ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել նոր ելույթով: Սեյրան Օհանյանը իր այս ելություն անդրադարձ է կատարել երկրի հարստության անհավասար բաշխմանը: Նա իր ելույթում մասնավորապես ասել է.«Չի կարելի այլևս հանդուրժել այն անարդարությունը, այն սոցիալական իրավիճակը, որում ապրում է երկրի կրթագիտական, սոցիալական շերտը: Երկրում պետք է գործեն սոցիալական արդարության, հավասարության մեխանիզմները: Բևեռացումը, որ կա հայ հասարակության մեջ, հասել է անթույլատրելի չափերի:
Մեզ ջրի պես ազատություն է պետք, հացի պես՝ արդարություն…: Հերի՛ք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում, իսկ իրապես կարևոր աշխատանք կատարողներին ասում են. «Փող չկա, պետք է համակերպվել…»,-հայտարարել է Սեյրան Օհանյանը:
Երևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ում ձեռքին է կուտակված երկրի հարստության մեծ մասը: Օհանյանը հայտարարում է, որ չպետք է հանդուրժել այս վիճակը: Փաստորեն Օհանյանը առաջարկում է տապալել Սերժ Սարգսյանի իշխանությունը, որպեսզի հանրային հարստության նոր վերաբաժանում լինի: Առանց Սերժ Սարգսյանի իշխանության հեռացման հնարավոր չէ իրագործել Սեյրան Օհանյանի առաջարկը:
Սեյրան Օհանյանի նոր հայտարարությունը
Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ
Հերոսությունը մարդկային գիտակցության բարձրագույն դրսևորումներից է՝ հոգու հաղթանակը մարմնի նկատմամբ, երբ արիության ու տոկունության վառ օրինակ դառնալով՝ պատրաստ ես մարտնչելու նույնիսկ մահվան դեմ՝ հանուն սիրո, հանուն հայրենիքի, հանուն վեհ գաղափարների:
Հերոսություն է, երբ ազգային արժեքների կրողը լինելով՝ պատրաստ ես ծառայելու ազգային երազանքների իրականացմանը, քո ներկայությամբ, անկեղծ նվիրումով ոգեշնչել, գոտեպնդել և փրկության ձեռք մեկնել մերձավորներիդ, քո ժողովրդին:
Մեր իրականության մեջ հերոսության մասին խոսելիս ամենից առաջ ազգային բանակն ենք պատկերացնում՝ սպաներին, զինվորներին, որոնք այսօր անձնուրաց ծառայությամբ անառիկ են պահում մեր սահմանները՝ խաղաղ կյանք ապահովելով մեր ժողովրդին: Հերոսներ են այն տղաները, որոնք իրենց կյանքի գնով կանգնեցրել ու պարտության են մատնել թշնամուն:
Սակայն այսօր ես կցանկանայի խոսել քաղաքացիական կյանքում ամեն օր հերոսացող մեր ուսուցիչների, բժիշկների, գիտաշխատողների մասին: Նրանք լուռ ու արժանապատվորեն ծառայում են իրենց կոչմանը, և այն փոխհատուցումը, որ ստանում են, այն կենսամակարդակը, որ նրանց առաջարկում է պետությունը, ուղղակի չնչին է նրանց մատուցած ծառայությունների, անտրտունջ ջանքերի ու նվիրումի դիմաց:
…Ուսուցիչներն ու դասախոսները, բժիշկներն ու գիտաշխատողները, մտավորականներն ու արվեստագետները, շինարարն ու հողագործը, թվում է, հաշտվել են իրականության հետ, և պետությունը, իմ տպավորությամբ, կարծես չի արժևորում նրանց պարկեշտությունը, օգտվում է այն հանգամանքից, որ տարիների ընթացքում մեզ մոտ այդպես էլ չձևավորվեցին աշխատող մարդու իրավունքների պաշտպանության գործուն ինստիտուտներ, իսկական արհմիություններ: Հերոսներին չափից ավելի անհատականացնել նշանակում է կողոպտել նրանց հանրային հատկանիշները. հերոսները պետք է բնութագրվեն այն միջավայրում, որտեղ նրանք հերոսացել են: Եվ իրականության մեջ հերոս են այն կոլեկտիվները, որոնք հերոսներ են ծնում:
Պետությունը պարտավոր է լուծումներ գտնել նրանց կատարած աշխատանքի դիմաց համարժեք կենսամակարդակ, արժանապատիվ և բարեկեցիկ ապագա ապահովելու համար: Նպատակային և խնայողաբար օգտագործելով պետական բյուջեի թեկուզ սուղ միջոցները՝ հնարավոր է այս ուղղությամբ փոքր քայլերով, բայց հետևողական բարեփոխումներ իրականացնել: Միևնույն ժամանակ պետք է գտնել ֆինանսավորման այլ մեխանիզմներ, այլ ճանապարհներ:
Չի կարելի այլևս հանդուրժել այն անարդարությունը, այն սոցիալական իրավիճակը, որում ապրում է երկրի կրթագիտական, սոցիալական շերտը: Երկրում պետք է գործեն սոցիալական արդարության, հավասարության մեխանիզմները: Բևեռացումը, որ կա հայ հասարակության մեջ, հասել է անթույլատրելի չափերի:
Մեզ ջրի պես ազատություն է պետք, հացի պես՝ արդարություն…
Եկեք ճեղքե՛նք մեր ազատությանն ու արդարությանը խոչընդոտող բոլոր արգելքները:
Հերի՛ք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում, իսկ իրապես կարևոր աշխատանք կատարողներին ասում են. «Փող չկա, պետք է համակերպվել…»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.