Ժամանանակից վիրաբուժությունը ու զարգացած տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս պացիենտին առաջարկել քիչ տրավմատիկ միջամտություններ, որոնք նաև երաշխավորում են հետվիրահատական կարճ շրջան ու արագ ապաքինում: Սլավմեդ ԲԿ-ում ներդրվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի պացիենտը ստանա մատչելի ու արդյունավետ բուժում որակյալ մասնագետների կողմից:
“Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականի զրույցը Սլավմեդ ԲԿ-ի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, բարիատրիկ (ճարպակալման) վիրաբույժ Արամ Սեդրակյանի հետ:
-Պարոն Սեդրակյան, ընդհանուր վիրաբուժությունը ինչքան էլ պարզ, այնքան էլ բարդ հասկացություն է: Մասնավորապես ի՞նչ խնդիրներով պացիենտը կարող է դիմել մեզ:
-Մեր ծառայությունն իրականացնում է աղեստամոքսային տրակտի օրգանների (կերակրափող, ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, լյարդ, լեղապարկ, հաստ և բարակ աղիներ, տարբեր տեղակայման ճողվածքներ) վիրահատական միջամտություններ, այդ թվում՝ պրոկտոլոգիական միջամտություններ:Այլ կերպ ասած՝ իրականացնում ենք որովայնի խոռոչի օրգանների պաթոլոգիաների բուժում՝ ապահովելով հիվանդների՝ արագ և առանց բարդությունների ապաքինումը: Մեր կենտրոնը հագեցած է եվրոպական չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Վիրահատությունները կատարվում են և բաց և լապարոսկոպիկ եղանակով, սակայն նախապատվությունը տալիս ենք լապարոսկոպիային:
-Ո՞րն է առավելությունը:
— Նվազ ինվազիվություն, փոքր կտրվածքներ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակ, հոսպիտալացման սեղմ ժամկետ (1-2 օր), արագ ապաքինում և հիանալի կոսմետիկ արդյունավետություն. սրանք այն առավելություններն են, որոնց համար մենք նախընտրում ենք լապարասկոպիկ մեթոդը: Լապարոսկոպիկ մուտքը վիրաբույժին նաև հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի վիրահատություններ կատարել որովայնի խոռոչի օրգանների վրա՝ համապատասխան ցուցումների առկայության դեպքում: Մենք կատարում ենք նաև մեկ կտրվածքվ լապարոսկոպիկ վիրահատություններ (SILS տեխնիկա), որոնց դեպքում մի քանի կտրվածքների փոխարեն առկա է 1 կտրվածք (մինչև 2 սմ), այն էլ պորտի մեջից: Այս մոտեցումը հրաշալի կոսմետիկ արդյունքի երաշխիքն է: Վիրահատություններն իրականացվում են վերջին սերնդի գերմանական KARL STORZ ընկերության արտադրության էնդոսկոպիկ համակարգով, որն ապահովում է մաքսիմալ բարձր որակի Full HD տեսանելիություն և մինիալի հասցնում բարդությունները վիրահատության ժամանակ՝ թույլ է տալով իրականացնել անթերի և անվտանգ վիրահատական միջամտություններ: Բայց իհարկե կարող են լինել նաև դեպքեր, երբ պահանջվում է երկփուլ կամ եռափուլ բուժում տարբեր մեթոդների կիրառմամբ։ Նման միջամտություններ ևս հաջողությամբ իրականացնում ենք:
—Ձեր ծառայությունը նաև ճարպակալման դեմ է լուծումներ առաջարկում: Ինչքանո՞վ է այն այսօր պահանջված միջամտություն:
-Ճարպակալումը քրոնիկական, ժառանգական գործոնով պայմանավորված խրոնիկ հիվանդություն է, որի հիմքում ընկած է ավելորդ ճարպի կուտակումն օրգանիզմում: Այն բերում է ոսկրա-մկանային, սիրտ-անոթային, միզասեռական համակարգերի տարբեր խնդիրների, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական բարդույթների: Մենք իրականացնում քաշի նվազեցման ինչպես ոչ վիրահատական, այնպես էլ վիրահատական միջամտություններ՝ստամոքսի բալոնավորում, օղակավորում, երկայնակի մասնահատում, դրենավորում (bypass, Sadi, BPD և այլն): Ի դեպ, մեր թիմը առաջինն էր ՀՀ-ում, որ 2007թ-ի հոկտեմբերի 10-ին իրականացրեց ճարպակալման դեմ վիրահատություն՝ստամոքսի լապարոսկոպիկ օղակավորում: Մենք առաջատարն ենք այդ ոլորտում.