Լուրեր էին շրջանառվում Արագածոտնի մարզում Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Բազմասեր Առաքելյանի աջակիցների կողմից առաջիկա ընտրություններում Դաշնակցության օգտին քվեարկել պատրաստվող քաղաքացուն Բազամասեր Առաքելյանի տուն հրավիրելու և նրան ծեծի ենթարկելու մասին: Այդ և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք Բազմասեր Առաքելյանի հետ.
-Ձեր նախընտրական քարոզչությունը բացասական երանգներով սկսվեց։ Ըստ Ձեզ` Ինչո՞ւ:
— Պատճառն իմ բարձր վարկանիշն է, բայց հաշվարկների մեջ սխալվել էին: Չերչիլյան խոսք կա`«Սև փիառն էլ փիառ է», ու իմ դեպքում իրենց հաշվարկած սև փիառը հակառակ ազդեցություն ունեցավ ։ Իմ վարկանիշը ավելի բարձրացավ:
—Նախկին մարզպետ Սահակյանի հետ Դուք սկզբում բարիդրացիական և շատ մտերմիկ հարաբերությունների մեջ եք եղել: Ի՞նչն է պատճառը, որ աշխատանքի ընթացքում ձեր հարաբերությունները սրվեցին:
-Ես այն մարդկային տեսակին եմ պատկանում, որ երբևիցե ոչ մեկի հետ վատ հարաբերություն չունեմ:
—Բայց չէ՞ որ Դուք մարզիկ եք, և պայքարի ոգին Ձեր մեջ չի կարող չլինել:
-Ես իմ ամբողջ կյանքում եմ պայքարի մեջ: Մինչև 20-30 տարեկան սպորտային պայքարի մեջ եմ եղել, արդեն շուրջ 9 տարի է, ինչ քաղաքական պայքարի մեջ եմ: Հաճույքով եմ պայքարում։ Ասեմ Ձեզ, երբևիցե պրովոկացիաների չեմ ենթարկվում, ուրիշի հաշվին իմ վարկանիշը չեմ բարձրացնում:
—Բայց չկա՞ն մարդիկ, ում անձնապես կամ նրա գաղափարները տանել չեք կարողանում: Հավասարակշռությունը բոլորի հետ պահպանելն այդքան էլ հեշտ չէ:
-Գաղափար ասվածը, եթե Դուք վերցնեք բոլոր կուսակցությունների, թեկնածուների գաղափարները, ամեն ինչ շատ սիրուն գրված է: Ես գաղափարախոսական ծրագրերին տեղ չեմ տալիս: Չեմ պատկերացնում փոքր երկրում ինչո՞ւ են այդքան կուսակցություններ, այն դեպքում, երբ գաղափարաները գրեթե նույնն են: Ամեն ինչ անում եմ, որ կուսակցական լինելու ֆակտորն իմ վրա չազդի: Ես նախորդ ընտրություններին ծրագիր ունեցել եմ, իսկ հիմա ավելի գործնական եմ պատկերացնում հետագա աշխատանքս:
—Դուք նշեցիք, որ պրակտիկ գործելաոճի կողմնակից եք, ասացե՛ք, այդ դեպքում կոնկրետ ի՞նչ ուղղություններով եք տեսնում Ձեր աշխատանքը վերընտրվելու դեպքում, որոնք են Ձեր մարզի առաջնային և դեռևս չլուծված խնդիրները:
-Առաջնային խնդիրները գտնում եմ, որ սոցաիալական խնդիրներն են, հացի խնդիրը, առողջապահության և սպորտի ոլորտները: Մեր ժողովրդին պետք չէ օգնել 1 ամսով, աշխատատեղեր պետք է ստեղծենք, մտածում ենք: Շուտով Աշտարակ քաղաքում իմ համառության շնորհիվ և ՀՀ նախագահի աջակցությամբ մարզադպրոց է բացվելու, մոտ 40 աշխատատեղ է լինելու, բոլորը տեղաբնակներ են աշխատելու:
