«Իր հոտը դեպի Ավետյաց երկիր առաջնորդող Մովսես մարգարեն քաջ գիտակցում էր, որ գերությունից ֆիզիկապես փախչելով չես փրկվի, որ հարկավոր է գերության մեջ ապրած վերջին իսրայելցին Էլ հրաժեշտ տա կյանքին, ու ազատության մեջ ծնված սերունդը ոտք դնի Ավետյաց Երկրի հողին։ Եվ դա Էր պատճառը, որ անապատում դեգերումի ճանապարհը ձգվեց ու երկարեց շուրջ 40 տարի, մինչև իր մահկանացուն կնքեց վերջին «ստրուկը»։ Մեզ Մովսես մարգարե է հարկավոր, որ գիտակցի սերնդափոխության անհրաժեշտությունը։ Որ մեզ մաքրի, ստիպի հրաժարվել իրենց «դարն ապրած» քաղաքական գործիչներից ու քաղաքական սկզբունքներից։ Թվում էր՝ սովետական երկրի քանդվելով մենք կազատվենք անցյալի բեռից, բայց պարզվեց՝ կոմունիստական նոմենկլատուրան անմահ է, և այն արագ հարմարվեց նոր ժամանակներին ու սողոսկեց իշխանության, պետական ապարատի բոլոր ծալքերը։ Հետո թվաց, թե դարը կփակենք հներին հրաժեշտ տալով և նոր սերնդի համար ճանապարհ բացելով, բայց մտանք 21-րդ դար՝ 20-րդ դարի ողջ ժառանգությունը մեզ հետ քարշ տալով։
Երբ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ազդարարեց իր վերադարձի մասին, հանրության մի հսկա հատված մեծ ոգևորությամբ ընդունեց, սակայն դա ևս վկայում էր այն մասին, որ մենք անցյալի բեռից չենք կարողանում ազատվել, և նոր մարդկանց մուտքը դեպի քաղաքականություն փակ է։ 2012-ին մենք մեզ համոզում էինք, որ սա վերջին ընտրությունն Է, որին մասնակցում են 20-րդ դարի գործիչները, չէ որ 2016-ին այդ մարդիկ արդեն հատելու են այն տարիքը, որի ժամանակ ակտիվ քաղաքական կյանքով, որպես կանոն, չեն ապրում, այլ գնում են հանգստի՝ թոռների հետ խաղալու, աշխարհով մեկ ճամփորդելու։ Բայց 2016-ին մենք կրկին պտտվում ենք նույն անունների կախարդված շրջանում։ Նորից ասպարեզում են 20-րդ դարի գործիչները»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.