2015-ին Սերժ Սարգսյանն ուներ լծակներ Գագիկ Ծառուկյանին արգելելու զբաղվել քաղաքականությամբ, իսկ ինչո՞ւ 2016-ի վերջին կամ 2017-ին նա չունի այդ լծակները, որ արգելի Ծառուկյանին զբաղվել քաղաքականությամբ: Այս մասին, Facebook-ում օնլայն ռեժիմով հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ ընտրություններին մասնակցելու դրդապատճառներին:
«Այս ընթացքում Սերժ Սարգսյանի լծակները ոչնչով չեն նվազել, անգամ ավելացել են: Հետեւաբար ինչո՞ւ նա այս անգամ չի գործադրել այդ լծակները: Կարծում եմ՝ կարող է լինել տպավորություն, որ դա արվել է, որ «Ծառուկյան» դաշինքը հնարավորինս շատ ընդդիմադիր ձայներ քաշի դեպի իրեն: Ինչո՞ւ դա կարող է ձեռնտու լինել Սերժ Սարգսյանին: Նշանակում է, նա համոզված է, որ ունի բավարար լծակներ կրկին անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանին արգելել ու քաղաքականությամբ զբաղվել»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ որոշակի կանխատեսում արեց. «Իմ կանխատեսումն այն է, որ շատ մեծ է հավանականությունը, որ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կձեւավորի ԱԺ-ում: Սերժ Սարգսյանն ունի երկու տարբերակ, կամ «Ծառուկյան» դաշինքը մտնում է կոալիցիա, կամ եթե չի մտնում, ուրեմն կան լծակներ կրկնելու 2015-ի զարգացումների մի մասը:
Իմ կանխատեսումն այն է, որ Սերժ Սարգսյանը 2008-ի կոալիցիայի ուժերին կամ այդ ուժերի մի մասին, կամ այդ ուժերի ներսում որոշակի շրջանակների պահում է որպես ռեզերվ, ի վերջո, 2017-ի արդյունքում ՀՀԿ-ի մեծամասնությունը կամ կառավարությունն ապահովելու համար: Իհարկե, որոշակի լծակներ կստանան նաեւ այդ ուժերը, բայց դրանից էությունը չի փոխվում»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.