Վերջին շրջանում շփման գծում լարվածության աճ է, միաժամանակ Արցախի ՊՆ հաղորդագրություններում ավելի հաճախակի են դարձել պատասխան գործողությունների մասին տեղեկությունները:
Նկատելի է, որ հայկական ուժերն անցել են նոր մարտավարության՝ հասցվում են կանխարգելիչ հարվածներ, ինչպես նաեւ պատժիչ գործողություններ, հայտնում է lragir.am-ը:
Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որ զինուժը ներկայում ունի խորքային հետախուզության հնարավորություն: Նորագույն սարքավորումները հնարավորություն են տալիս արձանագրել հակառակորդի տեղաշարժերը, հավաստանշել ուղղությունները: Ըստ ամենայնի, հայկական ուժերն ունեն շփման գծում ամեն մի կասկածելի տեղաշարժ ու խմբավորում կանխելու եւ ոչնչացնելու հրաման:
Այս նոր մարտավարությունը թերեւս անակնկալ է եղել Ադրբեջանի համար, դա նկատելի էր այդ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության պահվածքից: Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել էր առաջնագիծ եւ հրահանգել դիմել ավելի կոշտ գործողությունների: Փետրվարի լույս 25-ի գիշերը Ադրբեջանը հարձակում էր ձեռնարկել, որն ավարտվել էր լիակատար տապալմամբ ու կորուստներով:
Ադբեջանի համար անակնկալ էր ոչ միայն հայկական ուժերի նոր մարտավարությունը, այլեւ ռազմա-քաղաքական այն իրավիճակը, որն ավելի է խորացրել ադրբեջանական քաղաքականության փակուղին: Երեւում է ադրբեջանական ղեկավարությունը Ռուսաստանի կողմից նախկինի պես չի ստացել երաշխիքներ թե հայկական զինուժի պահվածքի, մասնավորապես զսպման, թե քաղաքական իրավիճակի մասով:
Ռուսաստանն ինքը հայտնվել է փակուղում եւ երեւում է՝ չունի սեպարատ համաձայնությունների ցանկություն ու հնարավորություն: Բացի այդ, ղարաբաղյան խնդիրն այն միակ «հարթակն» է, որտեղ Ռուսաստանն ունի Արեւմուտքի հետ երկխոսելու եւ համագործակցելու հնարավորություն, եւ Մոսկվան համենայնդեպս այս փուլում իրեն չի զրկի այդ հնարավորությունից:
Ալիեւին արգելել են պատերազմել, սակայն ամենակարեւորը՝ զրկել են երաշխիքներից, ինչը սկզբունքորեն ավելի կարեւոր է, քան պատերազմի արգելքը, քանի որ կա այդ ամենը «մարսելու» խնդիրը: Իսկ «Փոքր պատերազմների» մարտավարությունն էլ բախվել է հայկական բանակի նոր մարտավարությանը:
Այս ֆոնին, երեկ տեղեկություն տարածվեց, որ Ալիեւն ու Էրդողանը պայմանավորվել են շուտափույթ հանդիպման մասին:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.