Մինչ Երեւանի ձյան մաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք» ընկերության ֆեյսբուքյան էջում քննադատություններ են հնչում քաղաքի տարբեր հատվածներն անտեսելու կապակցությամբ, ընկերությունը Երեւանի բնակիչներին կոչ է անում համբերությամբ զինվել.
«Մեր թիմը շարունակում է ձնամաքրման աշխատանքները արտակարգ ռեժիմով։ Այսօր արդեն 72-րդ ժամն է՝ անընդմեջ աշխատանքի 3-րդ օրը։ Եղանակը -12 աստիճան է հիմա, փողոցները սառած, մենք սառած… Բայց տրամադրված ենք մարտական ։) Համբերությամբ զինվե՛ք, մեր սիրելի երևանցիներ, շարժվում ենք հիմա դեպի ձեր փողոց»,- ասվում է ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղադրված հաղորդագրությունում:
«Սանիթեք» ընկերությունից հայտնում են նաեւ, որ եղանակային կանխատեսումներն առաջիկա օրերի համար մտահոգիչ են.
«Անընդմեջ տեղումները հնարավոր է շարունակվեն ևս մի քանի օր, ինչպես նաև սպասվում է ջերմաստիճանի կտրուկ իջեցում, ընդհուպ մինչև -16 աստիճան, իսկ բարձրադիր վայրերում հնարավոր է քամի ու ձնաբուք: Քանի որ նման եղանակային պայմաններում մերկասառույցի գոյացումն ու ձնամաքրման աշխատանքների կատարման ընթացքում բարդությունների առաջացումն անխուսափելի է, ակնկալում ենք Երևանի բնակիչների համագործակցային վերաբերմունքը ձնամաքրման աշխատանքների մասով»,- ասվում է հաղորդագրությունում:
Ընկերությունից նշում են, որ իրենց 640 աշխատակիցները ամենայն պատասխանատվությամբ և հոգատարությամբ շարունակում են աշխատանքները օր ու գիշեր, ուստի բնակիչների բարեկամական վերաբերմունքը ոգևորիչ կլինի հենց այժմ էլ Երևանի փողոցները ձյունից մաքրող աշխատակիցների համար:
Հիշեցնենք, ըստ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումենրի՝ օդի ջերմաստիճանը 17-19-ն աստիճանաբար նվազելու է 10-12 աստիճանով:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.