Ռուսաստանյան «Հինգերորդ Ալիք» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Արդարության պահը» հաղորդաշարի հեղինակ և վարող Անդրեյ Կառաուլովը այս տարվա վերջին իր հաղորդմանը անդրադարձել է ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինի դեմ իրականացված մահափորձերին, որոնց մասին թե՛ ՌԴ-ի քաղաքցիները, թե՛ օտերերկրացիները շատ քիչ են տեղեկացված: Ըստ Կառաուլովի 1999 թ-ից սկսած հայտնի է Պուտինի դեմ իրականացված վեց մահափորձերի մասին: Հաղորդման հեղինակը նաև անդրադարձել է 2002 թ-ի հունվարին ՌԴ նախագահ Վ.Պուտինի դեմ Բաքվում կազմակերպված մահափորձի մասին: Պուտինի դեմ մահափորձն, ըստ ադրբեջանական անվտանգության աշխատակիցների կազմակերպել էր Իրաքի քաղաքացի Քենան Ահմեդ Ռուստամովը, ով միևնույն ժամանակ տարբեր անուններովել է հայտնի..Ռուստամովն իր ահաբեկչական գուծունեությունը թրծել է Աֆղանստանում և Չեչնիայում: Կառաուլովը նաև ասել է, որ Պուտինի դեմ մահափորձի հեղինակը մինչև հիմա բանտում է, որը գտնվում է Բաքվից 42 կիլոմետր հեռավորության վրա:
Հետաքրքիրն այն է, որ Կառաուլովը դժգոհում է, որ մինչև հիմա ոչ մի լրագրող հացազրույց չի վերցրել ադրբեջանական բանտում իր պատիժը կրող այդ հանցագործից: Ըստ իս, շատ տեղին դիտողություն է: Բայց ազերիները կցանկանա՞ն, որ որևէ մեկը հանդիպի Ռուստամովին: Չէ որ Իլհամ Ալիևը ցանկանում է այդ իրադարձություններն այնպես մատուցել, որ Վ.Պուտինը իր կյանքով պարտական է Հեյդար Ալիևին և Ադրբեջանին: Այդ հանգամանքը հաշվի առնելով ես կասկածում եմ, որ պաշտոնական Բաքուն թույլ տա որևէ լրագրողի հարցազրույց վերցնել Քենան Ահմեդ Ռուստամովից, ով կարող է շատ տհաճ բաներ բացահայտել Իլհամի հոր, ազերիների հայր՝ Հեյդար Ալիևի մասին:
Գաղտնիք չէ, որ Չեչենական առաջին (11 դեկտեմբերի 1994 թ.-31 օգոստոսի 1996 թ.) և երկրորդ (7 օգոստոսի 1999 թ.-15 ապրիլի 2009 թ.) պատերազմների ժամանակ Ադրբեջանը համարվում էր չեչեն ահաբեկիչների և նրանց աջակցող ուժերի կենտրոնատեղի: Հեյդար Ալիևը չեչենների պայքարը Մոսկվայի դեմ համարում էր ազգային ազատագրական պատերազմ: Չեչեն ահաբեկիչների և ադրբեջանցիների ընկերությունը և համագործակցությունը սկսվել էր դեռ Արցախյան գոյամարտի տարիներին, երբ հայտնի չեչեն ահաբեկիչներ Ռադուևը, Բասաևը և այլն բավական ակտիվ մասնակցում էին արցախահայերի դեմ Բաքվի սանձազերծած պատերազմում: Դրան ի պատասխան և միևնույն ժամանակ Ռուսաստանին հայերին իբրև թե օգնելու համար պատժելու նպատակով Հեյդար Ալիևն Ադրբեջանը դարձրել էր Հարավային Կովկասում ամեն տեսակ թափթփուկ ահաբեկիչների ֆորպոստ: Ու զարմանալի չէ, որ ահաբեկիչների դրախտավայր Բաքվում են ցանկացել սպանել Պուտինին:
Իսկ ավելի հավանական եմ համարում, որ այդ մահափորձի թիկունքում կանգնած լինեն հենց ադրբեջանական իշխանությունները, որոնք այն բացահայտելով հաճոյանում էին Մոսկվային և հատկապես Պուտինին: Սակայն ազերիների առաջնորդ, ԿԳԲ-շնին Հեյդար Ալիևը չպետք է մոռանար, որ իր դիմաց ոչ թե «հասարակ» նախագահ է, այլ իր երիտասարդ «կոլեգան» է, ով շատ լավ հասկանում է, թե ով իրականում կարող էր կանգնած լինել այդ «բացահայտված» մահափորձի հետևում:
Հ.Գ. Տեսնես ի՞նչն է պատճառը, որ երեք տարին մեկ ռուսաստանյան ինչ-որ հեռուստաալիք հիշում է Բաքվի մահափորձի մասին:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.