Միջերկրական ծովում ձեւավորվում է ցիկլոն, որն «ուղեւորվում է» դեպի Հայաստան՝ իր հետ բերելով տեղումներ եւ ջերմաստիճանի բարձրացում: Դեկտեմբերի 23-ին ցուրտ եղանակը Հայաստանում կպահպանվի, դեկտեմբերի 24-ից տաք ցիկլոնի ազդեցությունը արդեն ակնհայտ կլինի Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Արարատյան դաշտում եւ Երեւանում: Հանրապետության այդ հատվածներում ամսի 24-ին թույլ ձյուն կտեղա: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Դեկտեմբերի 25-ին եւ 26-ին հանրապետության ողջ տարածքը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, բոլոր մարզերում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն: Քանի որ ցիկլոնը գալիս է հարավ-արեւմուտքից՝ միջերկրական ծովից իր հետ կբերի տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կբարձրանա գիշերները 13-15 աստիճանով, ցերեկները՝ 6-8»,- մանրամասնեց օդերեւութաբանը:
Սա նշանակում է, որ եթե այսօր Երեւանի ցածրադիր գոտում գրանցվել է մինչեւ -20 աստիճան ցուրտ, ապա դեկտեմբերի 26-ի գիշերը Երեւանում կանխատեսվում է -4…-6, ցերեկը՝ 0…+2 աստիճան, որը կլինի կլիմայական նորմայի սահմաններում:
Հիշեցնենք, որ վերջին 7-8 օրերին հանրապետությունում հաստատվել էր խիստ ցածր ջերմային ֆոն, որի հետեւանքով օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր էր 10-15 աստիճանով:
Գագիկ Սուրենյանը armtimes.com-ին տեղեկացրեց, որ առանձին օրերին գրանցված ջերմաստիճանները շատ դեպքերում նույնիսկ գերազանցել են տվյալ օրերին երբեւիցե եղած ամենանվազագույն արժեքը:
«Ամենացածր ջերմաստիճանը վերջին օրերին գրանցվել է Շիրակի Պաղակն բնակավայրում (-35 աստիճան), Աշոցքում (-33): Արարատյան դաշտում եւ եւ Երեւանի ցածրադիր գոտում գրանցվել է մինչեւ -22 աստիճան ցուրտ, բարձրադիր հատվածում՝ -18:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.