«ՀՀ դիվանագիտության ոչ բոլոր հնարավորություններն են դեռևս գործի դրվում, ցավոք սրտի»,- այս մասին այսօր Երևանում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս հայտնի հեռուստահաղորդավար, «Նախագահ» (2015), «Աշխարհակարգ» վավերագրական ֆիլմերի հեղինակ, ռուսական «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար, գրող Վլադիմիր Սոլովյովը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի պատճառներին և ներկայումս հակամարտող կողմերի «կշռին» ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։
Հարցին, թե ներկայումս ո՞ւմ կողմն է կշեռքի նժարը ԼՂ հակամարտության հարցում, Սոլովյովը պատասխանեց, որ նման հարցերը պարզ են դառնում «խաղի» վերջում։ Իսկ խաղը, նրա որակմամբ, դեռ չի ավարտվել։
«Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ո՞վ, Դուք նրան գիտե՞ք։ Ի պաշտոնե՝ գուցե գիտեք, իսկ ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է։ Ես մի բան չեմ հասկանում։ Նայեք, թե որքան էթնիկ հայեր կան ՌԴ Պետդումայում՝ սենատորներ, երբ սկսվեցին ապրիլյան իրադարձությունները, որտե՞ղ էին նրանք, ինչո՞ւ Պետդումայում լսումներ չնախաձեռնեցին, որտե՞ղ էր դեսպանն ու նրա գործունեությունը, որտե՞ղ էր այն անձանց ակտիվությունը, որոնք պետք է ոտքի կանգնեին և ասեին. «ահա սրանք են մեր հետաքրքրությունները, և այլն, և այլն»։ Այդ օրերին դեսպանը պետք է լիներ ամենուր և զանգ հնչեցներ։ Իհարկե, հասկանալիորեն կա հարաբերությունների համակարգայնություն Ձեր և Ռուսաստանի նախագահների միջև, նրանց հարաբերությունները լավն են, այլապես չէր լինի մայիսի 9-ը, և իրավիճակը այդպես չէր հանգուցալուծվի։ Հասկանալի է, որ հակառակ կողմի համար ևս սա հսկայական խնդիր է, Ադրբեջանի համար սա շատ ցավոտ թեմա էր։ Նրանք ևս լուրջ ճնշման տակ են։ Ռուսաստանը կարող է ասել. «մենք հիմա սա կանենք», բայց դիվանագիտությունն այդպիսին չի լինում, դիվանագիտությունը շատ բարդ հարց է»,- նշեց Սոլովյովը՝ շարունակելով ընդգծել, որ ՀՀ դիվանագիտության ոչ բոլոր հնարավորություններն են գործի դրվում, ինչպես ինքն է նկատում, ցավոք սրտի։ Ուստի, նրա խոսքով, այստեղ հարցն այդքան էլ Ռուսաստանին չպետք է ուղղվի։ Ավելին, բանախոսի համոզմամբ՝ Ռուսաստանը երկիր է, որը մշտապես կիրականացնի իր դաշնակցային պարտավորությունները, կաջակցի և այլն, բայց անհրաժեշտ է, չէ՞, այդ հզոր, մեխանիզմը (դիվանագիտությունը.- Ա.Մ.) հասկանալ, հասկանալ, թե ինչպես է այն աշխատում, աջակցել դրա աշխատանքին, ինչ-որ բան անել, չի կարելի ամեն ինչ թողնել ինքնահոսի։
Դմիտրի Սոլովյովն անդրադառնալով ապրիլյան զարգացումների պատճառներին՝ ակնարկեց, որ Ադրբեջանի իշխանություններին էր անհրաժեշտ ինչ-որ բան անել, քանի որ ադրբեջանական կողմն է հողեր պահանջող կողմը, ուստի պետք էր նաև այդ ուղղությամբ ինչ-որ բան անել։ «Հասկանալի է, որ նրանց նաև տաքացրեցին, հասկանալի է, որ դա երկրորդական խաղ էր, իրականում պետք էր Ռուսաստանին ներգրավել այդ ամենում, մենք այդ ամենը հաշվարկում ենք, մենք հասկանում ենք, որ խնդիրը հետևյալն է՝ մենք կտրուկ շարժում կանենք և ամբողջությամբ կկորցնենք հարաբերությունները կամ Հայաստանի հետ, որովհետև միանգամից հայտնվում են բարի հ/կ-ները, որոնք հայտարարում են, թե՝ որտե՞ղ եք, ռուսներ, ի՞նչ եք անում, ոչինչ էլ չեք անում, մեզ պետք չեք, եղել են, չէ՞, եղել են, կամ էլ նույն բանն Ադրբեջանից են ասելու, և ի՞նչ՝ Ռուսաստանը ստանում է ծանրագույն իրավիճակ իր սահմանների մոտ։ Նրանք չեն հասկանում, որ մենք տղաներ չենք, ամեն ինչ հաշվարկվում է, ամեն ինչ ընկալվում է, հետևանքները՝ ևս։ Հիշում եք, չէ՞, այն ժամանակ մենք դժվար հարաբերությունների մեջ էինք Թուրքիայի հետ, ուստի հասկանում ենք ամեն ինչ՝ ինչպես տեղի ունեցավ, ով ում ինչպես պատրաստեց»,- ասաց Սոլովյովը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.