Նախօրեին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության ականատես թուրք լուսանկարիչ Բուրհան Օզբիլիջին պատմել է դեպքի մանրամասները:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Կառլովը վիրավորվել էր պատկերասրահում ելույթ ունենալիս, որտեղ անցկացվելիս է եղել «Ռուսաստանը՝ թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսը:
Լուսանկարիչը նշել է, որ ցուցադրության մասին նա իմացել է շատ պատահական՝ ընկերներից մեկից, և որոշել է այցելել, քանի որ ցուցասրահն իր տանը մոտ է գտնվել:
«Չգիտեի, որ դեսպանն այնտեղ է լինելու: Ժամանակակից արվեստի կենտրոնի երրորդ հարկ բարձրացա, միջոցառումն արդեն սկսված էր: Երբ տեսա, որ դեսպանն է խոսում, 1.5-2 մետր մոտեցա և լուսանկարեցի, որպեսզի արխիվումս ունենամ, հետո նորից տեղս վերադարձա: Սրահում մոտ 50-60 հոգի կար: Ես էլ իմ ընկեր գրող Յաշար Սեյմանին բարևեցի: Այդ ընթացքում այդ մարդը (նկատի ունի մարդասպանին) հանգիստ կանգնած էր դեսպանի ետևում»,- ասել է լրագրողը՝ նշելով, որ սկզբում, երբ երիտասարդ ոստիկանը հանել է զենքը, լուսանկարիչը չի հասկացել, թե ինչ է կատարվում, և կարծել է, թե դա բեմադրություն է:
«Լսեցի զենքի ձայնը: Միայն մի քանի վայրկյան անց կարողացա հասկանալ, թե ինչ է կատարվում: Դեսպանը գետնին ընկավ և անշարժ պառկած էր: Մեր միջև 5-6 մետր հեռավորություն կար: Գետնի վրա արյուն նկատեցի: Նկատեցի, որ դեսպանին կրակելիս նա այլ մարդկանց էլ վիրավորեց», — մանրամասնել է Օզբիլիջին ու նշել, որ ինքն իրենից չէր սպասում, որ կարող է այդպես սառնարյունություն դրսևորել նման իրավիճակում: Նա պատմել է, որ չնայած վախեցած լինելուն՝ կարողացել է սողոսկել մի անկյուն ու շարունակել լուսանկարել:
«Այնուհետև սրահի երկու կողմից 10-12 մետր հեռավորության վրա գտնվող աստիճաններից սկսեցինք իջնել: Նա շարունակում էր գոռալով ինչ-որ բաներ ասել: Գետնին պառկած դեսպանին նորից կրակեց: Արվեստի կենտրոնի անվտանգության աշխատակիցները եկան: Ասացինք, որ նա զենք ունի ձեռքին: Այդ ընթացքում եկան շտապօգնության մեքենաները: Շատ արագ եկան, բայց չկարողացան բարձրանալ, քանի որ այդ մարդը ներսում էր: Հետո ոստիկանությունը եկավ», — պատմել է լուսանկարիչը:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.