Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին 7 212 մարդու զենք կրելու իրավունք է տրվել: Այս մասին հայտնել է Հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը:
2016 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության հաշվառված է 35 427 որսորդ: Ներկայումս ՀՀ ոստիկանությունում հաշվառված է 58 652 միավոր հրազեն:
Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը և չպետք է ունենա տասը փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ):
«Զենքի մասին» ՀՀ օրենքում նախատեսվել են նաև քաղաքացիական եւ ծառայողական զենքի շրջանառության վրա տարածվող սահմանափակումներ: Օրինակ՝ արգելվում է որպես քաղաքացիական եւ ծառայողական զենք շրջանառության մեջ մտցնել իր ձեւով եւ տեսքով այլ առարկաների նմանեցված հրազեն, ակոսափող հրազենի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ողորկափող հրազեն,զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակով փամփուշտներ, ինչպես նաեւ կոտորակային գնդակներով փամփուշտներ՝ գազային ատրճանակների (այդ թվում` թմբուկավոր ռեւոլվերի ) համար և այլ սահմանափակումներ:
Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացին՝ թույլատվություն տալու լիազորությամբ օժտված ոստիկանության համապատասխան մարմնից՝ զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու համար:
Զենք ձեռք բերելու լիցենզիա ստանալու համար քաղաքացին պարտավոր է ոստիկանության համապատասխան մարմին ներկայացնել սահմանված ձևի դիմում, բժշկական եզրակացություն զենքի տիրապետմանը խոչընդոտող այնպիսի հիվանդությունների բացակայության մասին, որոնք կապված են տեսողության խախտման, հոգեկան հիվանդության, ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, նախատեսված այլ փաստաթղթեր:
Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.