«Հայաստանում նախընտրական մթնոլորտը կամաց-կամաց կարգավորվում է. կրակոցներ, դանակահարություններ, ծեծ, հայհոյանք: Բուռն քարոզարշավից բացի, սակայն, առաջիկա ընտրությունների համատեքստում շատ ավելի հետաքրքիր իրավիճակ է նշմարվում: Խոսքը հետընտրական դաշինքների մասին է: Փորձագետների գնահատմամբ՝ ընտրություններին մասնակցող որևէ ուժ մեծամասնություն կազմելու և միայնակ կառավարություն ձևավորելու անհրաժեշտ քվե չի կարող ստանալ: Այսինքն՝ հաջորդ իշխանությունը, այսպես թե այնպես, պետք է կոալիցիոն լինի:
Ամենահավանականը համարվում է ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք-ՀՅԴ կոալիցիան: Երկու օր առաջ, սակայն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանատու հայտարարություն արեց. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ «Ծառուկյան» դաշինքը գործող իշխանության հետ կոալիցիա չի կազմի»: Նույն օրը Արագածոտնի մարզում Գագիկ Ծառուկյանը ելույթում հայտարարեց. «Ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա»: Սա սենսացիոն հայտարարություն է: Վերադարձից հետո Ծառուկյանը ոչ միայն իշխանությունների հասցեին որևէ ռադիկալ խոսք չի ասում, այլև մինչև վերջերս ուրիշներին թույլ չէր տալիս իր ներկայությամբ դա անել: Ի՞նչ փոխվեց, ուրեմն, մեկ շաբաթվա ընթացքում, որ Ծառուկյանը սկսեց խոսել իշխանափոխության մասին: Արդեն գրել ենք, որ սոցիոլոգիական հարցումների հրապարակվող արդյունքները, որոնցում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, մեծ ռիսկ են պարունակում, քանի որ ցանկացած ուժ` տեսնելով, որ ընտրություններում հաղթելու ռեալ շանս ունի, կգնա իշխանությունը վերցնելու:
Կանխատեսել էինք, սակայն, որ Ծառուկյանն այս իմաստով տարբերվում է բոլորից, որովհետև հայտնի իրադարձություններից հետո ոչ մի պարագայում Սերժ Սարգսյանին դեմ չի գնա: Երկու օր առաջ արած նրա սենսացիոն հայտարարությունը, սակայն, կասկածներ է առաջացնում, որ նույնիսկ Ծառուկյանը չի կարողանում դիմակայել իշխանության գայթակղությանը, ինչը կարող ենք ենթադրել` ամեն անգամ բազմապատկվում է, երբ շրջաններում իրեն թագավորի պես են դիմավորում: ՀՀԿ-ին հեռացնելու և իշխանափոխություն իրականացնելու միակ տարբերակը նույնպես դաշինքն է լինելու, այս անգամ ընդդիմադիր որևէ ուժի հետ: Սոցիոլոգիական հարցումներով և փորձագետների վերլուծություններով՝ «Ծառուկյան» դաշինքից և ՀՀԿ-ից հետո ամենաշատ ձայն ստանալու շանսերը «Ելք» դաշինքին են:
«Ելք»-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ կոալիցիա բացառում են միայն ՀՀԿ-ի հետ: Ստացվում է, որ «Ելք»-ը չի բացառում, որ իշխանություն փոխելու համար կոալիցիա կկազմի այդ թվում նաև` «Ծառուկյան» դաշինքի հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքը չի բացառում, որ ՀՀԿ-ին իշխանությունից կհեռացնի:
Չի բացառվում, որ հաջող գանգստերական քարոզարշավի շնորհիվ խորհրդարան անցնելով, այս երկուսին միանա նաև Օհանյանենց դաշինքը: Այսինքն, կարող է երկրում նոր իշխանություն ձևավորելու ռեալ հնարավորություն ստեղծվել, թեև ուժերի այսպիսի դասավորությանը, եթե նույնիսկ դա ստացվի, իշխանությունը կհակադրի ՀՀԿ-ՀՅԴ-«Հայկական վերածնունդ» կոալիցիան»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ՝ այսօրվա համարում։
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.