օգնում ենք մարդկանց ժամանակի ընթացքում անվերադարձ կորցնել ավելորդ քաշը: Այս վիրահատությունները մեծ պահանջարկ ունեն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, ինչը պայմանավորված է ճարպակալման խնդիրներ ունեցող մարդկանց քանակով: Մենք շատ պացիենտներ ենք ունենում ոչ միայն Հայաստանից, այլև մեզ ճանաչում ու գալիս են վիրահատվելու նաև ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, ՌԴ-ից: Մեր մասնագիտական կազմը պրոֆեսիոնալ է, մեր մոտեցումները՝ նորարար:
-Դուք նորարարությունների կողմնակից…
-Այո, մեր թիմը նաև առաջինն էր ՀՀ-ում, որ լապարոսկոպիկ եղանակով տարիներ առաջ իրականացրեց ստոծանու կերակրափողային ճողվածքի վիրահատությունը: Լինում են դեպքեր, երբ պացիենտները ամբողջությամբ չպատկերացնելով հարցի լրջությունը, փորձում են ինքնաբուժմամբ զբաղվել՝ այրոցի զգացողությունը վերացնող դեղորայքի ձեռք բերմամբ: Դեղորայքը վերացնում է ոչ թե պատճառը, այլ հետևանքը ու ժամանակավոր ազդեցություն է ունենում: Իսկ մասնավորապես կարդիալ փականի անբավարարվածության և կերակրափողային բացվածքի ճողվածքի հետևանքով առաջացած կերակրափողի լորձաթաղանթի վերափոխումը աղիքային լորձաթաղանթի խիստ վտանգավոր է և հղի կերակրափողի ուռուցքի առաջացման հավանականությամբ: Խնդիրը պահանջում է բացառապես վիրահատական միջամտությունը, որը մենք կատարում ենք լապարասկոպիկ եղանակով:Մենք կարևորում ենք մեր պացիենտների առողջությունն ու անվտանգությունը:Վիրահատությունից 1-2 օր հետո հիվանդը կարող է գնալ տուն:
-Ո՞րն է պացիենտների հետ շփման Ձեր մոտեցումը:
-Բժշկի մասնագիտությունը ոչ ժամ, ոչ պատարագ է հարցնում: Բժիշկը պետք է հասկանա յուրաքանչյուր պացիենտի ապրումները, նրան բժշկական օգնությունից զատ նաև ցուցաբերի հոգեբանական աջակցություն: Յուրաքանչյուրի հետ պետք է խոսի իր լեզվով: Իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է հետևի բժշկության հայտնի օրենքին՝ մի՛ վնասիր:
-Իսկ վերապատրաստումները ի՞նչ տեղ ունեն Ձեր աշխատանքում:
-Իմ կարծիքով մշտական վերապատրաստումներն ու որակավորման կատարելագործումը յուրաքանչյուր բժշկի մասնագիտական գործունեության առանցքներից պիտի լինի: Մենք հենց այս սկզբունքով ենք առաջնորդվում ու պարբերաբար մասնակցում գիտաժողովների, վերապատրաստման ծրագրերի ու աշխարհի առաջատար երկրների լավագույն մասնագետների վարպետության դասերի, նրանց նաև հրավիրում մեր կենտրոն: Այս պահին ակտիվ համագործակցություն ունենք ՌԴ տարբեր կլինիկաների հետ: Մասնավորապես անցյալ տարեվերջին Սլավմեդ ԲԿ-ի հրավերով և «KARL STORZ» ընկերության աջակցությամբ Ռուսաստանի առաջատար լապարոսկոպիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վլադիմիր Անիշչենկոն այցելեց մեր կենտրոն:
Այցի շրջանակներում իրականացվեցին վարպետության դասեր (master class) «Լապարոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից մոտեցումները» թեմայով, ինչպես նաև կատարվեցին ռեֆլյուքսային հիվանդության և ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի վիրահատություններ վիրասրահից ուղիղ հեռարձակմամբ:
-Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:
-Հրաժարվեք վնասակար սովորություներից՝ ծխելուց, թմրանյութեր և շատ ալկոհոլ օգտագործելուց: Խորհուրդ եմ տալիս զբաղվել ակտիվ սպորտով, ինչպես նաև շատ զբոսնել մաքուր օդին: Առողջ ապրելակերպի կարևոր նախապայմաններից է նաև տարին մեկ անգամ հետազոտվելը պրոֆիլակտիկ նպատակներով, իսկ ամենափոքր գանգատի դեպքում անհապաղ դիմեք բժշկի, ինքնաբուժությամբ մի զբաղվեք:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.