Երեկ՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանցի դիվերսանտների կասկածելի ներթափանցում է եղել Տավուշի մարզի Չինարի գյուղին հարող հայկական մարտական դիրքեր, որի հետևանքով 3 հայ զինվոր է սպանվել:
Վերջին 5-6 տարիների մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Տավուշի հատվածում սահմանները շատ թափանցիկ են. հատկապես այստեղ են շատ քաղաքացիական անձանց առևանգումները, տատիկ-պապիկների ՛՛մոլորությամբ՛՛ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքերը, որոնք երբեմն ավարտվում են սպանությամբ կամ խոշտանգումներով, դիվերսիոն ներթափանցումները: Ընդ որում, ուշագրավ է, որ դեպքերից և ոչ մեկի ժամանակ սահմանը հատող որևէ մեկը, հատկապես՝ դիվերսանտները, ականների վրա չեն պայթում: Ինչպե՞ս է դա պատահում…
Նույնիսկ ծառայություն չանցած մարդը գիտի, որ անվտանգության նկատառումներով ականապատվում է հակառակորդի հետ ունեցած սահմանագիծը: Ականների տեղակայության և անվտանգ երթուղիների մասին գիտեն միայն սակրավորները, զորամասի և կորպուսի բարձրագույն հրամանատարությունը: Դատելով դիվերսանտների անվտանգ շարժից՝ երթուղուց տեղյակ են նաև ադրբեջանցի դիվերսանտներն ու նրանց հրամանատարները:
Ո՞վ է անվտանգ երթուղիների մասին տարիներ շարունակ տեղյակ պահում ադրբեջանցիներին: Եթե ժամկետային զինծառայողները զորացրվում են, բայց երևույթը շարունակվում է, ուրեմն կասկածի տակ են մնում զորամասի և կորպուսի հրամանատարությունը:
Հնարավոր է նաև երկու այլ տարբերակ. բանակը թալանող գեներալները ականները վաճառել են և սահմանը չեն ականապատել, կամ՝ կան մշտապես գործող թունելներ, որոնք հրամանատարները երկուստեք օգտագործում են ըստ անհրաժեշտության, անձնական, քաղաքական կամ վերպետական ինչ-որ շահերի համար:
Անկախ նրանից, թե որ տարբերակն է գործում՝ մի բան պարզ է. այս կորպուսում կարծես ադրբեջանցիներին և մեր ՛՛բարեկամ՛՛ ՌԴ իշխանություններին ձեռնտու գործելաոճ ու կամակատարների որջ կա: Նրանք նպաստում են բանակի թալանին, թուլացմանը, Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմի հրահրմանը, և նախաքննական մարմինն այդ հիմքով հարուցված քրգործի շրջանակներում պետք է պարզի նաև թշնամու ներթափանցման մեխանիզմն ու դրա հեղինակի /հեղինակների/ ինքնությունը:
Այս կասկածն ամրապնդվում է այլ հանգամանքներով ևս. Ամիսներ առաջ մամուլն ահազանգում էր, որ Տավուշի սահմանագծի երկայնքով ադրբեջանական կարմիր էքսկավատորն ազատ ու անկաշկանդ ձևով խրամատներ է փորում, ամրապնդում և շինարարական ինչ-որ աշխատանքներ կատարում: Բանակի թալանչի ղեկավարությունից և կորպուսի պատասխանատուներից՝ ոչ մի արձագանք. դիակային լռություն էր…
Բացի այդ, տարիներ առաջ այս կորպուսի ենթակայության զորամասերից մեկի դիրքերի հսկողության տակ գտնվող Ջողազի ջրամբարից անհետացել էր տոննաների քաշ ու տասնյակ հազարավոր դոլարներ արժեցող պոմպը: Այն գողանալ հնարավոր էր միայն ծանր տեխնիկայի, բեռնատար մեքենաների միջոցով: Սահմանագծին՝ երկու հակառակ դիրքերի նշանառության տակ գտնվող ջրամբարի մոտ այդպիսի աշխատանք կատարելը չէր կարող աննկատ մնալ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից…
Նշանակում է՝ գործարք է եղել կողմերի միջև, հավանաբար՝ փոխշահավետ: Քրգործ էր հարուցվել, բայց տվյալ կայազորի այն ժամանակվա դատախազ Միրզաբեկյանը ՛՛չէր կարողացել՛՛ գտնել գողին…
Եթե այս ամենին ավելացնենք նաև կորպուսի որոշ զորամասերում հաճախ արձանագրվող սպանության,՛՛ինքնասպանության՛՛ և կասկածելի այլ դեպքերը, ապա կհամոզվենք, որ այստեղ առնվազն հանցավոր անփութության հանցակազմի առերևույթ տարրեր կան:
Վերջին 6 տարիներին 3-րդ կորպուսի հրամանատարները հաջորդաբար եղել են գեներալ Լևոն Երանոսյանը /ներկայում ՀՀ փոխոստիկանապետ/, գեներալ Օնիկ Գասպարյանը /ներկայում՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ/, Գրիշա Խաչատուրովը /բանակակեր, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին/: Նրանք մինչ այդ զբաղեցրել են նույն կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը:
Այս եռյակին ավելացնենք նաև կորպուսի հրամանատարներից գեներալ Անդրանիկ Մակարյանին, ով այժմ հանրության մոտ մտավախություններ առաջացրած հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարն է և ռուսական ինչ-որ սցենար իրականացնելու առաքելություն ունի:
Ի դեպ, Անդրանիկ Մակարյանն ու Օնիկ Գասպարյանը ծնունդով Տավուշի մարզից են, երկուսն էլ գերազանցությամբ ավարտել են ՌԴ ԶՈՒ բարձրագույն դպրոցներն ու ռազմական ակադեմիան և այժմ վերադարձել ու ՛՛չեն կարողանում՛՛ արդյունավետ պաշտպանել իրենց ծննդավայրը… Կամ գուցե բանակը թուլացնելու հրահա՞նգ ունեն…
Իսկ բիլիարդ սիրող և բանակի սպայակազմին վարկային ռեկետի ենթարկած Խաչատուրովների մասին արդեն ամբողջ Հայաստանը գիտի. Յուրի Խաչատուրովի մասին՝ դեռ 90-ականներից, երբ որպես ռուսական բանակի գեներալ ուղղաթիռով կրակել և շարքից հանել էր Տավուշի հակակարկտային կայանը…
Նրանց ճանաչելը և բանակը հակահայկական որջերից արագ մաքրելը պետք է յուրաքանչյուր հայի գործը լինի…քանի դեռ թուրքերի համար թունել չեն բացել մինչև Երևան և խորը թիկունք…
Աղբյուրը՝lakmoes.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.