Թեև Արցախյան հերոսամարտից արդեն 20–25 տարի է անցել, բայց տեղի ունեցած դեպքերի մասին դեռ շատ բաներ չգիտենք: Ու մեր ընկալումները հաճախ մնում են տեղի ունեցածի փաստական ամրագրման մակարդակի վրա` առանց խորանալու դրանց պատճառների մեջ: Բայց մարդկային պատմությունը, տեղի ունեցող իրադարձությունները միայն առաջին հայացքից են պայմանավորված կոնկրետ տվյալ պահով, այդ պահին կատարվող գործողությամբ:
Առավել հաճախ մեր գործողությունները պայմանավորված են մեր անգիտակցական կյանքով, իսկ հայտնի հոգեբան Յունգի պնդմամբ` կոլեկտիվ անգիտակցականով, եթե խոսքը մեծաքանակ մարդկանց համաժամանակյա գործողության մասին է:
1992 թ. մայիսի 9–ին մենք ազատագրեցինք Շուշին: Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ պատերազմական ամբողջ ընթացքի համար: Դրանից հետո սկսվեց մեր հաղթարշավը` մեկը մյուսի հետևից ազատագրեցինք մեր պատմական հողերի մյուս հատվածները: Այդ հարցում մեզ օգնեցին հենց իրենք` ադրբեջանցիները:
Շուշիի ազատագրումից հետո նրանք պարզապես հեռացան Լաչինից, Քելբաջարից, Աղդամից ու մյուս` ադրբեջանահպատակ համարվող վայրերից: Հեռացան ինքնակամ: Առանց հայկական կողմի միջամտության կամ աջակցության: Այդ օրերի մամուլը տարակուսում էր` շրջանները դատարկվել են, հատուկենտ մարդիկ են մնացել: Այդ մասին գրեց նույնիսկ ֆրանսիական մամուլը: Ինչո՞ւ:
Հարցի պատասխանն ստանալու համար դիմենք պատմությանն ու հոգեբանությանը: Շուշին ու Շուշվա խանությունը միայն հայերի համար չէ, որ եղել են անառիկության խորհրդանիշ:
1740–50–ականներին թուրքախոս ցեղերը միավորվեցին Ջիվանշիր ցեղի Սարուջալլու տոհմի առաջնորդ Փանահի շուրջ, ում նպատակը լեռնային Արցախի տերը դառնալն էր: Դա նրան հաջողվեց 1752 թ.` Փանահը հաստատվեց Ղարաբաղի կենտրոնում` Շուշիում: Փանահը, իր դիրքերն ամրացնելու և էթնիկական հենարան ստեղծելու համար, Վրաստանից և Միլ–Մուղանի տափաստանում վխտացող կարաչարլի, ջինլի, դամիրչի–հասանլի, ղըզըլ–հաջիլլի, սաֆի–քյուրդ, քոյահմեդլի, սահաթլի, քենգերլի և այլ շատ թափառական ցեղերի տեղափոխեց Ղարաբաղ: Նրանց բնակեցրեց Շուշիի շրջակայքում և դաշտային Ղարաբաղի` Շուշի տանող ճանապարհների երկայնքով: Ստեղծվեցին համանուն թուրքաբնակ գյուղեր: Միաժամանակ Շուշիում ստեղծվեց թուրքաբնակ թաղամաս: Շուտով Փանահը իրեն հռչակեց Ղարաբաղի խան և Պարսից շահի միջոցով հայ մելիքներին ստիպեց ընդունել իր գերագահությունը:
Ու տասնամյակների ընթացքում Շուշվա խանությունը և հատկապես Շուշվա բերդը նաև թուրքախոս ցեղերի համար ձեռք բերեցին անառիկության, անմատչելիության խորհրդանշում: Այդ ամենը վերաճեց, հասավ առասպելական, միֆական մակարդակի:
Իսկ հոգեբանությունից հայտնի է` մշակութային արխետիպերն էականորեն որոշում են նշանակալի իրադարձությունների նկատմամբ ստերեոտիպային արձագանքները, հակասությունները հաղթահարելու միջոցները: Մշակութային արխետիպերը, անփոփոխ մնալով իրենց էությամբ, դրսևորվում են ամենատարբեր ձևերով, այդ թվում` տվյալ ժողովրդի միֆերում ու առասպելներում: Ուստի շատ հաճախ միֆերը ծառայում են որպես կյանքի յուրատեսակ մոդելներ: Մարդու բոլոր գործողություններն ու դրսևորումներն ունենում են նշանակություն և արժեք ոչ թե իրենք իրենցով, այլ որպես միֆաբանական, իդեալական կերպարի կրկնում, ընդօրինակում:
