«Ուրբաթ օրը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հանդիպել է ադրբեջանցի փախստական Թոֆիկ Ջաբրաիլովի հետ:
Ամերիկյան դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում դեսպանը հետաքրքրվել է, թե ինչպես է Ջաբրաիլովին հաջողվել ոտքի կանգնել «1992 թվականին փետրվարի 25-26-ին Խոջալուում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո» և հիմնել սեփական փոքր բիզնեսը», հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը օրերս մերժել էր արտերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին ուղղված Բաքվի հրավերը՝ այցելել Չոջուխ Մարջանլի բնակավայր եւ տեսնել, թե ինչպես է այն վերականգնում եւ վերաբնակեցնում Ադրբեջանը:
Բանն այն է, որ Բաքուն այդ բնակավայրը ներկայացնում է իբրեւ ապրիլի իր «հաղթական» ռազմարշավի արդյունք: Բնակավայրը իրականում մշտապես գտնվել է ադրբեջանական հսկողության գոտում: Այն Լելե Թեփե հայտնի բարձունքի մոտակայքում է, որ Ադրբեջանը գրավեց ապրիլի պատերազմին: Դրանից հետո Ալիեւը փորձում է ներկայացնել, թե իբրեւ ազատագրել է բնակավայրն ու սկսել է վերադարձնել փախստականներին:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մերժել է այդ «ակտը» արձանագրելու Ալիեւի հրավերը: Փոխարենը նա այցելել է 1992-ից փախստական Թոֆիկ Ջաբրաիլովին եւ ծանոթացել նրա «ոտքի կանգնելու», հաջող բիզնես սկսելու պատմությանը: Այսինքն, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սեկուտան ծանոթանում է, թե ինչպես է նոր իրավիճակում ադապտացվում եւ իր կյանքը կառուցում փախստականը:
Առաջին հայացքից զուտ մարդասիրական տարրեր պարունակող այդ ակցիան իրականում ունի շոշափելի տողատակ, երբ ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, թե փախստականների գործոնն իր քաղաքականության մեջ ինչ շեշտադրումով է ներկայացրել Ադրբեջանը երկու տասնամյակ շարունակ:
Ադրբեջանի իշխանությունն ամենուր խոսել է 1 միլիոն փախստականի մասին եւ այդ մարդկանց ճնշող մեծամասնությանը պահել որպես խնդրի «ցուցանմուշ», որպեսզի անընդհատ բարձրաձայնի այն, թե պետք է վերադարձնել Ադրբեջանից «վերցրած» 20 տոկոսը, որպեսզի մարդիկ վերադառնան եւ բնակվեն, վերգտնեն իրենց մարդկային բնականոն կենսակերպը:
Չոջուխ Մարջանլիով Ալիեւը փորձում է դրսեւորել հենց իր մարտավարության գործնական օրինակ, այդպիսով ամրացնելով պատերազմի միջոցով տարածք վերադարձնելու իր «իրավունքը» եւ դրան փորձելով տալ միջազգային լեգիտիմություն:
Փաստացի, այդ հանգամանքը լեգիտիմացնելու իր բաժնից է հրաժարվում ԱՄՆ, իր դեսպանի հրաժարման միջոցով: Իսկ հաշվի առնելով ԱՄՆ դերակատարումը միջազգային քաղաքականության մեջ, Ալիեւը փաստորեն զրկվում է «պատերազմի իր տեսության» միջազգային լեգիտիմության իսկապես ծանրակշիռ բաժնից:
Ավելին, դեսպանը փաստորեն ոչ միայն հրաժարվում է լինել Չոջուխ Մարջանլի «օպերացիայի» ականատեսը, այլ Ալիեւին ցույց է տալիս իր՝ ԱՄՆ նախընտրելի օրինակը, նոր կյանքին ադապտացված եւ բիզնես անող փախստականի տեսքով:
Օրինակ, որով ԱՄՆ բավական հստակ ազդակ է ուղարկում Ադրբեջանի նախագահին, այն տողատակով, որ բավական է շահարկել մեկ միլիոն փախստականի հանգամանքը եւ փորձել մարդկային ողբերգությունը դարձնել «պատերազմի իրավունքի»՝ մարդկային նոր ողբերգությունների գեներացիայի առարկա:
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.