lragir.am-ի զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս)
Պարոն Տեր-Թադևոսյան, մի քանի օր առաջ Արցախում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը։
Ես միշտ ասել եմ, որ մենք չպետք է սպասենք, որ Ադրբեջանը մեզ հարվածի, նոր մենք պատասխան հարված հասցնենք։ Դա թույլ է տալիս նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը, որ երբ տեսնում ես, որ քեզ ուզում են հարվածել, դու կարող ես առաջինը հարվածել՝ որպես կանխարգելիչ քայլ։ Ես մի քարտեզ ունեմ, որտեղ կա 12 վայր, որտեղ մարդիկ չեն ապրում, սակայն դրանք ինժեներական ենթակառուցվածքներ են, և եթե այդ վայրերին հարվածենք, մեծ վնաս կարող ենք հասցնել։ Դրանք էլեկտրակայաններ են, գազատարներ, նավթատարներ։ Ասենք այդ օբյեկտների շարքում են Մինգեչաուրի ջրամբարը, երկու հզորագույն էլեկտրակայաններ, որոնք ապահովում են Ադրբեջանի էլեկտրականության մոտ 40 տոկոսը, Բաքվի մոտ գտնվող նավթարդյունահանման օբյեկտները։ Այսինքն՝ երբ տեսնում ենք, որ փորձում են մեզ վրա հարձակվել, մենք ոչ թե պետք է հարվածենք Բաքվին, որ մարդիկ մահանան, այլ ռազմավարական օբյեկտներին, որը կսթափեցնի ու խելքի կբերի նրանց։ Մենք իրավունք չունենք երկրորդ անգամ թույլ տալ ապրիլյան դեպքերի կրկնություն։ Եթե Ադրբեջանը միտք ունի հարձակվել մեզ վրա, միջազգային իրավունքը թույլ է տալիս այդպիսի կանխարգելիչ քայլերի դիմել։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է միջազգային օրենքներով։
Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը կթողնի՞, որ Հայաստանն «Իսկանդեր» կիրառի Ադրբեջանի դեմ։
Ռուսաստանի դերը շատ դժվար է հասկանալ։ Իրենք և մեզ հետ են բարեկամություն անում, և Ադրբեջանի, և ամեն ինչ կանեն, որ մեր միջև պատերազմ չլինի։ Ոչ միայն Ռուսաստանը, այլ աշխարհի մնացած գերտերությունները չեն ցանկանում, որ կրկնվեն նախորդ տարվա ապրիլի 2-ի դեպքերը։
Իսկ հնարավո՞ր է, որ ապրիլին Ադրբեջանը փորձի սրել իրավիճակը սահմանին, դիմի լայնամասշտաբ գործողությունների։
Դրա համար միջազգային միջնորդներն ուզում են կողմերի մեջ լինի երկխոսություն, որպեսզի ապրիլյան իրադարձությունները չկրկնվեն։ Իմ կարծիքով՝ ապրիլյան դեպքերը տեղի ունեցան նաև այն պատճառով, որ Ռուսաստանն ու Թուրքիան այդ ժամանակ շատ վատ հարաբերություններ ունեին, Թուրքիային պետք էր նման մի քայլի գնալ։ Նախորդ տարվա ապրիլի արկածախնդրության մեջ էին ներքաշված Ադրբեջանը, Թուրքիան։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունը նավթադոլարների վրա նստած հարստանում է, և այդ պատերազմը նրանց պետք չէ։ Հիմա Ռուսաստանն ու Թուրքիան մի քիչ բարելավել են իրենց հարաբերությունները, ընկերություն են անում, և այդ առումով մենք այստեղ օգտվում ենք, թեև շատերը այդ հարաբերությունների բարելավմանը վատ աչքով են նայում։
Ձեր կարծիքով՝ Սամվել Բաբայանն «Իգլա» տեսակի ռազմամթերք կարո՞ղ էր բերել Հայաստան, որքանո՞վ է դա իրատեսական։
Ես շատ չեմ խորացել այդ խնդրում, շատ հեռու եմ և ինձ համար շատ անհասկանալի բան է կատարվել։ Ես չեմ կարող ասել՝ ինքը մեղավոր է, թե ոչ, բայց այդ հարցը կարելի է այլ կերպ լուծել, ոչ թե այնպես, ինչպես հիմա է լուծվում։ Բայց կարող եմ ասել, որ Սամվել Բաբայանի կալանավորումը Ադրբեջանի համար ուրախություն է։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.