Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած մոտեցումներն իրատեսական չեն Ադրբեջանի պարագայում և հղի են անկանխատեսելի հետևանքներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին:
«Մենք էլ ենք կողմ խաղաղությանը, բայց դրան հասնելու ձև կա: Ադրբեջանի պես հարևան ունենալու պարագայում զինատյացությունը չի աշխատում, քանի որ այն ցեղասպան, հանցագործ պետություն է: Եթե մենք ուզում ենք խաղաղություն, մեկ ճանապարհ կա` լինել ուժեղ»,- ասել է նա:
Ըստ Դավիթ Բաբայանի` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ կա երկու հարց կա, որ միշտ եղել է, և դժվար է նույնիսկ տեսանելի ապագայում կանխատեսել, որ լինելու է շատ հեշտ և շուտափույթ համաձայնություն: «Կա երկու հարց` կարգավիճակը, այսինքն՝ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կողմից, և տարածքների հարցը։ Մյուս բոլոր հարցերը դրանց ածանցյալներ են: Այս երկու հարցի շուրջ չկա ընդհանուր պատկերացում և կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ:
Ինչ վերաբերում է առաջին նախագահի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը եթե պատրաստ չլիներ փոխզիջումների, չէր մասնակցի աշխատանքներին, Բաբայանն ասել է. «Խնդիրներից մեկը Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է, նա մասնակցում է բանակցությունների ոչ թե նրա համար, որ պատրաստ է փոխզիջման, այլ պարզապես այլընտրանք չունի»:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքին, թե՝ եթե ՀՀ-ն վճռականորեն հայտարարի՝ պատրաստ է հենց այսօր ստորագրել փաստաթուղթը, ապա Ադրբեջանը չի կարող մերժել, հակառակ դեպքում իր վրա կուղղվի միջազգային ամբողջ ճնշումը, Դավիթ Բաբայանը հարց է բարձրացնում. «Ի՞նչ ճնշման մասին է խոսքը, երբ Ադրբեջանը նավթի արտահանման միլիարդավոր դոլարների համաձայնագրեր է ստորագրել, երբ Ադրբեջանում տեղի են ունեցել համեվրոպական առաջին խաղեր, և ինչ պատժամիջոցների է ենթարկվել, երբ Սաֆարովին հերոսացրել է: Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք նույնպես Ադրբեջանի նկատմամբ ճնշում չի եղել: Մենք միշտ ասում ենք, որ պետք է միջազգային հանրությունը Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ կիրառի, իսկ եթե չկան նման ճնշումներ, ագրեսորն էլ ավելի է ոգևորվում: Շատ վտանգավոր է մերկանալ և զինատյաց քաղաքականություն վարել, երբ քո դիմացինը հանցագործ և ահաբեկիչ է»:
«Երբ մենք միակողմանի ենք մոտենում և Ադրբեջանի ուզածը տալիս ենք, ապա սրա վերջը լինելու է էլ ավելի մեծ ապակայունացում և կոտորած»,- ասել է Դավիթ Բաբայանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.