ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է մոտ 13 մլն նախկինում գաղտնի փաստաթուղթ, որոնք վերաբերում են Սառը պատերազմի, Վիետնամի ու Կորեայի պատերազմներին, տարբեր երկրներում հետախուզական գործողություններին ու հակահետախուզական աշխատանքին:
Բազմաթիվ փաստաթղթեր այս կամ այն կերպ վերաբերում են հայերին, Հայաստանին, սփյուռքին: Դրանցում մեծ տեղ են զբաղեցնում նաև ԱՍԱԼԱ-ի մասին զեկույցները:
«ԱՍԱԼԱ. Պահպանվող միջազգային վտանգ» փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ խմբավորումը պայքարում էր ԽՍՀՄ հայերի գաղթի դեմ: Խմբավորումն, օրինակ, պահանջում էր Իտալիայից փակել հայերի՝ դեպի ԽՍՀՄ գաղթին աջակցող գրասենյակները, իսկ 1979 հարձակում էր նախաձեռնել նման մի գրասենյակի վրա: Ավելի ուշ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, ըստ որի ԱՍԱԼԱ-ն դադարեցնում էր Իտալիայում գործողությունները՝ բացառությամբ թուրքական թիրախների դեմ հարվածների, իսկ Հռոմը փակում էր հայրենադարձությանն աջակցող գրասենյակները:
Որոշ տեղ է հատկացված ԱՍԱԼԱ-ի միջազգային կապերին: Նշվում է, որ կազմակերպությունը կապեր ունի պաղեստինյան խմբավորումների, բասկյան ԷՏԱ-ի, իտալական «Կարմիր բրիգադների», Քրդական բանվորական կուսակցության և Սիրիայի ղեկավարության հետ:
Մեկ այլ՝ 1981 թվականին պատրաստված «ԽՍՀՄ աջակցությունը միջազգային ահաբեկչությանն ու հեղափոխական բռնությանը» անունը կրող փաստաթղթում Մոսկվայի ու ԱՍԱԼԱ-ի կապի մասին ուղղակիորեն չի նշվում, սակայն գրված է, որ Մոսկվան ջանում էր կապեր ունենալ բոլոր գաղթական խմբերի հետ, որոնք ներկայացնում են ազգային փոքրամասնություններ: Նրանք օգնել են կամ կապեր են ունեցել Լիբանանում ու Արևելյան Եվրոպայում բազմաթիվ կազմակերպությունների հետ: ԱՍԱԼԱ-ն փաստաթղթում բնութագրվում է որպես «միջազգային ահաբեկչական խմբավորումներից առավել ակտիվը»: ԿՀՎ փորձագետները շեշտում են, որ, համաձայն 1980 թվականին եղած զեկույցների, ԱՍԱԼԱ-ն կապեր ուներ ԽՍՀՄ կողմից օժանդակվող պաղեստինյան խմբերի հետ:
Երկրորդ նշանակալի հայկական զինված խումբ է նշվում JCAG-ը (ՀՑԱԳ- Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ): Նշվում է, որ կազմակերպությունը կապեր չունի ոչ ԱՍԱԼԱ-ի, ոչ այլ խմբավորումների կամ պետությունների հետ: ԿՀՎ կարծիքով, ՀՑԱԳ-ը ստեղծվել է Դաշնակցության կողմից՝ մարքսիստական ԱՍԱԼԱ-ի աճող ժողովրդականությանը հակազդելու համար, նրանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԱՍԱԼԱ-ն ՀՅԴ-ից վանում է առավել ռադիկալ ու երիտասարդ հայերին (ԱՍԱԼԱ-ին էր անդամակցել անգամ ՀՅԴ-ական խոշոր ղեկավարներից մեկի որդին):
Երկու խմբերի հարաբերությունները ԿՀՎ-ն բնութագրում է որպես «մրցակցային»՝ նշելով, որ մի խմբի հաջող հարձակումը հաճախ ստիպում էր մյուսին նոր գործողություն ձեռնարկել՝ հետ չմնալու համար:
Նշվում է նաև, որ ի տարբերություն ԱՍԱԼԱ-ի, ՀՑԱԳ-ի մասնակիցները հիմնականում գործողությունների են մասնակցում ընդամենը 1 անգամ՝ հազվադեպ ներգրավվելով երկրորդ կամ երրորդ հարձակմանը:
ԿՀՎ զեկույցների համաձայն, ԱՍԱԼԱ-ն ու այլ հայկական զինված խմբերը բարդ հարաբերություններ ունեին. ԱՍԱԼԱ-ն անգամ մերժել էր բոլոր այլ խմբերի աջակցությունը, քանի որ դրանք, իրենց հերթին, դեմ էին ոչ-թուրքական թիրախների վրա հարձակվելու մարտավարությանը: 1983 թվականին ԱՍԱԼԱ-ից այդ մարտավարությունը մերժելու պատճառով անջատվեցին մի խումբ մարտիկներ, որոնք հայտարարեցին, որ հարձակվելու են բացառապես «ռազմական թիրախների» վրա՝ նկատի ունենալով նաև թուրքական դիվանագիտական ու այլ պետական կառույցները, սակայն ոչ քաղաքացիականներին:
Փաստաթղթերի թվում է նաև 1985 թվականին եթեր հեռարձակված PBS Newshour հաղորդման սղագրությունը: Փորձագետ Փիթեր Շանաքերը, մասնավորապես, նշել է, որ ԱՍԱԼԱ-ն առավել վտանգավոր խմբավորումներից մեկն է. եթե աշխարհում տեղի ունեցող ահաբեկչություններից զոհերով էին ուղորդվում ընդամենը 14%-ը, ապա ԱՍԱԼԱ-ի հարձակումների 87%-ն ուղեկցվել էին մարդկային կորուստներով:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.