինելի երաշխավորը դա հայ զինվորն ու սպան է: Ալիևը ցանկացած կրթված ու փոխկապավոր արտասահմանցու կարող է մի քանի միլիոն դոլարով գնել ու թքել նրա երեսին: Սակայն Ալիևի լեզուն անգամ չի կարող պտտվել հայ զինվորի մասին մեկ նախադասություն ասելու համար:
Փառք հայ զինվորին , մնացածը վաճառվում է:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.