«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառաությանը տված իր կարճատև հարցազրույցում սույն ԴԻՎԱՆագետը փորձել է արդարացնել իր անճարությունը, իսկ վերջում էլ մի անտրամաբանական և անիքնասեր հայտարարությունով է հանդես եկել. «Ճիշտ չեմ համարում, իբրև դեմարշ, Բելառուսից Հայաստանի դեսպանի հետկանչն ու այլ նմանատիպ քայլերը: Մենք պետք է պահպանենք դիվանագիտական հարաբերությունները, որովհետև միջազգային մի շարք կառույցներում մենք իրար հետ ենք, պետք է փորձենք այս վիճակից դուրս գալու լավագույն ճանապարհը գտնել…»,-հայտարարել է Ա.Խաչատրյանը:
Ավելի զավեշտալի պատասխան չէր էլ կարելի լսել.
Նախ, պարոն դեսպանը շատ մտահոգված է, որ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունները կվատանան: Հետաքրքիր է, իսկ այդ մասին Մինսկում չե՞ն մտածում, երբ հերթական հակահայկական ձեռնարկին են մասնակցում: Մե՞նք պետք է միշտ մտածենք, որ հանկարծ չվիրավորենք Լուկաշենկոյին… Եթե պարոն Խաչատրյանը չգիտի, ապա հիշեցնեմ, որ վերջին մի քանի ամիսներին Բելառուսի «կովկասյան» արտաքին քաղաքականությունը բացահայտ հակահայկական է: Բելառուսը բացարձակ չէր մտածում, որ կարող է Երևանին վիրավորել և հայ-բելառուսական հարաբերությունները «վատացնել», երբ ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ Լուկաշենկոյի ԱԳՆ-ն բացահայտ հակահայկական բարբաջանքներով հանդես եկավ: Կամ նույն Լուկաշենկոն միտումնավոր չժամանեց Սանկտ Պետերբուրգի ՀԱՊԿ-ի գագաթաժողովին, որ տապալի Հայաստանի ներկայացուցչին այդ կառույցի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընրտելը:
Կարող եմ ևս բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես էր Մինսկը շատ անգամներ վիրավորել Երևանին…. Կամ այդ ո՞ր կառույցներում են համագործակցում Երևանը և Մինսկը. կարո՞ղ է դեսպան Խաչատրյանն ասել…
Այս օրինակները բերելուց հետո կարող եմ բարձրաձայնել, որ ոչ մի կառույցում Բելառուսը չի համագործակցում ՀՀ-ի հետ: Մինսկում ՀՀ դեսպանը կամ միտումնավոր ստում է կամ էլ հնացած տեղեկություններ մատուցում հանրությանը:
Իմ մոտ այնպիսի կարծիք է, որ Ազգային Ժողովի նախկին խոսնակը, ով այդ պաշտոնը զբաղեցնելու տարիներին շատ սիրում էր պետության հաշվին անիմաստ շրջագայել ավելի շատ մտածում է իր պաշտոնի՝ Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնի մասին, քան Հայաստանի շահերի և մեր երկրի ինքնասիրության մասին: Շատ լավ գիտի, որ հետ կանչվելուց հետո էլ դիվանագիտական ոլորտում չի աշխատելու:
Պարոն դեսպանը պետք է հասկանա, որ Բելառուսի բռնապետն իր այս քայլով նաև վիրավորել է Հայաստանին, ու նրա հետ կանչելը Մինսկից՝ ամենամեղմ արձագանքն է, որ ՀՀ-ն կարող է տալ Բատկա կոչվածին:
Հ.Գ.Առաջարկում եմ Արմեն Խաչատրյանին ընդունել Բելառուսի քաղաքացիություն և պաշտպանել Լուկաշենկոյի շահերը մի ինչ-որ երրորդ երկրում: Դա վերջինիս մոտ ավելի լավ է ստացվում, քան Հայաստանի շահերի պաշտպանելը:
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջ
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.