Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը Երևանի «Հայբուսակ» համալսարանի հիմնադիրներից է: Նա իր մեծ ներդրումն ունի ոչ միայն «Հայբուսակ» համալսարանի ստեղծման ու կայացման, այլև մեր երկրի կրթության ոլորտի զարգացման մեջ: Այդ մասին են վկայում Անահիտ Հարությունյանի ստացած մրցանակները և պարգևները, որոնց նա արժանացել է ոչ միայն հայրենիքում, այլև արտասահմանում:
Անահիտ Հարությունյանին համակրում և հարազատաբար են ընդունում ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը, գործընկերները: Նա, թերևս, առաջնորդվում է ահա այս սկզբունքով. աշխատել բոլորից շատ, և անձնական օրինակով ցույց տալ, որ անհնարինը հնարավոր է :
Հարկ ենք համարում նշել, որ նա զբաղվում է նաև բարեգործական գործունեությամբ, թեև տիկին Հարությունյանը կտրականապես չի խոսում այդ մասին և, սովորաբար, հարցազրույցների ժամանակ խուսափում է այս թեմային առնչվող հարցերից: Անահիտ Հարությունյանը, ինչպես հայտնի է, առաջադրվել է ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակով՝ թիվ երկու ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն):
«25 տարի ղեկավարել եմ «Հայբուսակ» համալսարանը, իսկ այժմ Կրթության Միջազգային Ակադեմիայի նախագահն եմ , համալսարանի հիմնադիրների խորհրդի անդամ և ռեկտորի գլխավոր խորհրդական: Վերջին ժամանակաշրջանում առավելապես զբաղվում եմ համալսարանի միջազգայնացման գործով: Գործընթացը ինքնին շատ հետաքրքիր է. ստեղծվում են նոր միջազգային կապեր արտերկրի համալսարանների, գործարար և մշակութային կազմակերպությունների հետ: Միջզգային կապերի շնորհիվ մեր համալսարանում ավելացել է արտերկրի ուսանողների թիվը, ինչը կարևոր է թե ՛ համալսարանի, թե՛ մեր պետության համար: Ազգային ժողովի ընտրություններին որոշեցի մասնակցել, որովհետև կրթության ոլորտում բազմաթիվ չլուծված հարցեր եմ տեսնում, ուզում եմ իմ կուտակած փորձը և գիտելիքները ծառայեցնել կրթական համայնքի շահերին: Ես վստահում եմ այն մարդկանց, ովքեր այս 27 տարիների ընթացքում շփվել են մեզ հետ: Բնականաբար, նրանք էլ մեզ են վստահում: Ինձ ընտրողները պետք է ընտրեն, մի անձի, ով, իսկապես, ջանք ու եռանդ չի խնայել գործը ստեղծելու, կայացնելու, զարգացնելու առումով: Այս իմաստով վստահ եմ՝ընտրողները շատ կլինեն», — «Հայկական Վարկածի» հետ զրույցում նշեց Անահիտ Հարությունյանը:
Վերջինս շեշտեց, որ իր՝ պատգամավորության թեկնածու առաջադրվելը միայն քաղաքական որոշում չի եղել: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առընչվում են հենց կրթությանը։ Ի վերջո, որևէ մեկը պիտի անհանգստանա՞ դրա համար: Ես որոշեցի լինել այդ անհանգստացողը: Ես՝որպես կրթության ոլորտում պատասխանատվություն կրող անձ, իհարկե, հետևում եմ և տեսնում, թե որքան հակասություններ կան բարձրագույն և հետբուհական կրթության օրենքի և Սահմանադրության միջև, կամ բարձրագույն կրթության և այլ օրենքների միջև: Մինչ այս որոշումը կայացնելը՝ ինքս ինձ հարց եմ տվել՝ինչ կարող եմ տալ մեր պետությանը, մեր ժողովրդին: Անհամեստ չհնչի, բայց եկել եմ այն եզրահանգման, որ չլինելով քաղաքական դաշտում, եղել եմ քաղաքականությունում: Մեր երկիրը շատ քաղաքականացված է և խիստ անձնավորված: Դա հանգեցնում է նրան, որ որևէ ոլորտում պատասխանատվություն կրող անձը կամա թե ակամա մասնակցում և արձագանքում է քաղաքական, սոցիալական գործընթացներին: Ես նույնիսկ կարող եմ վիճակագրական տվյալներ բերել, ներկայացնել, թե որքանով է զարգացում ապրել կրթության ոլորտն այս կամ այն ուժի ղեկավարման ժամանակաշրջանում: Մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք, իհարկե, սերտորեն կապված են մեզ հետ, այսինքն՝մենք մեր մաշկի վրա զգացել ենք այն, ինչը կատարվել է Հայաստանում՝թե՛լավը, թե՛վատը»:
Անահիտ Հարությունյանն ընդգծեց, որ ուսումնասիրել է ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը և հանգել է այն եզրակացության, որ ծրագրային բոլոր կետերն էլ իրագործելի են և իրատեսական: ՀՅԴ-ն ունի մեծ ներուժ, պրոֆեսիոնալների մեծ բանակ: «Մեր մտավորականության զգալի մասը կամ դաշնակցական է կամ այդ կուսակցության համակիրը: Վստահ եմ՝ Դաշնակցությունն ունի քաղաքական կամք ու ցանկություն՝իր ծրագրերն իրականացնելու համար: Մնում է, որ լինի համապատասխան քվոտա: Բնական է՝ եթե ԱԺ-ում դաշնակցության ներկայությունը փոքրաթիվ լինի, նրա համար դժվար կլինի իրականացնել իր նպատակները, իսկ համապատասխան քվոտա ունենալու պարագայում, վստահ եմ՝ Դաշնակցությունը կյանքի կկոչի իր ներկայացրած ծրագիրը», — եզրափակեց ԱնահիտՀարությունյանը:
Մարիաննա Եղիազարյան
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.