Փետրվարի 4-ին` ժամը 07:00-ի սահմաններում “Արմենիա” բժշկական կենտրոն վիրահատության տեղափոխված ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ կալանավորված անձ Ս. Գրիորյանը դիմել է փախուստի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
«Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ կալանավորը փախուստի է դիմել հիվանդանոցի զուգարանի պատուհանից: Նա գտնվում էր վնասվածքաբանական բաժանմունքում, ուներ 2 հսկողներ:
Փախուստի դիմած կալանավորի գործով քիչ առաջ Մաշտոցի բաժին անձ է բերման ենթարկվել, որը վերջին անգամ տեսել է կալանավորին։
Մոտ կես ժամ է՝ փաստաբանին թույլ չեն տալիս նրան տեսակցել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց բերման ենթարկվածի փաստաբան Հակոբ Ճառոյանը. «Մի ժամ ուզում եմ հանդիպել, չեն թողնում, ասում են՝ օպերատիվ խոսակցություններ ենք իր հետ տանում։ Եթե անձը ասում է՝ ուզում եմ փաստաբան ունենալ, իմ անունն էլ տվել է, չեն թողնում ուղիղ մեկ ժամ։ Համարում են՝ կարող է տեղյակ լինի՝ ինչու է փախել»։
Փաստաբանի խոսքով՝ ՔԿ նախագահին և ոստիկանապետին բողոք է գրելու՝ իր աշխատանքը խոչընդոտելու համար։
Ոստիկանության լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները, տարվում են որոնողական աշխատանքներ։ ՔԿՀ-ից խոստացան ավելի ուշ մեկնաբանություն փոխանցել:
Մեր տեղեկություններով՝ հսկողների ուտելիքի մեջ կալանավորը դեղահաբ է լցրել:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.