Շուշվա խանության մասին պատմությունները նման միֆական նշանակություն են ունեցել նաև այդտեղ բնակվող թուրքախոս ցեղերի, հետո արդեն նրանց ժառանգների համար, ովքեր շարունակել են բնակվել այդտեղ թեկուզ այլ` ադրբեջանցի անունով: Ու երբ նրանց համար Շուշվա բերդն ընկավ, նրանց միֆը կոտրվեց, վերացավ: Այն ուժը, որը նրանց երկու դար պահել էր իրենց համար օտար հողում, չքացավ: Այդ հողն ու իրենց այդ հողին կապող թելը Շուշիի ազատագրումով կտրվեց: Սա է պատճառը, թե ինչու Շուշին այդքան վճռորոշ ու բեկումնային եղավ:
Մենք Շուշին ազատագրեցինք մայիսի 9–ին: Մայիսի 17–18 մտանք Լաչին: Լաչինը դատարկ էր: Այնտեղ մնացել էին հատուկենտ թուրքեր:
1993 –ի մարտ–ապրիլին մերոնք ազատագրեցին Քելբաջարը, հուլիսին` Աղդամը ու այդպես` մնացած շրջանները: Այնտեղ թուրքեր չկային, գրեթե բոլորը հեռացել էին: Բնակավայրերը դատարկ էին: «Երբ մերոնք Շուշին վերցրին, լաչինեցիք հանգիստ թողեցին–գնացին: Լաչինում կրակոց չի եղել: Երբ զոհվածներ եք տեսնում, շփոթում եք` դա հետո է եղել: Քելբաջարում էլ նույնն է եղել: Այնտեղ պրակտիկորեն պատերազմ չի եղել»,– հիշում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Մանվել Սարգսյանը: Նույնը պնդում է Կոմանդոսը:
Այս ամենի հիմքը պետք է փնտրել պատմության մեջ` պայմանավորված կրկին հոգեբանական գործոնով: Հայկական, վրացական, պարսկական և ռուսական աղբյուրները միաբերան վկայում են, որ մինչև 18–րդ դարի կեսերը Լեռնային Ղարաբաղում թաթարներ և այլազգի մուսուլմաններ չեն եղել: Այդ տարածքը թուրքերի համար օտար է եղել: Մանվել Սարգսյանը, ով իր առաջին մասնագիտությամբ ճարտարապետ է, հիշում է. «Ես աշխատել եմ այդ շրջաններում: Հուշարձաններն էինք ուսումնասիրում: Երբ զրուցում էինք թուրք տատիկ–պապիկների հետ, մեզ միշտ հարցնում էին` ինչո՞ւ են մեր պապերն ասել, որ միևնույն է` մի օր էստեղից գնալու ենք: Ու երբ նրանց ցույց էինք տալիս հին հայկական գերեզմանաքարերն ու եկեղեցիները, պատասխանն ակնհայտ էր դառնում: Իրենք էլ գիտեին, որ եկվոր են, դրանք իրենց հողերը չեն»:
Իսկ այն, ինչը քոնը չէ, պաշտպանել չես ուզում և հանգիստ խղճով կարող ես հանձնել իրական տիրոջը: Ահա թե ինչու, նրանք հանգիստ թողել հեռացել էին:
«Նրանք բացարձակապես նպատակ չունեին, նրանց մտքով անգամ չէր անցնում, որ պետք է իրենք իրենց պաշտպանեն, իրենց տունը պաշտպանեն: Սրա մասին արդեն գրել են իրենց զինվորները»,– փաստում է Մ.Սարգսյանը:
Մարդու անգիտակցականը մեկ, նույնիսկ մի քանի սերնդով չէ, որ ձևավորվում է: Ու իրենց անգիտակցականի խորքերում ադրբեջանահպատակ համարվող, բայց զուտ հայկական հողերում ընդամենը երկու դար առաջ հաստատված թուրքախոս ցեղերի ժառանգներն իմացել են` դա իրենցը չի, իրենք պետք է հեռանան:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.