-Բայց եթե ոչ մի ձեռնարկություն, արտադրություն չի ստեղծվում, ինչպե՞ս եք պրակտիկայում պատկերացնում, որ նոր աշխատատեղեր կստեղծվեն:
-Ես ինչ ասում եմ, դա էնպես չէ, որ մի տարի հետո լինելու է, դա տարիների և ժամանակատար գործ է:
-Այս տարիների ընթացքում ի՞նչ խնդիրներ են լուծվել Ձեր կողմից, որ հիմա ուզում եք շարունակել Ձեր պատգամավորական աշխատանքը:
-Ճանապարհաշինության հարց ենք կարգավորել, վիրահատություններ են կատարվել: Փարպի, Բազմաղբյուր և Ազատավան գյուղերում մեկ մանկապարտեզ է եղել , կոմունիստական կարգերի փլուզումից հետո այդ մանակապարտեզը դադարեց գործել: Ես խնդրեցի ՀՀ նախագահին, ներկայացրեցի խնդիրը, և մեկ ամսվա ընթացքում մոտ 200 մլն դրամ ներդրում արվեց, շինարարության մոտ 60 տոկոսն արված է, մոտ 4 ամսից մանակապարտեզը կհանձնվի շահագործման, մոտ 140 երեխա այդ 3 գյուղերից կհաճախեն այդ մանակապարտեզ: Բացի այդ, մարզում բոլորն իմ հեռախոսահամարն ունեն և ցանկացած հարցով զանգում են ինձ: Ի տարբերություն մնացած պատգամավորների` ինձ 5 տարվա մանդատը չփոխեց: Իմ գլխավոր այցեքարտն այն է, որ պատգամավոր լինելն ինձ չի կարող փոխել:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն լուրերը, որ Ձեր աջակիցները Դաշնակցության համակրի են ծեծի ենթարկել` հրավիրելով նրան Ձեր տուն:
-Ովքեր ինձ գիտեն, գիտեն, որ ես նման բան չեմ անի, էն էլ իմ օջախում: Իմ օջախ ասածը ես Ձեզ ասեմ, թե ինչ է՝ իմ օջախը իմ հայրական, պապական օջախն է: Այդ ժամանակից ի վեր ինչքան որ նշանավոր մարդիկ գիտեք Հայաստանից և Հայաստանի սահմաններից դուրս, նրանց 90 տոկոսը հյուրընկալվել են մեր տանը: Իմ օջախում աղուհացից բացի ոչինչ չէր կարող լինել:
-Դուք չեք էլ կասկածո՞ւմ, թե ով կարող է լինել այդ մարդը, ով, ըստ շրջանառվող լուրերի, հիմա հիվանդանոցում է:
-Ոչ, ես չգիտեմ, թե ում մասին է խոսքը, դատախազությունը հիմա քննում է այդ գործը: Եթե այդ լուրերը սուտ չլինեին, ապա ինչպե՞ս կարող էր մարդը ծեծի հետքերով հայտնվել հիվանդանոցում, և իրավապահ մարմինները, մարզային ոստիկանությունը տեղյակ չլինեին, որ ծեծի ենթարկված մարդ է բերվել հիվանդանոց:
-Ի՞նչ կարգախոսով եք մասնակցում առաջիկա ընտրություններին:
-2012թ. ընտրություններին ես շատ մեծ դժվարությունների միջով անցա, ես այդ ժամանակ կոալիցիոն ուժ կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ էի առաջադրվել, պայքարում էի իշխող Հանրապետական կուսակցության դեմ և հասա նրան, որ մոտ 18 հազար ձայն հավաքեցի: Կարգախոսս էդտեղից է ստեղծվել, ժողովուրդն օգնեց ինձ, որպեսզի ծառայեմ իրենց ու ստեղծվեց իմ կարգախոսը` «Օգնեք ինձ՝ ծառայելու Ձեզ», որովհետև վստահ եմ, որ իմ ուժերի մաքսիմում չափով եմ աշխատել:
Մարիաննա Եղիազարյան
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.