Թուրքական այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունն առաջարկել է օրինական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանությունը ճանաչողների համար: Հայտնում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ կազմակերպությունն արդեն սկսել է նմանատիպ նախագծի մշակումը, որը պետք է ներկայացվի Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահությանը:
Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն անդրադարձել է այն հանգամանքին, որ վերջին շրջանում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մի շարք ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, թե օսմանյան ժամանակաշրջանում ցեղասպանություն է կատարվել: Ըստ թուրք ազգայնական գործչի՝ նրանք մուսուլման թուրք ժողովրդին վիրավորում են՝ պնդելով, թե ցեղասպանություն է եղել»:
«ASİMDER»-ի նախագահն առաջարկել է Եվրոպայում ցեղասպանության ժխտումն արգելող օրենքների նմանությամբ ստեղծել այնպիսի օրենք, որով կարգելվի Թուրքիայում ցեղասպանության մասին խոսել:
«Որոշ խմբեր օգտագործում են այդ՝ «հայերը կամ հույները, քրդերը ցեղասպանության են ենթարկվել» արտահայտությունը՝ դրանով փորձելով ջլատել Թուրքիան, ջանալով ուժ և համախոհներ հավաքել: Օրեր առաջ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում հայտարարեց թե ՝ «ես էլ ձեր սրից փրկվածներից եմ»: Դրանով մեր ազգը մեղադրվեց ոճրագործ, արյան ծարավ մարդասպան լինելու մեջ»,- նկատել է Գյուլբեյը:
Նա նշել է, որ ցեղասպանություն բառի համար մեջլիսի առաջիկա 3 նիստերին մասնակցության արգելքն արդեն իսկ նախադեպ է ստեղծում իր առաջարկած օրինագծի համար: «ASİMDER»-ի նախագահը տեղեկացրել է, որ իրենք նաև թեմայի քննարկման նպատակով առաջիկայում հանդիպումներ կունենան Թուրքիայի առաջատար կուսակցությունների՝ «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.