Այսօր ես (և ոչ միայն ես) ինչո՞ւ, ինչպե՞ս հավատամ, որ այդ հաղթանդամ մարդու վերադարձով պիտի փոխվի մեր քաղաքական դաշտը։ Երբ ժողովուրդը պատրաստ էր լսելու և գնալու նրա հետևից մինչև վերջ, բայց այդ «հսկա» մարդու մեջ չգտնվեց համարձակության մի փոքր կաթիլ, և նախագահի առաջին իսկ «փը՜խկ» անելուց նահանջեց՝ սևացնելով իրեն։
Ի՜նչ իմանաս, թե անցած տարիները ինչ դաս են տվել նրան, և ինչքան է արիացել այդ մեծ օլիգարխի ոգին, և հերթական «փըխկի» ժամանակ նա ինչպես կդրսևորի իրեն։ Խոսքս այսօր ուղղված է ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր, իշխանության մեջ իշխանություն լինելով հանդերձ, ոչնչով աչքի չեն ընկել և այսօր փորձում են օգտվել ժողովրդի համընդհանուր դժգոհությունից և կուսակցություններ, ալյանսներ են ստեղծում։
Հարգարժան գեներալ, անկեղծ ասեմ՝քո նկատմամբ տածած անսահման մարդկային հավատս կորցրի քառօրյա պատերազմի ժամանակ։ Այդ օրերին զոհված, բահով կռված տղաների արյունը քո ու քեզ նմանների խղճին է մնում։ Ավելի շատ էր պետք ուշադրություն դարձնել բանակի խնդիրների վրա, ինչը, ցավոք, չերևաց չորսօրյա պատերազմի ժամանակ։ Որ գեներալ էիր և նախարար, ոչինչ չարեցիր, հիմա քաղաքական դաշտ մտնելով ի՞նչ ես ակնկալում։ Ես՝ որպես քաղաքացի ընտրող, քեզնից ոչինչ չեմ ակնկալում։ Հիմա ժամանակդ շատ է, ուրախացիր և կենտրոնացիր քո ընտանիքի վրա։
Վարդան Օսկանյանին պարզապես կասեմ՝ դու, որ Քոչարյանի հետ չկարողացար ոչինչ անել (չէ՛, ինչո՞ւ, Ղարաբաղը դուրս մղեցիք բանակցություններից), հիմա առանց նրա ի՞նչ պիտի անես։ Եվ ոչ միայն արդեն իսկ արու քաղաքական գործիչներին եմ ասում, այլև բոլոր նրանց, ովքեր դատարկ դհոլի պես թմբկահարվում և մարում են։ Ինչո՞ւ, որովհետև նրանց չի հերիքում իսկական քաղաքական գործչին հատուկ հատկանիշը՝ մանևրել, բայց երբեք չկորցնել դեմքը։ Նրանք դեմք չունեն, նրանց պարզապես կերակրատաշտ է պետք։ Ավաղ, ինչը բացակայում է մեզ մոտ արդեն քսան տարուց ավելի։
Դե եկ ու ցնծա՛, Հայաստան աշխարհ, դեռ չկա փրկող անհատը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.