Մարտի 7-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Երևանում 41-ամյա կնոջ ինքնասպանության վերաբերյալ, ում մոտ հայտնաբերվել էր նամակ-երկտող ՝ուղղված հարազատներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ինքնասպանություն գործած կինը եղել է բարձր ինտելեկտի տեր անձնավորություն, մտավորական է եղել և երկար տարիներ դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում, ինչպես նաև Հայ-Ռուսական սլավոնական համալսարանում՝ արաբերեն։
Ինքնասպանությունից շաբաթներ առաջ այդ կինը՝ Վարդուհի Սարոյանը, yerkir.am էլեկտրոնային լրատվամիջոցին հարցազրույց էր տվել և հայտնել, որ 2014թ. օգոստոսին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից վարկային փաթեթը տեղափոխվել է «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ, իսկ 2014 թվականի նոյեմբերից սկսած` Տիգրան Տեր-Պետրոսյանը չի կատարել վարկային պարտավորությունները:
«Ստացվում է, որ նրանք, չարամտորեն ինձ մոլորեցնելով, ի սկզբանե գրավադրել և ստացել են գումարները, ապա նաև չեղարկված փաստաթղթով կատարել են երկրորդ գործարքը, այսինքն` բանկից բանկ են տեղափոխել ինձ պատկանող գույքը»,- ասել էր Վ. Սարոյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը, ով ըստ իր հայտարարության, ունեզրկվել էր, ըստ կասկածների՝ ինքնասպանություն է գործել Երևանի բնակիչներ՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի և Տիգրան Տեր-Մարգարյանի պատճառով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Տեր-Պետրոսյանը գտնվում է հետախուզման մեջ, իսկ նա ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան է։ Իսկ Տ. Տեր-Մարգարյանը ինքնասպանություն գործած Վ. Սարոյանի քրոջ ամուսինն է, ով ազգային ժողովի պատգամավորության թեկնածու է։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ այս պահին տեղի ունեցած ինքնասպանության փաստով ձեռնպահ է մնում որևէ տեղեկություն հայտնելուց, քանի որ ինքն այս մասին տեղեկացել է SHAMSHYAN.com-ից և ոչինչ չի կարող ասել դրա վերաբերյալ՝ խոստանալով դեպքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ հայտնել հետագայում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 7-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել էին Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ քննիչ Հայկ Ռափյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի բնակչուհի՝ 41-ամյա Վ. Ս.-ն, ով ինքնասպանություն գործելու նպատակով թիվ 13/1 կիսակառույց շենքի 4-րդ հարկից ցած է նետվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին և այլն։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.