Փետրվարի 8-ին Մարտակերտի դիրքերում հակառակորդի դիպուկահարի գնդակից վիրավորված ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի ընտանիքին օգնություն է հարկավոր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կորյունի հայրը՝ Կամո Կիրակոսյանը պատմեց, որ տղան բանակ է զորակոչվել 2016թ-ի հուլիսի 28-ին՝ Ճամբարակի զինկոմիսարիատից. «Մենք ընտանիքով ՌԴ-ում էինք, տղաս 6 ամսվա ծառայող էր, 7-րդ ամսում՝ փետրվարի 8-ին, ինքը պոստում ա լինում, թուրքը կրակ ա բացում, զինվորներից մեկը մահանում է, իմ տղաս էլ գլխից ծանր վիրավորվում: Գնդակը ձախ քունքից մտել էր ու գլխի մի մասը տարել երեխուս»:
Հոր խոսքով՝ տղային Մարտակերտում անմիջապես վիրահատել են, մեկ օր մնացել է Ստեփանակերտում եւ հաջորդ օրն իսկ տեղափոխել Մուրացանի զինվորական հոսպիտալ: Մարտի 9-ին Մուրացանից դուրս է գրվել. «Տղաս 8 օր կոմայի մեջ է եղել , հիմա չի կարողանում խոսել, աջ ձեռքն ու ոտքը թույլ են, գրեթե չի զգում, ձախ աչքն էլ չի տեսնում, մենակ գլխով հասկացնում է»,-ասաց զինվորի հայրը:
Կորյուն Կիրակոսյանի խոսքով՝ դեպքից հետո մինչ օրս ՊՆ-ից որեւէ մեկը իրենց չի այցելել եւ չի հետաքրքրվել զինվորի առողջական վիճակով. «Մենակ քաղաքապետն ա 30 հազար դրամ տվել ու մարզպխետը 50 հազար, ոչ ոք դաժե զինվորական կողմից չի հետաքրքրվում իրենց զինվորի մասին, մեկ շաբաթ է, ինչ տղաս իմ պահանջով վերականգնողական բուժում է ստանում Կարմիր Խաչի կենտրոնում»:
Զինվորի հայրը դեպքից 10 օր անց նամակ է հանձնել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, սակայն պատասխան մինչ օրս չի ստացել: Հոր խոսքով, մեկ ամիս շարունակ իրենք Երեւանում բնակարան են վարձակալել, որ մոտ լինեն տղային, բայց մեկ ամսից ավելի չեն կարողացել մնալ, քանի որ տան վարձը հնարավոր չէր այլեւս վճարել: Հայրը մնում է հիվանդանոցում եւ խնամում տղային, իսկ կինը՝ Կորյունի մայրը, ամեն օր Ճամբարակից գալիս է Երեւան ու հետ գնում Ճամբարակ:
«Էլ ոչ փող ունենք, ոչ ուժ ունենք, միլիոնների պարտքեր ենք կուտակել, էլ ոչ սնունդ են տալիս խանութները, ոչ պարտքով փող, արդեն չգիտենք ինչ անենք, միթե որեւէ մեկին հետաքրքիր չէ իմ բալի առողջականը, միթե չկա մեկը, որ օգնության ձեռք մեկնի մեզ»,-դժգոհեց հայրը:
Զինվորի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել Կորյունի ծնողներին՝ 098 50 89 40 եւ 094505827
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.