Ղարաբաղյան պատերազմի տարիներին մարտի դաշտը միայն ռազմաճակատը չի եղել: Նորանկախ Հայաստանի իշխանությունները, ավելի կոնկրետ ազգային անվտանգության համար այն ժամանակվա պատասխանատուները և նրանց համախոհները ծրագրել և իրականացրել են շատ ավելի հեռահար ու լայնամասշտաբ ծրագրեր, որոնցից մեկի վերջնարդյունքում Ադրբեջանի Հանրապետություն որպես այդպիսին պետք է ընդհանրապես չլիներ: Մեկ անգամ մենք արդեն անդրադարձել ենք այս հարցին և ներկայացրել այդ ծրագրի համար պատասխանատուի` այդ օրերին ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանի խոսքը:
Ո՞րն էր ծրագրի էությունը:
Կար հետևյալ պատկերացումը` որևէ ժողովուրդ, որ ապրում է իր հայրենիքում, չպետք է հալածանքների ենթարկվի, պետք է ազատ զարգանալու հնարավորություն ունենա: Եվ այն պետությունները, որոնց տարածքում գտնվում են այդ ժողովուրդները, պետք է կարողանան գտնել պետական կազմավորման ինչ–ինչ բանաձևեր, օրինակ` կոնֆեդերացիա: Իսկ Ադրբեջանում ապրում էին թալիշներ, լեզգիներ, թաթեր և այլ ժողովուրդներ: Ուստի պետք է ստեղծվեր «Ադրբեջանական կոնֆեդերացիա», որտեղ այդ ժողովուրդները կունենային պետական կազմավորման իրենց ձևը:
Եվ ահա այս բարդ, բայց իրատեսական ծրագիրը կյանքի կոչելու համար ստեղծվում են տարբեր խմբեր, խորհուրդներ, որոնք սերտ հարաբերություններ են հաստատում այդ ժողովուրդների ներկայացուցիչների հետ և համագործակցում ընդհանուր նպատակն իրացնելու շուրջ:
Ահա, այդպիսի մի խորհրդի համակարգումն ստանձնում է արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:
1992–93 թվականներն էին: Ադրբեջանում ապրող ժողովուրդները պատերազմը պատեհ առիթ էին համարում` անկախանալու և ադրբեջանական լծից ազատվելու համար: Լեզգիները, որ բնիկ ժողովուրդ են, Սամուր գետով բաժանված էին երկու մասի: Մի մասն ապրում էր Ադրբեջանի տարածքում, մյուս մասը` Դաղստանի:
Դաղստանում գործում էր լեզգիների «Սադվալ» կազմակերպությունը, որն այն ժամանակ շատ հզոր կառույց էր: Ու հենց նրանց հետ էլ սկսում է համագործակցել Բակուր Կարապետյանը: Նա մեկնում է Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալա: Եվ այնտեղից փորձում կյանքի կոչել իր նպատակները:
Ծրագիրը հստակ էր: Անհրաժեշտ էր բացել պատերազմական երկրորդ ճակատ: Նման հարվածի ադրբեջանցիները նույնիսկ հոգեբանորեն չէին դիմանա:
Սամուր գետի երկայնքով` Դաղստանի կողմից պատրաստվում են 12 ճամբարներ: Բոլոր մարտիկներն ապահովված էին զենք–զինամթերքով, անհրաժեշտ ամեն բանով: Հայկական կողմից զինյալներին պետք է միանար մեկ ջոկատ, որպեսզի, ինչպես Բ.Կարապետյանն է ասում, նրանք զգային` մենք իրենց թիկունքին ենք: Ու գլխավորը` հարվածը պետք է լիներ ուղիղ Բաքվի վրա: Դրան զուգահեռ հայկական զորքերը Արցախի կողմից պետք է գրոհեին դեպի Մինգեչաուր և Բելականի, Զաքաթալայի շրջաններ: Իսկ դա նշանակում էր, որ մեր հսկողության տակ էին հայտնվում Ադրբեջանի կոմունիկացիաները` այդ տեղով էր անցնում Բաքու–Թբիլիսի երկաթուղին, բացի այդ, Հայաստանը ցամաքային կապ էր ստանում Ռուսաստանի հետ, քանի որ Բելական և Զաքաթալա շրջանները գտնվում են Ռուսաստանի հետ սահմանին:
Այս ծրագրից տեղյակ էր նաև Ռուսաստանը: Նա չէր միջամտում, բայց ապահովում էր թիկունքը:
Բայց այն պահին, երբ պետք է ծրագիրը մեկնարկեր, որտեղից որտեղ Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի անվտանգության գծով այն ժամանակվա տեղակալը: Վերջինս հանդիպում է ՀՀ ղեկավարության հետ և հորդորում զերծ մնալ նման ծրագրեր իրականացնելուց: Ու մեր երկրի վրա սկսվում է ճնշում գործադրվել այն մասով, որ իբր շատ արդյունավետ ճանապարհով ԱՄՆ–ն կապահովի խաղաղություն տարածաշրջանում, և որ մենք պետք է ուղղակի հրաժարվենք մեր նախագծերից: Ինչպես հետո պարզվեց, համագործակցության և խաղաղության` ամերիկացիների առաջարկած մեխանիզմը Մինսկի խումբը կամ Մինսկի գործընթացն էր: Ըստ ամերիկացիների՝ դա պետք է գործեր շատ արագ և շատ արդյունավետ:
Հայաստանի ղեկավարությունը համաձայնեց ամերիկացիների այս առաջարկին: Բայց միաժամանակ որոշեց «պատժել» վերը նշված ծրագիրն իրականացնել ցանկացողներին: Սկսեցին հալածել խմբի անդամներին: Այդ ալիքի տակ պաշտոնանկ արվեց նաև այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը: «Նա էլ չգիտեր, թե իրականում մենք ինչ ենք անում: Կարծում էր, թե ես Շուշիում դաշնակցական գունդ եմ ստեղծում: Հետո հանդիպեցինք, ու ես բացատրեցի, թե իրականում ինչ է եղել»,– հիշում է Բակուր Կարապետյանը:
…Ու ծրագիրը տապալվեց:
Աղբյուրը՝ nyut.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.