REGNUM գործակալության վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն իր հերթական անդրադարձն է հրապարակել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հենց առաջին իսկ տողերում նկատել է, որ Բաքուն, ըստ էության, սպառել է կարգավորման բանակցային բոլոր միջոցները եւ կանգնել փակուղու առաջ: Վերլուծաբանը հարցնում է, թե ինչ է լինելու հետո, եւ ապա սկսում ներկայացնել իր մոտեցումը:
Վերլուծաբան Տարասովը գրում է, որ օրերս ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը դիմել է ԵԱՀԿ մշտական խորհրդին ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների հարցով: Փաստաթուղթը, որ ներկայացվել է ԵԱՀԿ մշտական խորհրդին, ունի բավական լուրջ եւ քաղաքական իմաստով հետաքրքրական ենթատեքստ: Այդ փաստաթղթում ասվում է, որ անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին Մինսկի խմբի եռանախագահ երկրները կտրուկ ակտիվացրեցին իրենց միջնորդական ջանքերը` կապված հակամարտության կարգավորման հետ եւ կողմերը եկան համաձայնության` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կազմի ընդլայնման եւ հրադադարի խախտման միջադեպերի հետաքննման մեխանիզմներ մշակելու հարցերում: Սակայն Ս. Պետերբուրգի հանդիպման ժամանակ մեխանիզմի վերջնական մշակման հարցը, որը կապվեց նաեւ, այսպես կոչված, «գրավյալ տարածքներից» հայկական զինուժի դուրսբերման հետ, հետաձգվեց: Երկու հանդիպումներում էլ, նկատի ունենալով Վիեննայի եւ Պետերբուրգի հանդիպումները, կողմերը պայմանավորվեցին բանակցություններ վարել հակամարտության համընդգրկուն կարգավորման վերաբերյալ:
Ապա արդեն ներկայացնում է Բաքվի` անցյալ տարվա հուլիսի քսանի առաջարկությունը, ըստ որի, անձնական ներկայացուցչի գրասենյակի կազմը կարող է ընդլայնվել, եթե մանդատի փոփոխություն չի կատարվելու, ինչը նշանակում էր, որ մշտադիտարկողների առկայությունը մերժվում է, քանի որ Բաքուն դա դիտարկում է որպես անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատաոճի փոփոխում: Բացի այդ, Բաքուն դա դիտարկում է որպես ստատուս քվոյի ռեժիմի ամրակայում եւ հակամարտության ձգձգման հավելյալ էլեմենտ:
Ապա արդեն նշվում է, որ այս պայմաններում անհնարին է դարձել սուբստանտիվ բանակցությունների անցկացումը: Այդ փաստաթուղթը, ըստ ռուս վերլուծաբանի, ունի հանրային կարգավիճակ, ուստիեւ պետք է նաեւ այն լավ հասկանալու համար հիշել անցյալ տարվա երկու կարեւոր հանդիպումները Վիեննայում եւ Պետերբուրգում, եւ այդ ընթացքում արված հայտարարությունները, որոնք նույնպես հասցեագրված են եղել հանրային լայն լսարանին:
Այստեղ ուշագրավ է հատկապես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ հնչեցրած անցյալ տարվա մայիսին Վիեննայի հանդիպումից հետո, որտեղ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ կողմերը պայմանավորվել են պահպանել 1994 եւ 1995 թվականների ձեռք բերված հրադադարի պայմանները եւ արտոնել ԵԱՀԿ-ին ձեւակերպել միջադեպերի քննության համար անհրաժեշտ գործողություններն ու քայլերը, որոնք հայտնի դարձան որպես մոնիթորինգի քայլեր եւ Լավրովի կողմից որակվեցին որպես կարգավորման առաջին փուլ:
Ի դեպ, Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո Բաքուն հայտարարեց, որ որեւէ բան չի ստորագրել եւ չունի պարտավորություններ ստանձնած` հանդիպման մասնակիցների առաջ: Ապա արդեն տեղի ունեցավ պետերբուրգյան հանդիպումը: Այդ հանդիպումից հետո նույնպես տարածվեց հայտարարություն, որից հետո արդեն ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանեց լրացուցիչ, որ Բաքուն չի ստորագրել այդ հայտարարության ներքո:
Այս երկու հանդիպումները, ըստ դիվանագիտական գործողությունների, կանոնների, կարելի է իրականում համարել ձախողված, քանի որ գրավոր պարտավորությունների ստանձնում տեղի չի ունեցել եւ չկան ստորագրություններ:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.