Razm.info մասնագիտացված կայքի տվյալներով՝ 2016 թվականին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, արձանագրվել է 147 զինծառայողի և 18 կամավորականի մահվան դեպք։
2016-ի ապրիլին կամավորականների շրջանում առաջին հայտնի մարտական կորուստներ են եղել 1994 թվականի հրադադարի ստորագրումից հետո։ Ապրիլին առաջնագիծ մեկնած կամավորականներից զոհվել է 18 մարդ (17-ը՝ մարտական և 1-ը՝ ոչ մարտական պայմաններում)։ Կամավորականներից 8-ը զոհվել են Մարտակերտի ճանապարհին, երբ ադրբեջանական մահապարտ ԱԹՍ-ն խոցել է Սիսիանի կամավորականներին տեղափոխող մեքենան, ևս երկուսը ստացած վնասվածքներից մահացել են օրեր անց։
Տարվա ընթացքում արձանագրված կորուստներից ընդհանուր առմամբ 108-ը մարտական են (91 զինծառայող և 17 կամավորական), 57-ը՝ ոչ մարտական։
Մարտական կորուստների մեծ մասը գրանցվել է ապրիլին՝ 91 հոգի (74 զինծառայող, 17 կամավորական)․ մյուս 11 ամիսների ընթացքում մարտական պայմաններում զոհվել է 17 զինծառայող։
Ապրիլին կտրուկ աճել է նաև ոչ մարտական կորուստների թիվը։ Տարվա ընդհանուր 57 մարտական կորուստներից 15-ը եղել են այդ ամսվա ընթացքում, ինչը մասամբ բացատրվում է մարտական իրավիճակում լարվածության, մարտական սթրեսի, հոգնածության, ինչպես նաև զորքերի ակտիվ տեղաշարժերի պատճառներով։
Աղյուսակում տրված են 2016-ի բոլոր կորուստները՝ ըստ ամիսների։
Ամիս | մարտական | ոչ մարտական |
Հունվար | 1 | 0 |
Փետրվար | 1 | 3 |
Մարտ | 1 | 10 |
Ապրիլ | 91 | 15 |
Մայիս | 5 | 7 |
Հունիս | 0 | 5 |
Հուլիս | 1 | 1 |
Օգոստոս | 1 | 2 |
Սեպտեմբեր | 1 | 4 |
Հոկտեմբեր | 2 | 5 |
Նոյեմբեր | 1* | 2 |
Դեկտեմբեր | 3 | 3 |
Ընդհանուր | 108 | 57 |
* Զինծառայողն ականի պայթյունից վիրավորվել էր հուլիսին։
Համեմատելու համար նշենք, որ 2015 թվականին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, գրանցվել է 76 զինծառայողի կորուստ, այդ թվում՝ 42 մարտական և 34 ոչ մարտական։
2016 | 2015 | |||
Ամիս | մարտական | ոչ մարտական | մարտական | ոչ մարտական |
Հունվար | 1 | 0 | 10 | 2 |
Փետրվար | 1 | 3 | 3 | 3 |
Մարտ | 1 | 10 | 6 | 2 |
Ապրիլ | 91 | 15 | 2 | 2 |
Մայիս | 5 | 7 | 0 | 1 |
Հունիս | 0 | 5 | 1 | 2 |
Հուլիս | 1 | 1 | 0 | 4 |
Օգոստոս | 1 | 2 | 2 | 2 |
Սեպտեմբեր | 1 | 4 | 7 | 7 |
Հոկտեմբեր | 2 | 5 | 0 | 2 |
Նոյեմբեր | 1 | 2 | 2 | 5 |
Դեկտեմբեր | 3 | 3 | 9 | 2 |
Ընդհանուր | 108 | 57 | 42 | 34 |
Որպես մարտական կորուստ հաշվել ենք մարտական գործողությունների ժամանակ կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։ Ոչ մարտական կորուստների թվում հաշվել ենք սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների պատճառով եղած կորուստները (ավտովթարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն)։
Ցուցակները կազմելիս Razm.info-ն օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։
Ադրբեջանի պաշտպանական և անվտանգային համակարգի մարդկային կորուստների մասին տվյալները կհրապարակենք ավելի ուշ։
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.