Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հրաժարականից հետո ստեղծված ճգնաժամը լուծելու համար Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչներն ու հոգեւորականները երկու տարբեր հանդիպումներ են անցկացրել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, հայկական հիմնադրամների առաջնորդներից, ազդեցիկ հայերից, որոնց մեջ եղել է նաեւ հայ կին պատգամավոր Սելինա Դողանը, հավաքվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու սրահներից մեկում, իսկ միեւնույն ժամանակ գաղտնի հանդիպում են անցկացրել Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Մելքոն Քարաքոսեն, Վազգեն Բարընը, փոխպատրիարք արք․ Արամ Աթեշյանն ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։
Այս վերջին խումբը հանդիպման վերջում արձանագրություն էր ստորագրել, որտեղ նշվել էր, որ եպիսկոպոս Մաշալյանն ու արքեպիսկոպոս Աթեշյանը համաձայնության են եկել ու պատրիարքի ընտությունները տեղի են ունենալու մայիսի 28-ին, իսկ մինչ այդ փոխպատրիարքի պաշտոնում շարունակելու է մնալ արք․ Արամ Աթեշյանը։
Այս հանդիպումն ու հանդիպման արձանագրությունը խիստ վրդովեցրել են դրսում հավաքված հայ համայնքի ներկայացուցիչներին։ Կրքերն այնքան են թեժացել, որ սկսվել է հրմշտոց ու վիրավորանքներ, որի պատճառով դեպքի վայր են կանչվել ոստիկաններ։
Հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներից Թորոս Ալջանը հայտարարել է, թե չի ճանաչում ընդունված արձանագրությունը, քանի որ այն հրեշավոր քայլ է իրավական առումով անթուլատրելի։
Հայ կին պատգամավոր Սելինա Դողանը եւս բողոքել է ընդունված արձանագրությունից՝ հայտնելով, թե այն երկու կողմի միջեւ հաշտության պայմանագիր է, սակայն այն խնդրի հիմնարար լուծում չէ եւ դրանով Աթեշյանը շարունակելու է ղեկավարել պատրիարքարանը։
Ստամբուլահայ հիմնադրամների համերաշխության միության փոխնախագահ Հարություն Շանլըն էլ շեշտել է, որ եթե չունեն պատրիարք, ուրեմն չի կարող լինել փոխպատրիարք եւ Աթեշյանը պարտավոր է անմիջապես հրաժարական տալ։ Նա արձանագրությունն անվանել է արք․ Աթեշյանին փրկելու գործողություն։
Նշենք, որ արձանագրության մեջ հիշատակվել է, որ փետրվարի 17-ին տեղի է ունենալու տեղապահի ընտրություն, իսկ փետրվարի 18-ին տեղապահի հրավերով հոգեւոր խորհրդի անդամներից ու համայնքի անդամներից 15 հոգանոց ընտրական հանձնաժողով է ընտրվելու։
«Փետրվարի 20-ին տեղապահն ու հանձնաժողովը պատրիարքի ընտրության հետ կապված նամակ են գրելու ու հանձնեն նահանագապետարան։ Մինչ ընտրությունները արք․ Արամ սրբազանը շարունակելու է լինել փոխպատրիարք։ Ընտրության օրը ենթադրաբար կլինի մայիսի 28-ին»-նշվել է արձանագրության մեջ, որի տակ ստորագրել են ստամբուլահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարակն հայտնելու մասին գրավոր հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ այդ քայլին գնացել է Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ արք․ Արամ Աթեշյանի պահվածքի պատճառով, քանի որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է պատրիարքի ընտրություններ անցկացնելը։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.