Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստորագրել է հրաման՝ նախաձեռնելով լրջագույն փոփոխություններ կենսաթոշակների նշանակման, հաշվարկի և վերահաշվարկի դեպքերում աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի հրամանով գործողության մեջ են դրվել նշված հանձնարարականների կատարման մանրամասն ընթացակարգերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այսուհետ, Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցներն անձնական, ներառյալ՝ ֆինանսական, պատասխանատվություն են կրելու ստաժի գույքագրմանը կամ 2017թ. հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու, սխալ (ոչ հավաստի) տվյալներ մուտքագրելու, ինչպես նաև ստաժը հաստատող փաստաթղթերում և համակարգում առկա տեղեկատվության ցանկացած անհամապատասխանության համար: Մշակվել է նաև անհրաժեշտ տվյալները համապատասխան ձևաչափով տվյալների շտեմարան մուտքագրելու հստակ ուղեցույց:
Գործընթացը վերահսկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ընտրանքային և նպատակային ուսումնասիրությունների միջոցով իրականացնելու է աշխատանքային ստաժը հաշվարկելու (հաշվառելու) կանոնների պահպանման և աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերում առկա և տեղեկատվական համակարգ մուտքագրված տեղեկատվության համապատասխանության մշտադիտարկում:
Սոցիալական ապահովության պետական ծառայություն դիմող բոլոր շահառուներին կոչ ենք անում լրացուցիչ տեղեկատվության համար այցելել www.ePension.am կամ www.ssss.am վեբ կայքեր կամ զանգահարել 114 թեժ գիծ: Կոչ ենք անում նաև չենթարկվել ոչ հավաստի (կեղծ) տեղեկատվության հիման վրա ավելի բարձր չափի կենսաթոշակ ստանալու որևէ գայթակղության, քանի որ այն առաջացնելու է պատասխանատվություն, ընդհուպ մինչև քրեական:
Վերը նշված աշխատանքների արդյունքում ակնկալվում է, որ էապես կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, կնվազեցվեն բազմաթիվ կոռուպցիոն երևույթներ և կբացառվի անհիմն կամ ոչ հավաստի (կեղծ) փաստաթղթերով կենսաթոշակի գումարների ցանկացած վճարում:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.