Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները դիմել էին ՄԻԵԴ, մասնավորապես, ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել դիմողի բուժումը, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոցում, և գործուն միջոցներ ձեռնարկել Արթուր Սարգսյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունքից նրան զերծ պահելու համար։
Նշենք, որ այսօր փաստաբանները հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ ՄԻԵԴ-ն արձագանքել է իրենց դիմումին:
ՄԻԵԴ-ը «Հաց բերող» Արթուր Սարգսյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր է ուղղել և պահանջել պատասխանել դրանց: Մասնավորապես՝ ի՞նչ առողջական վիճակում է գտնվում Արթուր Սարգսյանը, պահանջել է ՄԻԵԴ տրամադրել նրա առողջության վերաբերյալ բժշկական բոլոր և այլ փաստաթղթերը, ներառյալ նրան ցուցաբերված բուժօգնության ողջ նկարագրությունը, տրամադրված դեղորայքի ցանկը, հիվանդության պատմությունը: Բացի այդ, ՄԻԵԴ-ը հարցրել է՝ արդյո՞ք Արթուր Սարգսյանին նշանակված է եղել դեղորայք և հատուկ սնունդ, և, եթե այո, ապա արդյոք այն ապահովվել է նրան կալանավայրի վարչակազմի կողմից: Հավելենք նաև, որ ավելի վաղ պաշտպաններն ահազանգել էին, որ Արթուր Սարգսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բարձր է գնահատում ՄԻԵԴ-ի ընթացակարգը:
«Սա խոշտանգում է, փաստորեն, Արթուր Սարգսյանի նկատմամբ՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Այն հիվանդությունը, որ նա ունի, ամրագրված է նաև օրենքում և միջազգային փաստաթղթերում: Այդ հիվանդությամբ նա ունի բանտային պայմանների անհամատեղելի՝ օրենքով նախատեսված իրավունք: Բայց այս երկրի, Արդարատաության նախարարի վրա ոչինչ չի ազդում: Խոշտանգում են, սպանում են, մարդը մեռնում է, բայց նախարարին դա ընդհանրապես չի հետաքրքրում: Սա անմարդկային վերաբերմունք է երկրի կողմից իր քաղաքացու նկատմամբ»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Խոսելով ՄԻԵԴ-ի կողմից արագ արձագանքման մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ ցավոք սրտի, այս իշխանություններն ընդհանրապես դասեր չեն առնում: «Վերջերս մենք ՄԻԵԴ-ի կողմից ունեցանք որոշումներ, բայց իրենք շարունակում են մարդկանց պահել անմարդկային պայմաններում և անմարդկային վերաբերմունք ցուցաբերել: Կառավարությունը չի կարող չպատասխանել ՄԻԵԴ-ի հարցերին: Այս դեպքում միանշանակ է նաև, որ եթե ՄԻԵԴ-ը կառավարությունից պարզաբանումներ է ուզում, նշանակում է, որ գործն ընթացք է ստանալու և հետևանքներ է ունենալու: Ես վտսահ եմ դրանում և կասկած անգամ չունեմ: Դա Հայաստանը չէ, ՄԻԵԴ-ն է, և այդ կառույցը հնարավոր չէ անլուրջ վերաբերվի այդ ընթացակարգերին կամ ընդհանրապես՝ մարդուն: Եթե չլինեին միջազգային ատյանները, Հայաստանում մարդիկ չգիտեմ՝ ինչ վիճակում կհայտնվեին»,- ասաց նա՝ հավելելով, որ ՔԿՀ-ներում վիճակն անտանելի է:
«ՄԻԵԴ-ը, բացի փաստաբաններից, ցանկանում է լսել նաև կառավարության կարծիքը: Ընթացակարգն է այդպիսին: Կառավարությունն արդյո՞ք կկարողանա հակափաստարկներ ներկայացնել փաստաբանների ներկայացրած վատ վիճակին: Պետք է կառավարությունը կարողանա ապացուցել՝ այդպես է, թե՝ ոչ: Սա է ընթացակարգի իմաստը: ՄԻԵԴ-ը միայն վերջում է եզրակացնում և ըստ ուղարկված փաստերի է որոշում կայացնում»,- ասաց իրավապաշտպանը: Նա ընդգծեց, որ ամեն ինչ փաստերի վրա է հիմնված: «Նրանք մանրամասն ուսումնասիրում են, թե ով՝ ինչ փաստ է ներկայացրել: Ես վստահ եմ, որ փաստաբանները հենց այնպես չեն ներկայացրել այդ փաստերը: Մենք գիտենք, որ Արթուր Սարգսյանի վիճակը շատ վատ է, վերջերս նրա համար շտապօգնություն էին կանչել, ուշացումով էր արձագանքել ՔԿՀ-ն, ՄԻՊ-ն է այցելել նրան, այսինքն՝ մարդը խնդիր ունի: Չեմ կարծում, որ կառավարությունը կկարողանա այնպիսի ապացույցներ ներկայացնել, որ հակառակը լինի: Ես վստահ եմ, որ կառավարությունը տանուլ է տալու: Երկար ժամանակ է՝ նրա վիճակը վատ է, և նրան նույնիսկ քաղաքացիական հիվանդանոց չեն ուղարկում: Կամ ինչո՞ւ է կալանքի տակ պահվում, եթե օրենքով նախատեսված է, որ չպետք է պահեն, քանի որ նա բանտային պայմանների հետ անհամատեղելի հիվանդություն ունի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.