ՊԻՏԱՆԻ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՈՎ․․․
Նորակոչիկը տեսողական խնդիրների դեպքում համարվում է պիտանի զինծառայության համար, բայց ծառայությունը կանցկացնի սահմանափակումով, եթե
1. նորակոչիկի մոտ առկա է համագործակցված շլություն` 20-ից մինչև 30 աստիճան
2. նորակոչիկի մեկ աչքի տեսողությունը 0,4 է, իսկ մյուսինը` 0,3-0,06 է, կամ մեկ աչքի տեսողությունը 0,5 է և ավելի, իսկ մյուս աչքինը` 0,06-0,09 ,
Նշենք, որ զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշելիս, փորձաքննության ժամանակ յուրաքանչյուր աչքի տեսողության սրությունը գնահատվում է ակնոցային կորեկցիայի տվյալների հիման վրա։
Կոնտակտային լինզաներ օգտագործող անձինք պետք է ունենան ծառայողական պարտականությունների կատարումն ապահովող ակնոցներ:
ՈՒշադրություն․
Պետք է նկատի ունենալ, որ եթե նորակոչիկը կամ ծնողը համաձայն չէ զորակոչի գլխավոր և վերջնական փորձաքննության որոշման հետ, ապա հետագայում բողոքարկման դեպքում նորակոչիկի ձեռքի տակ եղած նախիկն և լրացուցիչ փաստաթղթերը պետք է լինեն ոչ թե պոլիկլինիկական ծառայություններից՝ այլև մասնագիտացված կենտրոններից ստացված պաշտոնական եզրակացություններ։
Հաջորդ դեպքերը՝
նորակոչիկը պիտանի է զինծառայության՝ սահմանափակումով եթե նրա մոտ առկա է՝
կարճատեսություն մեկ կամ երկու աչքի որևէ առանցքով 5,0 D
կամ
հեռատեսություն մեկ կամ երկու աչքի որևէ առանցքով 6.0-7,0 D
կամ
աստիգմատիզմ պարզ միոպիկ, բարդ միոպիկ
կամ
խառը` 2 գլխավոր առանցքների միջև ռեֆրակցիայի տարբերությամբ երկու աչքում 3,0 D կամ մեկ աչքում 3,5 D
կամ
պարզ կամ բարդ հիպերմետրոպիկ աստիգմատիզմ` 2 գլխավոր առանցքների միջև ռեֆրակցիայի տարբերությամբ մեկ կամ երկու աչքում 4,0 D
ՊԻՏԱՆԻ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Նորակոչիկը միանգամայն պիտանի է ծառայության, եթե նրա մոտ առկա վիճակը բժշկական եզրակացությամբ գնահատվում է ՝
կարճատեսություն՝ մեկ աչքի որևէ առանցքով 3,5-4,5 D
կամ
հեռատեսություն՝ մեկ աչքի որևէ առանցքով 3,5-5,5 D
կամ
աստիգմատիզմ պարզ միոպիկ, բարդ միոպիկ
կամ
խառը 2 գլխավոր առանցքների միջև ռեֆրակցիայի տարբերությամբ երկու աչքում 2,0-2,5 D
կամ մեկ աչքում 2,0-3,0 D
կամ
պարզ կամ բարդ հիպերմետրոպիկ աստիգմատիզմ
2 գլխավոր առանցքների միջև` ռեֆրակցիայի տարբերությամբ մեկ կամ երկու աչքում 2,0-3,5 D
Եթե նորակոչիկի մոտ առկա է մի աչքի վերին կոպի կայուն, չափավոր իջեցում կամ մեկ աչքում կոպերի դիրքի այլ անբավարարություն, և բացակայում են վիրահատական բուժման ցուցումներն, ապա նա պիտանի է զինվորական ծառայության:
Եթե նորակոչիկի մոտ առկա է չափավոր կամ աննշան արտահայտված խրոնիկական բլեֆարիտները և հազվադեպ սրացումներով կոնյուկտիվիտները, ապա այս հիվանդությունների հաջող բուժման դեպքում, զորակոչիկը պիտանի է զինծառայության:
Զորակոչիկներին կցագրելիս նշանակվում է բուժում: Տարկետում տրվում է միայն այն դեպքում, եթե ստացիոնար բուժման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս ժամանակ:
Եթե նորակոչիկի մոտ առկա է մեկ կամ երկու աչքի արցունքատար ապարատի բուժվող հիվանդություններ, ապա նա պիտանի է զինվորական ծառայության:
Եթե առկա է արցունքատար ապարատի հիվանդությունների բազմիցս բուժման (վիրահատության) անարդյունավետությունը հաստատող բժշկական փաստաթղթեր, ապա նորակոչիկը ժամանակավորապես պիտանի չէ զինծառայության:
Եթե նորակոչիկի մոտ առկա է ակնագնդի հստակ արտահայտված տատանվող սպազմ (նիստագմ), համագործակցված շլություն` մինչև 20 աստիճան, ապա նա պիտանի է զինվորական ծառայության:
Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների բորբոքային կամ դեգեներատիվ խրոնիկ հիվանդությունների դեպքում պետք է հաշվի առնել, թե այն ինչպես է արտահայտված:
Եթե նորակոչիկի երկու աչքում հիվանդությունն արտահայտված է թույլ ձևով` անկախ սրացումների հաճախությունից, ապա նա պիտանի է զինծառայության: Եթե հիվանդությունը չափավոր կերպով արտահայտված է մեկ աչքում և ունի ոչ հաճախակի սրացումներ, ապա այս դեպքում ևս նորակոչիկը պիտանի է զինվորական ծառայության:
Այս կետին վերաբերում են հիվանդության թեթև արտահայտված ձևերը, որոնց դեպքում տեսադաշտը նեղացած է ներքևից և դրսից` մինչև 30 աստիճան:
Եթե նորակոչիկի մոտ առկա է նախկինում հաջող բուժված ակոմոդացիայի (ոչ կայուն) սպազմ, կաթված և կիսակաթված, ապա նա պիտանի է պարտադիր զինծառայության:
Ակոմոդոպաթիայով անձանց փորձաքննությունը կատարվում է վերջին 6 ամսվա ընթացքում ստացած ստացիոնար բուժումից հետո:
Եթե նորաչիկի մոտ առկա ՝ դիխրոմազիա A կամ B տիպերի, անոմալ տրիխրոմազիա, ապա վերջինս պիտանի է զինվորական ծառայության:
Կարդացեք նաև՝
Մինչև 55.000 դրամ ամենամսյա պարգևավճար զինծառայողներին. ովքեր են նրանք
Հարգելի շահառուներ, Ձեր իրավունքն իրացնելիս խոչընդոտների հանդիպելու դեպքում կամ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել
հոդվածի հեղինակին +374 55 228 107
Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.